«Մատրյոշկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Պատմություն==
Ռուսական փայտե տիկնիկն ի հայտ է եկել Ռուսաստանում [[19-րդ դար]]ի 90-ական թվականներին՝ երկրի տնտեսական ու մշակութային բուռն զարգացման ժամանակաշրջանում։ Դա ազգային ինքնագիտակցության վերելքի ժամանակաշրջան էր, երբ հասարակության մեջ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն էր նկատվում ռուսական մշակույթի նկատմամբ՝ ընդհանրապես, ու արվեստի նկատմամբ՝ մասնավորապես։ Դրա հետ կապված՝ առաջացավ գեղարվեստական նոր ուղղություն, որ հայտնի է «ռուսական ոճ» ({{lang-ru|«русский стиль»}}) անվամբ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում ավանդական գյուղական խաղալիքների պատրաստման ավանդույթի վերականգնմանն ու զարգացմանը։ Այդ նպատակով Մոսկվայում բացվեց «Մանուկների դաստիարակություն» ({{lang-ru|«Детское воспитание»}}) խանութը։ Սկզբնապես այնտեղ պատրաստվում էին Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների ավանդական հագուստները ներկայացնող տիկնիկներ, որոնք բավականին ստույգ արտացոլում էին ռուս կանանց հագուստների առանձնահատկությունները։ Այդ արվեստանոցում էլ առաջացավ ռուսական փայտե տիկնիկ պատրաստելու գաղափարը, որի էսքիզը պատրաստվեց նկարիչ Սերգեյ Մալյուտինի ([[1859]]-[[1937]]) կողմից, ովոր արվեստում «ռուսական ոճի» ստեղծողներից ու ակտիվ պրոպագանդողներից մեկն էր։ Տիկնիկներն իրար մեջ տեղադրելու գաղափարն առաջացել է ճապոնական մի տիկնիկի ազդեցությամբ, որ Սավա Մամոնտովի կինը բերել էր [[Հոնսյու]] կղզուց<ref>{{Cite web|url=https://iocs.hse.ru/news/212660701.html|title=Лекция Александра Мещерякова об истории культурных связей между Россией и Японией в XIX-XX вв.|publisher=iocs.hse.ru|lang=ru|accessdate=2017-12-22}}</ref>։ Ճապոնական այդ տիկնիկը բարեհոգի ճաղատ մի ծերուկի կերպար էր, որ ներկայացնում էր փիլիսոփա Ֆուկուրամային։ Տիկնիկի մեջ տեղադրված էին ևս մի քանի խաղալիքներ, որոնք գտնվում էին մեկը մյուսի ներսում։
 
Մալյուտինի մատրյոշկան ներկայացնում էր գյուղացի աղջկա՝ ասեղնագործված վերնաշապիկով, զգետով ու գոգնոցով, ծաղկավոր գլխաշորով։ Նա ձեռքում բռնած ուներ մի սև աքաղաղ։