«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 212.
=== Սեռական կողմնորոշում ===
Շեքսպիրի սեռական կողմնորոշման վերաբերյալ քիչ տվյալներ են հայտնի։ Տասնութ տարեկանում նա ամուսնացել է քսանվեցամյա Էննա Հաթաուեյի հետ, որը հղի էր։ Սուսաննան՝ նրանց ավագ դուստրը, ծնվել է ամուսնությունից վեց ամիս անց՝ 1583 թվականի մայիսի 26-ին։ Դարեր անց որոշ ընթերցողներ Շեքսպիրի սոնետները համարում են ինքնակենսագրական{{sfn|Lee|1900|p=55}} և դրանք ներկայացնում որպես երիտասարդ տղամարդու նկատմամբ նրա սիրո վկայություններ։ Ուրիշներն այդ հատվածները համարում են մտերիմ ընկերության, ոչ թե ռոմանտիկ սիրո արտահայտություն{{sfn|Casey|1998}}{{sfn|Pequigney|1985}}{{sfn|Evans|1996|p=132}}։ Այսպես կոչված «Թուխ տիկնոջը» ({{lang-en|Dark Lady}}) նվիրված 26 սոնետները, որ ուղղված են ամուսնացած կնոջ, ներկայացվում են որպես նրա հետերոսեքսուալ կողմնորոշման ապացույց{{sfn|Fort|1927|pp=406–414}}։
 
=== Դիմանկար ===
Շեքսպիրի արտաքինի ոչ մի գրավոր նկարագրություն (արված նրա կենդանության օրոք) չի պահպանվել, և ոչ մի վկայություն չկա այն մասին, թե նա երբևէ պատվիրել է դիմանկար, այդ պատճառով էլ Մարտին Դրուշաութի հեղինակած փորագրանկարը, որի մասին Բեն Ջոնսոնն ասել է, թե այն շատ նման է Շեքսպիրին{{sfn|Cooper|2006|pp=48, 57}}, ինչպես նաև նրա գերեզմանին տեղադրված արձանը նրա արտաքինի վերաբերյալ լավագույն վկայություններն են։ 18-րդ դարից սկսած տարբեր նկարներ են ներկայացվել որպես Շեքսպիրի դիմանկարներ։ Շեքսպիրի դիմանկարը գտնելու ձգտումն ստիպել է ստեղծել մի շարք կեղծ դիմանկարներ, ինչպես նաև այլ մարդկանց նկարները վերագրել Շեքսպիրին{{sfn|Schoenbaum|1981|p=190}}։
 
== Շեքսպիրը հայ իրականության մեջ ==