«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 178.
|աղբյուր=''Համլետ'', արարված 5, տեսարան 2, 4-8<ref>[https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%AC%D5%A5%D5%BF «Համլետ», Շեքսպիր]</ref>}}
«Համլետից» հետո Շեքսպիրը շարունակել է փոփոխել իր պոետական ոճը, մասնավորապես դա իր արտահայտություն է գտել ուշ շրջանի ողբերգությունների զգացմունքային հատվածներում։ Գրաքննադատ [[Էնդրյու Սեսիլ Բրեդլի]]ն այդ ոճը նկարագրել է որպես «ավելի կենտրոնացված, արագ, բազմազան և կառուցվածքի տեսանկյունից՝ պակաս կանոնավոր»{{sfn|Bradley|1991|p=91}}։ Իր գրական գործունեության վերջին շրջանում Շեքսպիրն այդ էֆեկտին հասնելու համար օգտագործել է բազմաթիվ մեթոդներ, այդ թվում՝ անժամբեմանը, ոչ կանոնավոր ընդմիջումներն ու դադարները և նախադասության կառուցման ու երկարության խիստ տարբեր ձևեր{{sfn|McDonald|2006|pp=42–46}}։ «[[Մակբեթ (ողբերգություն)|Մակբեթում]]», օրինակ, մի փոխաբերությունից կամ համեմատությունից անցում է կատարվում դրա հետ կապ չունեցող մեկ այլ մետաֆորի կամ համեմատության, օրինակ՝ «Հարբա՞ծ էր, ուրեմն, այն հույսը, որով զարդարվել էիր» ({{lang-en|was the hope drunk/ Wherein you dressed yourself?}}, 1.7.35–38), «Եվ գթությունը, որպես մորեմերկ նորածին մանուկ, Փոթորկի վրա աշտանակելով, Կամ թե երկնքի ահեղ քերովբեն Հեծնելով օդի անտեսանելի երիվարները...» ({{lang-en|․․․pity, like a naked new-born babe/ Striding the blast, or heaven's cherubim, hors'd/ Upon the sightless couriers of the air&nbsp;...}}, 1.7.21–25)։ Ունկնդիրը երբեմն ստիպված է լինում ինքն ավարտին հասցնել միտքը{{sfn|McDonald|2006|pp=42–46}}։ Ուշ շրջանի ռոմատիկական պիեսներում, որոնց հատուկ են տեղափոխությունները ժամանակի մեջ և սյուժեի կտրուկ շրջադարձները, ներշնչել են վերջին շրջանի պոետական ոճի ձևավորումը, որում երկար ու կարճ նախադասությունները հակադրվում են միմյանց, սուբյեկտն ու օբյեկտը փոխում են տեղերը, իսկ բառերը բաց են թողնվում՝ ստեղծելով ինքնաբերականության տպավորություն{{sfn|McDonald|2006|pp=36, 39, 75}}։
 
Շեքսպիրը բանաստեղծական հանճարը համատեղել է թատրոնի գործնական ընկալման հետ{{sfn|Gibbons|1993|p=4}}։ Իր ժամանակի բոլոր դրամատուրգների նման նա թատերականացրել է այնպիսի հեղինակների աշխատանքներ, ինչպիսիք են [[Պլուտարքոս]]ն ու Ռաֆայել Հոլինշեդը{{sfn|Gibbons|1993|pp=1–4}}։ Նա փոփոխությունների է ենթարկել այդ սյուժեները, որպեսզի ստեղծե հետաքրքրության մի քանի կենտրոն և պատմությունը հանդիսատեսին ներկայացնի հնարավորինս շատ կողմերից։ Դրա շնորհիվ նրա ստեղծագործությունները կարող են թարգմանվել, կրճատվել կամ վերամեկնաբանվել՝ չկորցնելով իր հիմնական իմաստն ու դրաման{{sfn|Gibbons|1993|pp=1–7, 15}}։ Շեքսպիրի վարպետության զարգացմանը զուգահեռ նա իր կերպարներին տվել է ավելի հստակ ու բազմազան մոտիվացիաներ և խոսքի հատկանշական ձևեր։ Սակայն նա պայպանել է իր վաղ շրջանի ոճի որոշ գծեր ուշ շրջանի պիեսներում։ Իր ուշ շրջանի ռոմանտիկական դրամաներում Շեքսպիրը վերադարձել է ավելի արհեստական ոճին, որպեսզի ընդգծի թատրոնի պատրանքային, երևակայական բնույթը{{sfn|McDonald|2006|p=13}}{{sfn|Meagher|2003|p=358}}։
 
== Շեքսպիրը հայ իրականության մեջ ==