«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 122.
== Պոեմներ ==
1593 և 1594 թվականներին, երբ ժանտախտի համաճարակի պատճառով թատրոնները փակվել են, Շեքսպիրը հրատարակել է երկու քնարաէպիկական պոեմներ՝ «Վեներան և Ադոնիսը» (1593) և «Լուկրեցիայի առևանգումը» (1594), որ նվիրել է Սաութհեմփթոնի կոմս Հենրի Ռիզլիին։ «Վեներան և Ադոնիսը» պոեմում անմեղ [[Ադոնիս|Ադոնիսը]] մերժում է սեռական կապ ունենալ [[Վեներա (դիցաբանություն)|Վեներայի]] հետ, իսկ «Լուկրեցիայի առևանգումը» պեոմում Լուկրեցիան, որ հավատարիմ կին է, բռնաբարվում է Տարքվինիոսի կողմից{{sfn|Roe|2006|p=21}}։ Կրելով [[Պուբլիուս Օվիդիուս Նասո|Օվիդիոսի]] «Կերպարանափոխությունների»{{sfn|Frye|2005|p=288}} ազդեցությունը՝ պոեմները վույց են տալիս մեղքի զգացումը և բարոյական խռովքը, որ առաջանում են չվերահսկվող կրքի հետևանքով{{sfn|Roe|2006|pp=3, 21}}։ Երկու պոեմներն էլ ժողովրդականություն են վայելել և բազմիցս վերատպագրվել են Շեքսպիրի կենդանության օրոք։ Երրորդ քնարաէպիկական պոեմը՝ «Սիրահարի տրտունջը», որում երիտասարդ կինը գանգատվում է իր նախկին սիրեկանից, որը հետապնդել է ու գայթակղել իրեն, ապա լքել, տպագրվել է «Սոնետների» առաջին հրատարակությունում [[1609|1609 թվական]]ին։ Ուսումնասիրողների մեծ մասը ներակայում ընդունում է, որ «Սիրահարի տրտունջը» գրել է Շեքսպիրը, իսկ քննադատները կարծում են, որ նրա լավագույն որակները մռայլված են ճնշող էֆեկտներով{{sfn|Roe|2006|p=1}}{{sfn|Jackson|2004|pp=267–294}}{{sfn|Honan|1998|p=289}}։ «Փյունիկն ու տատրակը» պոեմը, որ տպագրվել է Ռոբերտ Չեստերի՝ 1601 թվականին հրատարակված «''Love's Martyr''» ժողովածուում, ողբում է առասպելական [[Փյունիկ (դիցաբանական)|փյունիկի]] ու նրա սիրելիի՝ հավատարիմ [[Սովորական տատրակ|տատրակի]] մահը։ 1599 թվականին 138 և 144 սոնետների երկու վաղ տարբերակները<!-- սևագրերը --> ներառվել են «Կրքավառ ուխտագնացը» ({{lang-en|The Passionate Pilgrim}}) աշխատանքում, որ հրատարակվել է Շեքսպիրի անունից, բայց առանց նրա թույլտվության{{sfn|Roe|2006|p=1}}{{sfn|Honan|1998|p=289}}{{sfn|Schoenbaum|1987|p=327}}։
 
===Սոնետներ ===
{{Main|Շեքսպիրի սոնետներ}}
[[File:Sonnets1609titlepage.jpg|thumb|upright|left|Շեքսպիրի սոնետների ({{lang-en|''Shake-Speares Sonnets''}}) 1609 թվականի հրատարակության տիտղոսաթերթը]]
Շեքպիրի ''Սոնետները'', որ հրատարակվել են 1609 թվականին, եղել են նրա վերջին ոչ դրամատիկակական ստեղծագործությունները, որ տպագրվել են։ Ստույգ հայտնի չէ, թե երբ է գրվել 154 սոնետներից յուրաքանչյուրը, բայց կան վկայություններ, որ Շեքսպիրը սոնետներ գրել է իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում մասնավոր ընթերցանության համար{{sfn|Wood|2003|p=178}}{{sfn|Schoenbaum|1987|p=180}}։ Նախքան 1599 թվականին «Կրքավառ ուխտագնացում» երկու սոնետների՝ առանց հեղինակի թույլտվության տպագրվելը Ֆրենսիս Մերեսը 1598 թվականին նշել է, որ Շեքսպիրի սոնետները տարածված են նրա ընկերների շրջանում{{sfn|Honan|1998|p=180}}։ Քիչ ուսումնասիրողներ են այն կարծիքին, որ սոնետների հրատարակությունը հետևել է հեղինակի առաջարկած հաջորդականությանը{{sfn|Schoenbaum|1987|p=268}}։ Հավանաբար նա նախատեսել է միմյանց հակադրվող երկու շարքեր, որոնցից մեկը նվիրված է դեմքի մուգ գույն ունեցող ամուսնացած կնոջ նկատմամբ անվերահսկելի կրքի ({{lang-en|dark lady}}), մյուսը՝ երիտասարդ մարդու նկատմամբ կոնֆլիկտային սիրուն ({{lang-en|fair youth}})։ Հայտնի չէ, թե արդյոք այդ ստեղծագործությունների հերոսները եղել են իրական անձինք, ինչպես նաև այն, թե արդյոք հեղինակային «Ես»-ը ներկայացնում է Շեքսպիրին, չնայած [[Ուիլյամ Վորդսվորթ]]ը ենթադրել է, որ սոնետներում Շեքսպիրը բացել է իր սիրտը{{sfn|Honan|1998|p=180}}{{sfn|Schoenbaum|1987|p=180}}։
 
== Քրոնիկներ ==