«Էվրիստիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
 
=== Էվրիստիկան միջնադարում ===
Անտիկ գիտությունների անկումը բերեց էվրիստիկայի մոռացման : XVI - XVII դարերում [[Գալիլեո Գալիլեյ|Գ. Գալիլեյի]] , [[Ֆրենսիս Բեկոն|Ֆ. Բեկոնի]] և այլ գիտնականների աշխատությունները նոր մոտեցում ցուցաբերեցին էվրիստիկ մեթոդների նկատմամբ : Ինժեներական ստեղծագործության տրամաբանությունը մշակվել է [[Գոթֆրիդ Լայբնից|Գ.Վ. Լայբնիցի]] (1646-1716) կողմից , որը առաջարկել է բոլոր հասկացությունները բաժանել տարրական բջիջների, որոնք համատեղելով անսահման լուծումների տարբերակներ են ստացվում:
 
'''Գյուտարարության''' '''կանոնների''' շարք է առաջարկել գերմանացի փիլիսոփա [[Քրիստիան Վոլֆ|Ք. Վոլֆը]] (1679-1754):
 
Չեխական մաթեմատիկոս [[Больцано, Бернард|Բ. Բոլցանոն]] (1781-1848) իր '''«Գիտության ուսուցում»''' աշխատանքում ներկայացրեց զանազան էվրիստիկ հնարքներ և մեթոդներ:
 
Կրթության բնագավառում էվրիստիկ մեթոդների զարգացումը կապված է [[Ժան-Ժակ Ռուսո|Ժան Ժակ Ռուսույի]] և [[Լև Տոլստոյ|Լ.]] [[Լև Տոլստոյ|Ն.]] [[Լև Տոլստոյ|Տոլստոյի]] անվունների հետ : Ըստ Լև Տոլստոյի՝ « ''Կրթության միակ ձևը փորձն է , միակ չափանիշը ՝ ազատությունը'' » ։ Ռուսոն ուսուցումը դիտարկում էր ֆիզիկական , էմոցիոնալ և ինտելեկտուալ զարգացման տեսանկյունից։
<br />