«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
clean up, փոխարինվեց: եւ → և (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{ԱրեւմտահայերէնԱրևմտահայերէն|Էրզրումի Ճակատամարտ (արեւմտահայերէնարևմտահայերէն)}}
{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն
| հակամարտություն = Էրզրումի ճակատամարտ
Տող 28.
}}
[[Պատկեր:Эрзурум.jpg|մինի|350px|Էրզրում ամրոցի գրավման պլանը:]]
'''Էրզրումի ճակատամարտը''' ({{lang-ru|Эрзурумское сражение}}, ''Էրզրումսկոյե սրաժենիե'', {{lang-tr|Erzurum Taarruzu}}, {{lang-tr|Erzurum Muharebesi}}, ''Էրզրում Թաարազու'', ''Էրզրում Մուհարեբեսի'', {{lang-en|Battle of Erzurum}}), խոշոր ձմեռային հարձակում և ճակատամարտ մի կողմից՝ [[Արևմտյան Հայաստան]]ի կարևորագույն կենտրոններում ամրացած թուրքական բանակի և մյուս կողմից՝ [[Ռուսական բանակ]]ի Կովկասյան ռազմաճակատի զորքերի և հայկական կամավորական ջոկատների միջև [[1916]] թվականի հունվարի 10-ից փետրվարի 16-ը։ Ռուսական բանակի խոշորագույն հաջողություններից մեկը [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]]ի ժամանակ: Ռուսաստանի [[Կովկասյան բանակ (Առաջին համաշխարհային պատերազմ)|Կովկասյան բանակը]] ջախջախեց թուրքական [[III դաշտային բանակ (Օսմանյան կայսրություն)|III դաշտային բանակը]] և գրավեց ռազմավարական կարևորություն ունեցող [[Էրզրում]] կամ [[Կարին]] քաղաքը, որը համարվում էր Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը, դրանով իսկ իրեն ճանապարհ բացելով դեպի [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տարածքի խորքը:
 
== Գործերի ընդհանուր վիճակ ==
Տող 36.
* Էրզրումից դեպի [[Օլթի]] և [[Արդահան]],
* Եփրատից դեպի հյուսիս գնացող ուղիները՝ դեպի [[Տրապիզոն]] և [[Ռիզե]] նավահանգստային քաղաքները,
* Եփրատից դեպի հարավ գնացող ուղիները՝ դեպի [[Մուշ]] և [[Բիթլիս]]:
 
Այդ իսկ պատճառով Առաջին աշխարհամարտի ժամանակ Էրզրումը՝
Տող 42.
# թույլ էր տալիս մանևրել ուժերով և ռեզերվներով, քանզի Էրզրումում էին գտնվում թուրքական գլխավոր թիկունքային բազան և III բանակի ղեկավարման կենտրոնը:
 
Բնականաբար, նման կարևորության կետը լավ պաշտպանված էր: Էրզրում-Կարին քաղաքը նախկինում էլ իրենից ներկայացնում էր լավ ամրացված բերդաքաղաք, սակայն գերմանացիների օգնությամբ թուրքերն արդիականացրել էին հին ամրաշինական կառույցները, կառուցել էին նորերը, ավելացրել էին գնդացիրներ և հրետանի, և 1915 թվականի վերջին Էրզրումն իրենից ներկայացնում էր վիթխարի [[ամրացված շրջան]], որը դժվարանցանելի լեռները՝ հզոր ամրաշինական կառույցների համադրմամբ վերածել էին անառիկ ամրոցի: Իր հերթին Էրզրումի նախադուռ՝ [[Բասեն|Բասենի]]ի դաշտ մուտք գործելու համար, պահանջվում էր գրավել ուժեղ Քյոփրի-քյոյի դիրքերը: Նրա հետևից լեռների միջև գտնվող նեղ վայրում ուղին փակում էր Հասան-Ղալա բերդը: Իսկ հյուսիսից Էրզրում-Կարինի հեռավոր մատույցներում ուղին փակում էին ամրացված բնակավայրեր՝ Թորթումը, Վեյչիհասը, Շաքլյարին, Ղըզըլ-Քիլիսան, Կոշը:
 
1914 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը մղված [[Սարիղամիշի ճակատամարտ]]ում պարտություն կրելուց հետո, Օսմանյան կայսրությունը փորձում էր վերակազմակերպել իր ուժերը: [[Հայոց ցեղասպանություն]]ը հսկայական խնդիր էր դարձրել օսմանյան զորքերի մատակարարումը :<ref name="caven"/> Հայերի կողմից վարվող առևտուրը, գյուղատնտեսական և արհեստավորական գործունեությունը որոնք մեծապես նպաստում էին Օսմանյան Թուրքիայի բանակների մատակարարմանը, այժմ խափանված էին:<ref name="caven"/> Հայ զինվորների պլանավորված քշվելը դեպի [[աշխատանքային գումարտակ]]ներ, իսկ ապա նրանց կոտորածները, առավել խորացրեցին թուրքական բանակի թիկունքային ապահովման հիմնախնդիրները:<ref name=caven>Walton, 1984</ref> Այնուամենայնիվ, 1915 թվականի ընթացքում ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ռազմաճակատում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում, առանձնապես խոշոր ռազմագործողություններ տեղի չունեցան: Սա Հայոց պատմության՝ պարզաբանում պահանջող հարցերից մեկն է: Հենց 1915-ի ընթացքում էր, որ ապրիլից սկսած Արևմտյան Հայաստանը ենթարկվում էր հայազրկման՝ եղեռնի մեթոդով ([[Հայոց ցեղասպանություն]]):
Տող 49.
Դա հասկանում էր ռուսական Կովկասյան բանակի հրամանատարը՝ հետևակի գեներալ [[Նիկոլայ Յուդենիչ]]ը: Նա որոշեց, կանխելով թուրքական համալրումների ժամանումը Եվրոպական Թուրքիայից դեպի Արևմտյան Հայաստան, ինքն անցնել հարձակման, հուսալով ջախջախել թուրքական III բանակը և գրավել Էրզրումը, իսկ ապա նաև՝ կարևոր նավահանգստային քաղաք [[Տրապիզոն]]ը: Դա բարդ խնդիր էր, քանզի, ակնհայտ էր, որ Էրզրում-Կարինը բնականից լավ պաշտպանված էր լեռներով:<ref name="caven"/> Ամեն դեպքում, գեներալ Յուդենիչը վստահ էր, որ կկարողանա հարձակման անցնել նախքան թուրքական այդ ութ դիվիզիաները պատրաստ կլինեն իր զորքերի դեմ մարտնչելու համար:
 
Թուրքերը ռուսական բանակի ձմեռային հարձակմանը չէին սպասում, որոշելով, թե Կովկասյան ռազմաճակատում վրա է հասել ձմեռային անխուսափելի դադարը, ուստի և Արևմտյան Հայաստանից դեպի Իրաք՝ անգլիական զորքերի դեմ նետեցին Խալիլ-բեյի [[բանակային կորպուս|բանակային կորպուսը]]ը: Բացի այդ, թուրքական հրամանատարությունը սկսեց Իրաք ուղարկել նաև Դարդանելում ազատված զորքերի առաջին էշելոնները: Պլանավորվում էր մինչև 1916 թվականի գարուն ջախջախել անգլիացիների զորքերը Միջագետքում, իսկ ապա՝ բոլոր ուժերով ուղղվել գեներալ Յուդենիչի Կովկասյան բանակի վրա:
 
Այն, որ Օսմանյան բարձր հրամանատարությունը չէր սպասում ռուսական ձմեռային հարձակմանը, երևում է նաև նրանից, որ Արևմտյան Հայաստանում օսմանյան զորքերի հրամանատար Մահմուտ Քյամիլը (Mahmut Kamil) այդ ժամանակ Կոստանդնուպոլսում էր, իսկ նրա բանակի շտաբի պետը՝ գերմանացի [[գնդապետ]] Ֆելիքս Գուսեն (Felix Guse) Գերմանիայում էր: Այսպիսով, գեներալ Յուդենիչը ընտրել էր ձմեռային հարձակման հարմար ժամանակ: 1916 թ. հունվարի կեսին Էրզրումում և նրա շրջակա Արևմտյան Հայաստանի գավառներում ուժեղ ձյուն էր գալիս, և ձնածածկույթը երբեմն գերազանցում էր 4 ոտնաչափը (1 ոտնաչափ = 30,48 սմ, 4 ոտնաչափ = 121,92 սմ):
Տող 60.
 
==== Օսմանյան բանակ ====
Օսմանյան բարձր հրամանատարությունը չկարողացավ վերականգնել 1915-ին ունեցած կորուստները: Դարդանելի ռազմագործողությունը տարավ բոլոր մարդկայն և ռազմատեխնիկական ռեսւրսները: Օսմանյան բանակի IX, X և XI [[բանակային կորպուս|բանակային կորպուսները]]ները չուժեղացվեցին, չվերահամալրվեցին և, հավելումն դրան, 1-ին և 5-րդ Ռազմարշավային զորախմբերը նետվեցին դեպի [[Միջագետք]]: Ի դեպ, Միջագետքում անգլիական զորքերի դեմ մարտական գործողությունների ավարտը գնալով հեռանում էր: Օսմանյան բարձր հրամանատարությունը, ընդունելով հանդերձ այլ [[ռազմաճակատներ]]ում իրավիճակի բարդությունը, այնուամենայնիվ որոշեց, թե հենց Միջագետքն է այն ռազմաճակատը, որտեղ պետք է կիրառվեն իր հիմնական ռազմական ջանքերը: Արդյունքում Կովկասյան ռազմաճակատը երկրորդական նշանակություն ստացավ: 1916 թվականի դրությամբ, Օսմանյան զորքերը կազմում էին 126.000 սվին և թուր, այլ տվյալներով՝ մինչև 134.000: Ընդ որում, դրանցից միայն 50.539-ն էին մարտական զինվորներ: Այստեղ առկա էր 74.057 հրացան, 77 գնդացիր և 180 միավոր հրետանի: Այլ տվյալներով՝ թուրքերը III բանակի կազմում ունեին 134.000 սվին ու թուր, 122 հրանոթ, դրանց գումարած՝ 400 հրանոթ բերդային հրետանու կազմում: Ի դեպ, մինչև այդ, Էրզրումի պաշտպանության համար նախատեսված հրետանու մեծ մասն ուղարկվել էր Դարդանել՝ մարտնչելու բրիտանական զորքերի դեմ և փրելու Օսմանյան կայսրության մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս]]-[[Ստամբուլ|Ստամբուլը]]ը: Էրզրումում և նրա շրջակա Արևմտյան Հայաստանի գավառներում թողնված հրանոթները ավելի հին տեսակի զենքեր էին և առանձնապես լավ վիճակում չէին: Օսմանյան բանակի անձնակազմը ևս լավ վիճակում չէ: Նրանք տառապում էին սննդի պակասությունից, ինչը սովորական բան էր այդ ժամանակվա թուրքական բանակի զինվորներից շատերի համար: Օսմանյան զորքերը Արևմտյան Հայաստանում մեծաքնակ էին թղթի վրա, սակայն իրականում պատկերը շատ տխուր էր: Աղբյուրներից մեկի համաձայն՝ Էրզրում-Կարինում և շրջակա տարածաշրջանում առկա էր մոտ 78.000 թուրքական զինվոր,<ref name="caven"/> սակայն որոշ մասնագետների կարծիքով իրականում դա հրացանների թիվն է, այլ ոչ թե զինվորների:
 
== Մարտական գործողությունների ընթացք ==
Թեպետ ռուսական կողմն ուներ որոշակի քանակական առավելություն, սակայն չէր կարող հենվել միայն դրա վրա: Այդ իսկ պատճառով ռուսական հրամանատարությունը ճիշտ որոշում կայացրեց՝ ճեղքելու թշնամու պաշտպանական գիծը նրա թույլ տեղում:<ref name="Paul Muratoff 1921">W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9</ref>
 
Կովկասյան բանակի շտաբը մշակել էր Էրզրումի ճանապարհը փակող թուրքական Քյոփրյուքյոյի դիրքերի և Հասան-Ղալա բերդի գրավման օպերացիա:
Նախատեսված էր, որ Կովկասյան բանակի հյուսիսային աջ թևում (այսինքն՝ օսմանյան III բանակի ձախ թևում) գլխավոր արվածը հասցնելու են գեներալ [[Միխայլի Պրժևալսկի|Միխայլի Պրժևալսկու]] [[II Թուրքեստանյան բանակային կորպուս]]ը և հեծելազորի գեներալ [[Պյոտր Կալիտին|Պյոտր Կալիտինի]]ի [[Կովկասյան I բանակային կորպուս]]ը: Նրանց հանձնարարվում էր հարձակվել Հայ-Դաղ և Կոջուխ լեռներով, ճեղքել թուրքական զորքերի պաշտպանության մի քանի գիծ և դուրս գալ Քյոփրիքյոյի դիրքերը զբաղեցնող թշնամու զորքերի թիկունքը:
[[Պատկեր:Н.Н. Юденич.jpg|մինի|350px|աջից|Հետևակի գեներալ Ն.Ն. Յուդենիչի լուսանկարը «Летопись войны» (Պատերազմի տարեգրություն) հանդեսում, 1916, № 78, էջ. 1243:]]
[[Պատկեր:Pyotr_P._Kalitin.jpeg|մինի|350px|աջից|Հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտին՝ [[Կովկասյան I բանակային կորպուս]]ի հրամանատարը Էրզրումի ճակատամարտի ժամանակ:]]
Տող 72.
[[Պատկեր:Ruserz.jpg|մինի|350px|աջից|Գրավված թուրքական դրոշները [[Էրզրում]]ում:]]
[[Պատկեր:Gun-erzurum-niva-1916-11.jpg|մինի|350px|աջից|Ռազմավարային թուրքական զենքը ռուսների կողմից գրավված [[Էրզրում]]ում. [[1916]] թվականի սկիզբ:]]
[[Պատկեր:Древний_христианский_храмДревний христианский храм-арсеналв_отбитом_у_турок_Эрзеруме_Нива_№31арсеналв отбитом у турок Эрзеруме Нива №31-1916.jpg|մինի|350px|Հին հայկական տաճար, թուրքերի կողմից վերածված զինապահեստի. ազատագրված Էրզրումը [[1916]] թվականին:]]
[[Պատկեր:Телеграмма Николаю II о падении Эрзерума.jpg|մինի|350px|Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչի հեռագիրը կայսր Նիկոլայ II-ին՝ Էրզրումի գրավման մասին:]]
 
Ռազմաճակատի կենտրոնում, օժանդակ հարված հասցնելով Խնուսին և Մուշին, թուրքերի դեմ պետք է գրոհեին [[Կովկասյան IV բանակային կորպուս|Կովկասյան IV բանակային կորպուսի]]ի զորքերը՝ [[Վլադիմիր Դե-Վիտտ]]ի հրամանատարությամբ, այնինչ գեներալ [[Վլադիմիր Լյախով]]ի Մերձծովյան զորախումբը հարձակվելու էր Սև ծովի առափին, միաժամանակ՝ Բաթումի նավաջոկատը պետք է խափաներ թուրքերի ծովային փոխադրումները Տրապիզոն նավահանգստով:
 
1916 թվականի հունվարի 7-ին ուժեղ հրետանային նախապատրաստությունից հետո գեներալ Պրժևալսկու [[II Թուրքեստանյան բանակային կորպուս]]ի զորամասերը գրոհի գնացին և գրավեցին թշնամու առաջնագծի խրամատները Հայ-Դաղի լեռներում: 1916 թվականի հունվարի 10-ին նախնական հարձակում սկսվեց օսմանյան III բանակի մաս կազմող XI բանակայի կորպուսի դեմ: Առաջին մարտերն ընթացան Ազկանի (Azkani) գյուղի մոտ և նրա մերձակա Կարա Ուրգան լեռան մոտ: Հունվարի 12-ին սկսվեց գեներալ Պրժևալսկու [[II Թուրքեստանյան բանակային կորպուս]]ի և հեծելազորի գեներալ [[Պյոտր Կալիտին|Պյոտր Կալիտինի]]ի [[Կովկասյան I բանակային կորպուս]]ի ընդհանուր հարձակումը: Երկու օրվա անընդհատ մարտերի ընթացքում Կովկասյան բանակի այս երկու կորպուսները ճզմեցին թուրքական պաշտպանության ձախ՝ հոյւսիսային թևը և հունվարի 14-ին դուրս եկան թշնամու զորքերի զբաղեցրած Քյոփրիքյոյի դիրքերի թիկունքը՝ սպառնալով Էրզրում-Կարինի հետ Քյոփրիքյոյի հաղորդակցությամը: Այսպիսով՝ 4 օրվա ընթացքում ռուսական զորքերին հաջողվեց ճեղքել XI բանակային կորպուսի պաշտպանական գծերը: Օսմանյան XI կորպուսը ծանր կորուստներ կրեց: Թուրքերը սկսեցին հակահարձակվել: Սկսվեցին ծանր, արյունահեղ մարտեր: Սակայն թուրքական հրամանատարությունը զորքերը մարտի էր նետում հապշտապ, մաս-մաս, և գեներալ Պրժևալսկու [[II Թուրքեստանյան բանակային կորպուս]]ը, հետ մղելով հանդիպակաց հարվածները, շարունակում էր աստիճանաբար առաջ շարժվել:
 
=== Քյոփրիքյոյի դիրքի և Հասան-Ղալա բերդի գրավում ===
Քյոփրյուքյոյ ([[:tr:Köprüköy]]) բնակավայրը, որը մի փոքր քաղաք էր, կարևոր ռազմավարական դիրք էր զբաղեցնում դեպի Էրզրում տանող ճանապարհին:
 
Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան ([[:tr:Mahmut Kamil Paşa]]), ռուսական Կովկասյան բանակի ճնշմանը դիմանալու համար սկսեց իր զորքերը հարավային թևից նետել դեպի հոյւսիս: Ի վերջո, նա դրանով իսկ թուլացրեց իր հարավային թևը, որից էլ օգտվեց գեներալ Նիկոլայ Յուդենիչը:
 
1916 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցավ [[Քյոփրուքյոյի մարտ]]ը: Օսմանյան բանակի զորքերը, որոնք դիրքավորվել էին Քյոփրյուքյոյ ([[:tr:Köprüköy]]) բնակավայրում, ստիպված եղան թողնել այն: Հունվարի 18-ին ռուսական Կովկասյան բանակի զորքերը սկսեցին մոտենալ պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի [[Բասեն]] գավառում գտնվող [[Հասան-Ղալա]] ([[:tr:Pasinler, Erzurum|Hasankale]]) բերդաքաղաքին: Այստեղ էր նորերս տեղակայված Օսմանյան III բանակի շտաբը, և քաղաքը գտնվում էր դեպի Էրզրում գնացող ճանապարհի վրա:
 
Հունվարի 18-ին Յուդենիչի զորքերը հարված հասցրին թուրքական պաշտպանության թուլացած հարավային թևին: Թուրքերի պաշտպանությունը սասանվեց և փլուզվեց: Սկսվեց անկանոն նահանջը: Ռուսական Կովկասյան բանակի զորքերը վերցրեցին ավելի քան 2 հազար գերի և նետվեցին հետապնդելու թշնամուն: Գեներալ Յուդենիչը ճեղքման նետեց իր ռեզերվում գտնվող Սիբրիյան կազակական բրիգադը՝ գեներալ [[Էռնեստ-Ավգուստ Ռադդաց]]ի հրամանատարությամբ, և վերջինս սրընթաց հարձակմամբ հունվարի 19-ին ներխուժեց Հասան-Ղալայի բերդ, թույլ չտալով, որ նահանջող թուրքերը կարողանան այստեղ պաշտպանության անցնել: Իրար խառնված թուրքական զորամասերը հետ գլորվեցին դեպի Էրզրում-Կարին:
 
Հունվարի 23-ին Կովկասյան բանակի զորքերը մոտեցան [[Կարգաբազար]] Դաղ, Հինիսին ([[Խնուս]]) [[:tr:Kargabazar Dag Hinis]]: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում թուրքական պաշտպանական դիրքերը գրավվեցին:
 
=== Խնուսի և Մուշի գրավում ===
Հունվարի 29-ին Կոստանդնուպոլսից վերադարձավ Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան ([[:tr:Mahmut Kamil Paşa]]): Նա զգում էր, որ ռուսները ոչ միայն Էրզրումի վրա կհարձակվեն, այլև կվերսկսեն հարձակումը ռազմաճակատի հարավային թևում՝ [[Վանա լիճ|Վանա լճի]] շուրջ: [[Խնուս]] քաղաքը ([[:tr:Hınıs]]), որը գտնվում էր Էրզրումից դեպի հարավ-արևելք, փետրվարի 7-ին գրավվեց ռուսական զորքերի և նրանց շարքերում մարտնչող հայկական զորամասերի կողմից: Դրա նպատակն էր կանխել թուրքական համալրումների ժամանումը [[Մուշ]] քաղաքից՝ [[:tr:Muş]] դեպի Էրզրում-Կարին:<ref>W.E.D. Allen and name="Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9<"/ref> Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան շարունակում էր փորձել ամրացնել իր զորքերի պաշտպանական գծերը: Արդյունքում նրա տրամադրության ներքո գտնվող զորային ռեզերվների մեծ մասը հեռացրեց Էրզրումից և միաժամանակ թուրքական հրամանատարության ուշադրությունը շեղեց դեպի Արևմտյան Հայաստանի հարավային ու կենտրոնական գավառները: Ռուսական զորքերին՝ հայկական զորաասերի աջակցությամբ, հաջողվեց նույն օրը ևեթ գրավել Մուշը՝ [[Մուշի ճակատամարտ]]ից հետո: Մուշ քաղաքը գտնվում էր Էրզրում-Կարինից 70 մղոն (մոտ 113 կմ) հեռավորության վրա:
 
Փետրվարի 11-ին և 12-ին ծանր մարտերի թատերաբեմ դարձավ Դեվե-Բոյուն լեռը: Վերջինս օսմանյան հրետանու դիրքերի համար շատ կարևոր հենակետ էր: Դեվե-Բոյունից դեպի հյուսիս Կովկասյան բանակի զորասյուները մոտեցան [[Կարգապազար]] լեռանը, որը թուրքերը համարում էին անանցանելի: Օսմանյան III բանակի X բանակային կորպուսը պաշտպանում էր ռուս-թուրքական ռազմաճակատի այս տեղամասը, և այդ կորպուսի հրամանատարը իր ենթակա դիվիզիաները այնպես էր տեղակայել, որ դրանք չէին կարող միմյանց աջակցել:<ref>W.E.D. Allen and name="Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9<"/ref> Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան հինգ դիվիզիա ուներ Դեվե-Բոյունի շրջանը պաշտպանելու համար, սակայն դանդաղ արձագանքեց այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում այդ դիրքերից դեպի հյուսիս:
 
=== Էրզրումի բերդ ===
Տող 104.
Հյուսիսային կողմից կառուցված էր դաշտային պաշտպանություն, իսկ Գյուրջի-Բողազով անցնող ճանապարհը «կողպված էր» երկու բերդերով: Դեվե-Բոյնու լեռը ընդհանրապես վերածված էր միասնական ամրաշինական դիրքի՝ նրա վրա երկու գծով կառուցված էր 11 ֆորտ: Այդ ֆորտերը քարե բազնայարուս աշտարակներ էին՝ հրանոթների համար նախատեսված հրակնատներով, և հարմարեցված էին շրջանաձև պաշտպանության համար: Հարավային կողմից՝ Փալանդյոքեն լեռնաշղթայի կողմից կառուցված էր ևս երկու ֆորտ: Ֆորտերի մատույցները պաշտպանված էին հողաթմբերով, խանդակների համակարգերով, նրանց միջև հաստատված էին միջանկյալ մարտկոցներ և գնդացրային բներ, որոնք կարող էին խաչաձև կրակով հրետակոծել և գնդակոծել ամբողջ տեղանքը: Պաշտպանական դիրքերի ընդհանուր երկարությունը կազմում էր 40 կմ:
 
[[Բերդաքաղաք|Բերդաքաղաքը]]ը ռուսական զորքերի հրաձակման սպառնալիքի ներքո էր, թե՛ հյուսիսային, թե՛ հարավային կողմից: Իրենց նախորդ հաղթանակներով Կովկասյան բանակի զորքերն արդեն մաքրել էին իրենց ուղին դեպի Էրզրումի մատույցները: Այժմ ռուսները մտադիր էին գրավել Էրզրումը, որը Արևմտյան Հայաստանի ամենաուժեղ բերդաքաղաքն էր, և Օսմանյան կայսրության ու աշխարհի ամենահզոր բերդաքաղաքներից մեկը: Օսմանյան կայսրությունում Էրզրումը համարվում էր երկրորդ հզորագույն պաշտպանված քաղաքը: Էրզրումի պաշտպանության համար բերդաքաղաքում կար միավոր 235 հրետանի: Ամրությունները քաղաքը պաշտպանում էին 180 աստիճան աղեղով՝ երկու օղակ կազմելով: Էրզրումն ուներ 11 ֆորտեր՝ բերդեր և մարտկոցներ, որոնք պաշտպանում էին կենտրոնական տարածքը:<ref name="Allen">Allen & Muratoff</ref> Թևերը պաշտպանված էին երկու ֆորտերից բաղկացած խմբով՝ յուրաքանչյուր կողմից: Նախորդ ժամանակաշրջանում մղված մարտերի արդյունքում այժմ III Օսմանյան բանակի զինվորները քանակապես չէին բավարարում, որպեսզի այդ հսկայական բերդաքաղաքը պաշտպանեին իր ամբողջ պարագծով:<ref name="Allen" /> Թուրքական կորուստները կազմում էին 10.000 զինվոր, ևս 5.000 օսմանյան զինվոր գերի էր ընկել, շարքից դուրս էր եկել 16 միավոր հրետանի և 40.000 մարդ ապաստան էր գտել Էրզրումի բերդաքաղաքում:
 
=== Յուդենիչի պլան ===
Էրզրում-Կարինի ամրությունները գրավել ընթացքից, ինչպես Հասան-Ղալա բերդը, իրատեսական չէր: Գեներալ Յուդենիչը, հասկանալով դա, կանգնեցրեց իր զորքերի հարձակումը և սկսեց նախապատրաստել Էրզրումի գրոհը: Նա անձամբ էր ղեկավարում իր բանակի ավիաջոկատի աշխատանքը, վերջինսի խնդիրներ դնելով՝ մանրամասն օդային հետախուզություն կատարելու թուրքական դիրքերն ու ամրությունները: Յուդենիչի Կովկասյան բանակի զինվորներին սովորեցնում էին վարել գալիք մարտական գործողությունները՝ իրենց թիկունքում գտնվող բարձունքների վրա: Կշռադատվում և մշակվում էր զորքերի բոլոր տեսակների (հետևակ, հեծելազոր, հրետանի, օդուժ և այլն), հստակ փոխգործակցությունը: Դրա համար Կովկասյան բանակի հրամանատարը նորարարություն կիրառեց՝ ստեղծելով գրոհային ջոկատներ: Այսինքն՝ կարևորագույն ուղղությունների վրա հետևակի գնդերին տրվում էին հրանոթներ, լրացուցիչ գնդացիրներ և սակրավորական ստորաբաժանումներ, որպեսզի կարողանային քարուքանդ անել թշնամու երկարաժամկետ ամրությունները:
 
Գրոհին մասնակցելու համար ներգրավվեցին [[II Թուրքեստանյան բանակային կորպուս|II Թուրքեստանյան բանակային կորպուսը]]ը և [[Կովկասյան I բանակային կորպուս|Կովկասյան I բանակային կորպուսը]]ը, իսկ ռեզերվը կազմում էին Սիբիրյան կազակական և 2-րդ Օրենբուրգյան կազակական բրիգադները: Էրզրումի գրավման համար նախատեսված զորքերի ընդհանուր է թվաքանակը կազմում էր 60.000 սվին և թուրք, 166 դաշտային հրանոթ, 29 հաւոբից և 16 միավոր [[152-մմ դաշտային հրասանդ (1885 թվականի)|152 մմ տրամաչափի հրասանդներից]] կազմված ծանր դիվիզիոնը: Նախապատրաստման համար հատկացվեց 3 շաբաթ:
 
Գեներալ Յուդենիչի մտահղացումը կայանում էր նրանում, որ հյուսիսային աջ թևում ճեղքի թշնամու ճակատը, և, շրջանցելով թուրքերի ամենահզոր պաշտպանական դիրքերը, Էրզրումին հարվածի Դեվե-Բոյնու լեռնաշղթայի արևմտյան՝ ներքին կողմից՝ սպառնալով թուրքական III բանակի թևին և թիկունքին: Իսկ որպեսզի թշնամին չկարողանար մի տեղամասը ուժեղացնել մյուսի հաշվին, ապա անհրաժեշտ համարվեց, որպեսզի ռուսական զորքերը թշնամու դիրքերը գրոհեն միաժամանակ՝ ամրությունների ամբողջ գշի երկայնքով, տասը զորասյունով, առանց դադարներ առնելու, շուրջօրյա: Իր ուժերը գեներալ Յուդենիչը դասավորեց անհամաչափ՝ հարձակվող զորասյուները՝ ուժի տեսակետից անհավասար էին: Հարվածները հասցվում էին մի տեսակ «աստիճանաձև» աճեցմամբ և փոխադարձ ուժեղացման ջանքերով՝ դեպի աջ թևի կողմը:
Տող 120.
Երկու օր շարունակ Կովկասյան բանակի հարվածային խմբավորումների մարտիկները քարուքանդ էին անում թուրքական պաշտպանության հյուսիսային թևը: Կովկասյան բանակի զորամասերը մեկը մյուսի հետևից վերցնում էինթուրքական ամրացված դիրքերը, մի ֆորտը մյուսի հետևից: Փետրվարի 12-ին Կովկասյան բանակը գրավեց Կարա-Գյոբեկ ֆորտը ([[:tr:Kara-gobek]]): Փետրվարի 13-ին ռուսական զորքերը շարունակեցին իրենց գրոհները:
 
Կատաղի մարտեր սկսվեցին: Թուրքական գումարտակները, որոնք իրենց կազմում ունեին 350-ական զինվոր ստիպված էին պաշտպանվել 1.000-ական մարդուց բաղկացած ռուսական գումարտակների դեմ: Մարտնչող թուրքական կողմը շատ քիչ համալրումներ ուներ:
 
Փետրվարի 13-ին ռուսական զորքերը հայտնվեցին Էրզրումի ամրացված շրջանի հյուսիսային թևի ամենաուժեղ ու վերջին բնագծի մոտ, որը ֆորտ Թաֆթան էր: Փետրվարի 14-ին Կովկասյան բանակի զորքերը, մասնավորապես՝ կուբանյան պլաստունները և II թուրքեստանյան կորպուսի հրաձիգները վերցրեցին ֆորտ Թաֆեթը ([[:tr:Fort Tafet]]): Դրանով իսկ ռուսական զորքերը ներթափանցեցին Էրզրումի երկու պաշտպանական օղակների ներսը:
 
Փաստորեն թուրքական ամրությունների համակարգի ամբողջ հյուսիսային թևի քարուքանդ լինելու հետևանքով Կովկասյան բանակի զորքերը մտան Էրզրումի պաշտպանության թիկունքը: Այնժամ Յուդենիչը հրամայեց գեներալ Պրժևալսկու բանակային կորպուսին՝ փոխել հարված ուղղությունը և շարժվել ոչ թե դեպի Էրզրում, այլ, թեքվելով դեպի արևմուտք՝ դեպի Հաշ-Կալա, գրավել III օսմանյան բանակի հաղորդակցության ուղիները: Ճեղքման մեջ մտցվեց հեծելազորը: Մասնավորապես Սիբիրյան բրիգադը և V կազակական դիվիզիայի [[զորագունդ|զորագնդերը]]: Միաժամանակ՝ գեներալ Կալիտինի [[Կովկասյան I բանակային կորպուս|Կովկասյան I բանակային կորպուսը]]ը վերսկսեց գրոհները ճակատից, և թուրքերը սասանվեցին՝ Կովկասյան բանակը մտնում էր նրանց խորը թիկունքը, սպառնալով կտրել նահանջի ուղիները: Դեռ պաշտպանվող ֆորտերը վերացվեցին ծուղակների: Թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել այդ ֆորտերը՝ Ուզուն-Ահմեդ, Կաբուրգա, Օրթայունով, Սիվշիկ:<ref name="Керсновский А.А. История Русской армии. Борьба на Кавказе.">[http://militera.lib.ru/h/kersnovsky1/16.html Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.]</ref>
 
Երեք օրվա ընթացքում ռուսական զորքերը կարողացան հասնել Էրզրումի դաշտի վրա գերիշխող բարձունքներին: III Օսմանյան բանակի հրամանատարության համար ակնհայտ էր դառնում, որ քաղաքը կորսված է: Թուրքական զորամասերն ու ստորաբաժանումները սկսեցին նահանջել ռազմաճակատի ամրացված գոտիներից դեպի քաղաք, իսկ ապա սկսեցին տարհանվել նաև բուն քաղաքից:
 
Փետրվարի 15-ին, Էրզրումի շուրջ գտնվող մնացած ֆորտերից, ըստ որոշ աղբյուրների՝ թուրքական զորքերը տարհանվեցին: Այլ տվյալներով՝ թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել ամրությունները: Բուն Էրզրումը ոչ ոք նույնիսկ չպաշտպանեց: Ամբողջ թուրքական III բանակը թուրքական ու գերմանական հրամանատարության գլխավորությամբ նետվեց փախուստի: 1916 թվականի փետրվարի 16-ի առավոտյան ժամը 5-ին ռուսական կայսերական զինված ուժերի Կովկասյան բանակի զորամասերն առանց մարտի մտան Էրզրում:<ref name="Керсновский А.А. История Русской армии. Борьба на Кавказе.">[http://militera.lib.ru/h/kersnovsky1/16.html Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.]</ref>
 
Փետրվարի 16-ի վաղ առավոտյան Կովկասյան բանակի [[կազակական զորքեր]]ը առաջինն էին, որ մտան Էրզրում:<ref name="caven"/> Թուրքական զորքերին հաջողվեց դուրս գալ քաղաքից և կարողացան խուսափել շրջապատվելուց, թեպետ նրանց կորուստները արդեն իսկ շատ մեծ էին: Ռուսները գրավել էին թուրքական հրետանու 327 միավոր հրանոթ: III Օսմանյան բանակի օժանդակ զորամասերը և շուրջ 250 վիրավորներ, որոնք գտնվում էին Էրզրումի հոսպիտալում, գերեվարվեցին: Այլ տվյալներով՝ գերի ընկավ թուրքերի ամբողջ 4-րդ զորագունդը:
Տող 141.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
 
== Գրականություն ==
Տող 163 ⟶ 162՝
*[http://www.greatwardifferent.com/Great_War/Russian_Battery/Erzurum_02.htm The Great War’ vol. 6, edited by H.W. Wilson, Chapter 109 'The Renewed Russian Offensive and the Fall of Erzerum' by F. A. McKenzie]
*[http://www.greatwardifferent.com/Great_War/Russian_Battery/Erzerum_Advance_01.htm The Children’s Story of the War’ vol 5 'The Advance on Erzurum' by Sir Edward Parrott, M.A. L.L.D.]
 
 
 
[[Կատեգորիա:1916 հակամարտություններ]]