«Մոնղոլական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 211.
 
Կայսրության մեկ այլ մասում Հուլաղուի և Մյոնխեի մյուս եղբայր [[Խուբիլայ|Խուբլայ խանը]] Չինաստանի [[Հուայհե|Հուայհե գետի]] մոտ գտնվելիս տեղեկացել է մեծ խանի մահվան մասին։ Կայսրության մայրաքաղաք վերադառնալու փոխարեն նա շարունակել է իր առաջխաղացումը դեպի [[Յանցզի|Յանցզի գետի]] մոտակայքում Ուչանի շրջան։ Նրանց կրտսեր եղբայր Արըքբուգեն, օգտվելով Խուբլայի և Հուլաղուի բացակայությունից, օգտագործել է իր դիրքը մայրաքաղաքում և ինքն իրեն հռչակել մեծ խան՝ նախապես ստանալով նաև Կարակորումում հրավիրված քուրուլթայում ընտանիքի բոլոր անդամների հավանությունը։ Սակայն երբ Խուբլայը տեղեկացել է սրա մասին, նա իր Քայփինում հրավիրել է մեկ այլ քուրուլթայ․ Հյուսիսային Չինաստանի և [[Մանջուրիա|Մանջուրիայի]] գրեթե բոլոր ավագ արքայազները և նոյոնները պաշտպանել են Խուբլայի թեքնածությունը Արըքբուգեի փոխարեն<ref name="Morgan. p. 104" />։
 
====Մոնղոլական քաղաքացիական պատերազմ====
[[File:YuanEmperorAlbumKhubilaiPortrait.jpg|thumb|left|[[Խուբիլայ|Խուբլայ խան]]՝ [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]] թոռը և Յուան դինաստիայի հիմնադիրը]]
 
Խուբլայ խանի և նրա եղբայր Արըքբուգե միջև պայքար է սկսվում, որի մեջ ընդգրկվում են նաև Մյոնեխե խանի նախկին վարչակարգին հավատարիմ ուժերը։ Խուբլայի զորքը կարողացել է կարճ ժամանակում ոչնչացնել Արըքբուգեի համախոհներին և Մոնղոլիայի հարավում գերիշխանությունն իր ձեռքը վերցնել։ Հետագա մրցակցությունն ու պայքարը արդեն կապված էին մյուս զարմիկների՝ Չաղաթայների հետ<ref name="Wassaf p. 12">Wassaf. p. 12.{{full citation needed|date=November 2012}}</ref><ref name="Jackson. p. 109">Jackson. ''Mongols and the West''. p. 109.</ref><ref name="Barthold. Turkestan. p. 488">Barthold. ''Turkestan''. p. 488.</ref>։ Խուբլայ խանը չաղաթայներից իրեն հավատարիմ արքայազն Աբիշկային ուղարկել է վերահսկողություն հաստատելու Չաղաթայների թագավորության նկատմամբ։ Սակայն Արըքբուգեն բռնել և մահապատժի է ենթարկել Աբիշկային՝ նրա փոխարեն թագադրելով իրեն հավատարիմ մարդկանցից Ալգուին։ Խուբլայ խանի նոր վարչակարգը փակել է Մոնղոլիայում այն ճանապարհները, որոնցով Արըքբուգեին ուտելիք էր մատակարարվում՝ այսպիսով պատճառ դառնալով սովի տարածմանը։ Կարակորումը անմիջապես անցել է Խուբլայ խանին, սակայն Արըքբուգեն ապստամբել է և 1261 թվականին վերագրավել մայրաքաղաքը<ref name="Wassaf p. 12" /><ref name="Jackson. p. 109" /><ref name="Barthold. Turkestan. p. 488" />։
 
Իլխանության հարավարևմուտքում Հուլաղուն հավատարիմ էր Խուբլայ խանին, սակայն 1262 թվականից բախումների մեջ էր իրենց զարմիկ Բերքեի՝ Ոսկե Հորդայի ղեկավարի հետ։ Հուլաղուին ծառայող ջուջի արքայազներից մեկի կասկածելի մահը, ռազմական ավարի անհավասար բաշխումը և մուսուլմանների նկատմամբ Հուլաղուի կողմից իրականացրած ջարդերը հանգեցրել են Բերքեի զայրույթին, ով սկսել է աջակցություն ցույց տալ 1259-1260 թվականներին Հուլաղուի դեմ Վրացական թագավորության կազմակերպած ապստամբությանը<ref>L. N.Gumilev, A. Kruchki. ''Black legend''</ref>։ Ստեղծված իրավիճակում Բերքեն դաշինք է կնքել եգիպտական մամլուքների հետ ըննդեմ Հուլաղուի և աջակցել է Խուբլայ խանի հակառակորդ Արըքբուգեին<ref name="barthold">Barthold. ''Turkestan Down to the Mongol Invasion''. p. 446.</ref>։
 
1264 թվականի փետրվարի 8-ին Հուլաղու խանը մահացել է։ Առիթից օգտվելով՝ Բերքեն փորձել է հարձակվել և գրավել Հուլաղուի թագավորությունը, սակայն ճանապարհին մահացել է, իսկ մի քանի ամիս անց մահացել է նաև Չաղաթայի խանության խան Ալգուն։ Խուբլայ խանը Հուլաղուի [[Աբաղա (իշխան)|Աբաղա]] որդուն ճանաչել է նոր իլխան և Բաթուի թոռ Մյոնխե Թեմուրին նշանակել է Ոսկե Հորդայի ղեկավար։ Աբաղան օտարերկրյա դաշնակիցներ էր որոնում, մասնավորապես փորձ է կատարել ստեղծել ֆրանկո-մոնղոլական դաշինք ընդդեմ Եգիպտոսի մամլուքների<ref>Prawdin. ''Mongol Empire and Its Legacy''. p. 302.</ref>։ 1264 թվականի օգոստոսի 21-ին Արըքբուգեն հանձնվել է Խուբլայ խանին Շանդուում<ref>Weatherford. p. 120.</ref>։
 
== Ծանոթագրություններ ==