«Քաղցկեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 167.
 
ԴՆԹ-ում կոդավորված ինֆորմացիայից սպիտակուցի սինթեզի գործընթացում կա սխալների առաջացման հավանականություն։ Սխալների կանխարգելման և շտկման մեխանիզմները պաշտպանում են նորմալ բջջին քաղցկեղային դառնալուց։ Եթե տեղի է ունենում նշանակալի սխալ, բջիջը կարող է «ինքնասպան լինել»՝ գործարկելով բջջի ծրագրավորված մահվան մեխանիզմը։ Եթե սխալների հսկողության մեխանիզմը չբավականացնի, մուտացված բջիջները կշարունակել կենսագործել և մուտացիան փոխանցել դուստր բջիջներին։
 
Միջավայրի մի շարք գործոնների ազդեցության հետևանքով մուտացված բջիջների «ապրելու» հավանականությունը մեծանում է։ Այդ գործոններից են ուռուցքածինները, կրկնվող ֆիզիկական վնասվածքները, շոգը, իոնացնող ճառագայթումը, հիպօքսիան<ref>{{cite journal |vauthors=Nelson DA, Tan TT, Rabson AB, Anderson D, Degenhardt K, White E |title=Hypoxia and defective apoptosis drive genomic instability and tumorigenesis |journal=Genes & Development |volume=18 |issue=17 |pages=2095–107 |date=September 2004 |pmid=15314031 |pmc=515288 |doi=10.1101/gad.1204904}}</ref>։
 
Քաղցկեղածին սխալները ինքնուրույն բազմապատկվում են և կուտակվում․ օրինակ․
* սխալները շտկող մեխանիզմների մուտացիան կարող է հանգեցնել դուստր բջիջների մոտ սխալների ավելի արագ կուտակմանը
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քաղցկեղ» էջից