«Պոլ և Վիրժինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
== Գրական արժանիքներ ==
Չնայած որոշակի պարզունակությանը՝ «Պոլ և Վիրժինի» վեպն աչքի է ընկնում ոճի բարձր վարպետությամբ։ Վեպը հետագայում բավական պահանջված էկզոտիկ բնության պոետիկայի գրական ռոմանտիզմի առաջին նմուշն է։ Խորհրդային գրականագետ Կոնստանտին Դերժավինը նշել է, որ «Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռը գրական բնանկարի բացառիկ վարպետ է, որը նրա մոտ լի է վառ կերպարներով ու ձայների մի ամբողջ աշխարհով։ Բեռնարդենը եղել է բացառիկ նկարիչ-կոլորիստ, որը հայտնաբերել է գույների խոսքային գունապնակ, որն անտեսանելի էր նրա ուսուցիչ Ռուսոյին»<ref>Державин К. Н. Руссо и руссоизм // История французской литературы. Том 1. М.-Л, изд. АН СССР, 1946. — С. 784—785.</ref>։ Հովվերգությունը վեպում սկզբում թվում է շինծում․ «Էկզոտիկ բնանկարի վեհությունն ու հզորությունը, բնության ուժերի փառահեղությունն ու աղետալի բնույթը․․․․ թույլ են տալիս խոսել նախնական ճեղքվածքի մասին, որ բաժանում է բնությանն ու մարդուն, բնության ու մարդու աններդաշնակության, աղետալի սկզբի ներխուժումը մաարդկային ճակատագրի մեջ»<ref>Литвиненко Н. А. К изучению специфики театральности в романе Бернардена де Сен-Пьера ''Поль и Виржиния''// XVIII век: театр и кулисы. М., МГУ им. М. В. Ломоносова, 2006. — С. 200.</ref>։
 
== Արձագանքներ ==
Վեպի ֆրանսերեն հրատարակության լույս տեսնելուց կարճ ժամանակ անց գիրքը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն, ռուսերեն<ref>Баренбаум И. Е. Французская переводная книга в России в XVIII веке. М., Наука, 2006. — С. 182.</ref>, լեհերեն և իսպաներեն։ Դրա հիման վրա գրվել են թատերական աշխատանքներ<ref>Янушкевич А. С. Жуковский Василий Андреевич //Русские писатели. 1800—1917.Том 2. Г-К. М.,Большая Российская энциклопедия, 1992. — С. 278.</ref>։
 
== Հետաքրքիր փաստ ==