«Վահագն Դավթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 38.
Ծնվել է [[1922]] թվականին [[Արաբկիր]]ում ([[Արևմտյան Հայաստան]]), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել [[Կրասնոդար]]ում: Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և [[Երևան]]ում հիմնել են նոր [[Արաբկիր (վարչական շրջան)|Արաբկիր թաղամաս]]ը: Այդ մասին իմանալով՝ [[1932 թվական]]ին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ [[Կրասնոդար]]ում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին։
 
Դպրոցն ավարտելուց հետո ուղարկել են բանակ, անմիջապես սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։
[[1948 թվական]]ին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ը: Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին: Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ [[1945]]-[[1954 թվական]]ներին, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ [[1954]]-[[1962 թվական]]ներին, «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթ]]ի» գլխավոր խմբագիր՝ [[1962]]-[[1965 թվական]]ներին, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ [[1965]]-[[1967 թվական]]ներին, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ՝ [[1967]]-[[1981 թվական]]ներին, «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ [[1981]]-[[1991 թվական]]ներին, [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի գրողների միության]] նախագահ՝ [[1991]]-[[1994 թվական]]ներին, [[ՀՀ]] [[ԳԱԱ]] թղթակից անդամ՝ [[1986 թվական]]ին, ակադեմիկոս՝ [[1996]] թվականին: Մահացել է [[1996 թվական]]ի [[փետրվարի 21]]-ին [[Երևան]]ում, աճյունն ամփոված է Երևանի [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում:
 
== Ստեղծագործություններ ==