«Եզոպոս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ 46.70.190.52 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 46.70.191.114 մասնակցի վերջին տարբերակ... Պիտակ՝ Հետշրջում |
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Եզոպոս''' ({{lang-grc|Αἴσωπος}}; {{ԱԾ}}), անտիկ աշխարհի [[առակ]]ախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը [[մ.թ.ա. 5-րդ դար]]ի պատմիչ [[Հերոդոտոս]]ի մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նա [[Թրակիա|թրակացի]] կամ փռուգացի ստրուկ էր։ XIII դ. տարածվել է Եզոպոսի
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս [[Իվան Կռիլով]]ը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։ [[Հին Հունաստան]]ում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր [[Վարդան Այգեկցի]]ն։ [[V դար]]ում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին։ Դրանք [[հայերեն]] առաջին անգամ լույս են տեսել [[1818]] թ-ին [[Վենետիկ]]ում։
|