«Մարդու իրավունքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 141.
Ժնևյան Կոնվենցիաները ուժի մեջ են մտել 1864 և 1949 թվականներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հիմնադիր Հենրի Դունանթի ջանքերով։ Կոնվենցաները երաշխավորում են ռազմական հակամարտությունների մեջ ներքաշված անհատների իրավունքները՝ հիմնված Հաագայի 1899 և 1907 թվականին ընդունված կոնվենցիաների վրա։ Դրանք միջազգային հանրության կողմից ընդունված առաջին փաստաթղթերն էին, որոնք համակարգում էին պատերազմի ընթացքում գործող օրենքները և պատերազմական հանցագործությունները միջազգային իրավունքի նոր ձևավորվող մարմնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կոնվենցիաները վերանայվել և վերաընդունվել են միջազգային հանրության կողմից 1949 թվականին։
 
=== ՄԱԿ-ի Կառուցվածքկառուցվածք ===
{{Main article|Միավորված ազերի կազմակերպություն (ՄԱԿ)}}
ՄԱԿ - ի կանոնադրության մանդատի և մարդու իրավունքների բազմաբնույթ պայմանագրերի ներքո, ՄԱԿ-ը՝ որպես միջկառավարական մարմին, փորձում է երաշխավորել միջազգային իրավահավասարությունը մարդու իրավունքների համաշխարհային բոլոր օրենսդրությունների համար<ref>{{Harvard citation no brackets|Ball|Gready|2006|p=92}}</ref>։ ՄԱԿ-ի մեխանիզմի շրջանակներում, մարդու իրավունքների խնդիրները գլխավորապես [[ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ|ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի]] և [[ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ]]ի ուշադրության կենտրոնում են։ Բացի այդ ՄԱԿ-ի կազմում կան նաև բազմաթիվ կոմիտեներ, որոնց պարտաանությունն է հետևել մարդու իրավունքների տարբեր պայմանագրերի իրականացմանը։ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի բարձրագույն մարմինը մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն է։ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներից է.
Տող 185.
 
== Ոչ կառավարական ակտորներ ==
 
== Մարդու իրավունքների հիմնարար պայմանագրեր ==
* «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան» (1965, 173), կոնվենցիան սահմանում է «ռասայական խտրականության» հասկացությունը և անդամ երկրներին պարտավորեցնում միջոցներ ձեռնարկել այն և՛ օրենսդրությամբ, և՛ գործնականում վերացնելու ուղղությամբ: [[Հայաստան]]ն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի հունիսի 23-ին<ref name="ՄԻ" />:
* «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան» (1979, 186 երկիր), կոնվենցիան լիազորում է [[սեռ]]ով պայմանավորված խտրականության վերացումը և [[գենդերային իրավահավասարություն]]ը, հատուկ միջոցներ է ձեռնարկում քաղաքական և հասարակական կյանքում, կրթության, աշխատանքի, առողջության, ամուսնության և ընտանիքի հարցերում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու ուղղությամբ: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի սեպտեմբերի 13-ին<ref name="ՄԻ" />։
* «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան» (1984, 147 երկիր), կոնվենցիայում խոշտանգումը սահմանում է որպես միջազգայնորեն դատապարտելի հանցանք, պարտավորեցնում պետություններին կանխել այն և պատժել հանցագործներին: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի սեպտեմբերի 13-ին<ref name="ՄԻ" />։
* «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» (1989, 193 երկիր), միջազգային պայմանագրով ընդգծվում է հատկապես երեխաների խոցելիությունը և երեխաների պաշտպանության հարցերը: Կոնվենցիան լիազորում է խտրականության բացառումը և ընդունում, որ երեխայի հիմնական շահերը պետք է ընկած լինեն բոլոր գործողությունների հիմքում: Հատուկ ուշադրության են արժանացել փախստական, հաշմանդամություն ունեցող և ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի հունիսի 23-ին<ref name="ՄԻ">Unated Nations handbook on human rights, Միավորված Ազգերի Կազմակերպություն, ձեռնարկ մարդու իրավունքների մասին, Երևան, 2010</ref>։
 
== Մարդու և քաղաքացու ազատ լինելու իրավունքի դասակարգում ==
[[Պատկեր:HumanRightsLogo.svg|thumb|200px|[[Մարդու իրավունքների պատկերանիշ]]]]
Հասարակական հարաբերությունների դրսևորման հիմնական ոլորտի իրավական դոկտրինայի մեջ մարդու իրավունքները սովորաբար բաժանում են անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային խմբերի: Նրանցից մի քանիսը իրարից տարբերվում են միայն մարդու և քաղաքացու իրավունքներով։
 
Մարդու իրավունքները կարող են բաժանվել նաև.
* անձնական + քաղաքական,
* սոցիալ-տնտեսական,
* մշակութային և կոլեկտիվ։
Ստորև բերված է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների դասակարգման հայտնի տեսությունը․
 
=== Անձնական ===
Անձնական իրավունքները հանդիսանում են բոլորի իրավունքները, բայց հաճախ անվանվում են քաղաքացիական, որոնք ուղղակիորեն կապ չունեին պետության քաղաքացիության հետ։ Նրանք համարվում են բնածին և անքակտելի յուրաքանչյուր անձի համար` անկախ նրա քաղաքացիությունից, սեռից, տարիքից, ռասայից, էթնիկական կամ կրոնական պատկանելությունից։ ԱՆհրաժեշտ է մարդու կյանքի, արժանապատվության և ազատության պահպանման համար։ Անձնական իրավունքներից են. 
* [[Կյանքի իրավունք]]ը;
* Անկախ և անկողմնակալ [[դատարան]]ի կողմից արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունքը,
* [[Անձի անձեռնմխելիություն|Անձեռնմխելիության իրավունք]]
* Յուրաքանչյուր ոք ազատորեն տեղից տեղ փոխադրվելու իրավունք,
* Անձեռնմխելի կացարանի իրավունք
* Հարկադիր աշխատանքի արգելք
* Սեփականության իրավունք (որոշ իրավաբաններ կարծում են, որ սա տնտեսական իրավունք է<ref>''Колесова Н. С.'' Основные права и свободы гражданина во Франции. Дис. … канд. юрид. наук. — М., 1994. — С.25-40.</ref>).
* Անձի արժանապատվության իրավունք
* Խղճի և դավանանքի ազատություն
 
=== Քաղաքական ===
{{main|Քաղաքական ազատություն}}
Քաղաքական իրավունքներն ու ազատությունները տարբերվում են անձնական, սոցիալական, տնտեսական և այլ իրավունքներից, քանի որ, որպես կանոն, այն սերտորեն կապված է պետության քաղաքացիական պատկանելությանը հետ։ Նրանք քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների հիմնական խմբերից են, քանի որ դրանք են որոշում քաղաքացիների մասնակցությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքում: Քաղաքական իրավունքներն են.
* Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն,
* Խղճի իրավունք, յուրաքանչյուր ոք խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակավ կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն:
* Խոսքի և համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք
* Խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք,
* Աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:
 
=== Սոցիալական ===
Սրանք այն անհատների կարողություններն են նյութական արտադրանքի արտադրության և բաշխման համար, որոնք կոչված են ապահովելու մարդու տնտեսական և դրա հետ սերտորեն կապված հոգևոր կարիքների և շահերի հետաքրքրությունները։ Սոցիալական իրավունքներ են.
* Ընտանիքը, մայրությունը, հայրությունն ու մանկությունը պաշտպանելու իրավունք,
* Սոցիալական ապահովության իրավունք
* Կացարանի իրավունք,
* Առողջապահական և բժշկական օգնության իրավունք
* աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք ունի: Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք ունի:
 
=== Մշակութային ===
Մշակութային իրավունքները ապահովում են անհատի հոգևոր զարգացումը։ Դրանցից են.
* Լեզվի ազատություն՝ կրթություն ստանալ իր մայրենի լեզվով և հանդիպումների ժամանակ խոսել մայրենի լեզվով;
* [[Կրթության իրավունք]],
* Արվեստի և գիտության իրավունք (գրական, գիտական և այլ տեսակի գործունեությամբ զբաղվելու իրավունք);
* Ազատ ուսուցման իրավունք
 
=== Էկոլոգիական ===
* Բարենպաստ միջավայր ունենալու իրավունք,
* Շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության իրավունք,
* Առողջությանը կամ գույքին պատճառված բնապահպանական իրավախախտմամբ վնասի փոխհատուցման իրավունք։
 
== Խորհուրդ ==
Մարդու իրավունքների խորհուրդը հիմնադրվել է 2006 թվականի մարտի 15-ին։ Այն [[ՄԱԿ]]-ի՝ մարդու իրավունքների համար պատասխանատու միջկառավարական գլխավոր կառույցն է: Այն փոխարինել է Մարդու իրավունքների հանձնաժողովին, որն ավելի քան 60 տարի համարվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի առանցքը:
 
Մարդու իրավունքների խորհուրդը Գլխավոր ասամբլեայի ենթադաս մարմին է:
 
== Մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների ապահովման և ժողովրդավարական սկզբունքներ ==
[[Ժողովրդավարություն|Ժողովրդավարության]] և օրենքի գերակայության հասկացությունները որոշ չափով կապված են մարդու իրավունքների, ազատությունների և պետական իշխանության միջև փոխհարաբերությունների հասկացության հետ։
 
Յունաքանչյուր անհատ օժտված է ազատություն որոշակի աստիճանով։ Այնուամենայնիվ, նրանց շահերի իրացման դեպքում անհատը պետք է հաշվի առնի այլ անձանց` իր նման հասարակության նույն անդամների շահերը ևս։ Սա որոշակի չափով սահմանափակում է անհատի ազատության իրավունքը<ref>''Диаконов В. В.'' [http://diakonov.ru/Bibl/TPG/TPG411.htm Право и свобода] // Учебное пособие по теории государства и права // diakonov.ru. — 2010.</ref>։
 
''[[Ազատություն]]ը'' անհատի կողմից իր վարքագծի գիտակցաբար ընտության կարողությունն ու հնարավորությունն է։ Այն ենթադրում է անձի որոշակի անկախություն արտաքին պայմաններից և հանգամանքներից։
 
''Իրավունքը'' ազատ քաղաքացիների միասնականության համար անհրաժեշտ անհատական ազատության մասնակի սահմանափակումն է։
 
Իրավունքի կատեգորիայում կան երեք հիմնական տեսակներ. անբաժանելի իրավունքներ (հիմնական), ժամանակավոր-անբաժանելի և ամբողջովին անբաժանելի իրավունքներ։
 
== ՀՀ ՄԻ հիմնարար պայմանագրեր ==
Հայաստանը միացել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին։ Հայաստանը 1993 թվականի հունիսի 23-ին կնքել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան (ICERD), միևնույն ժամանակ ստորագրել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (ICCPR)։
 
1993 թվականի սեպտեմբերի 13-ին ստորագրվել է «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (ICESCR), ինչպես նաև «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան (CEDAW)<ref>[http://www.un.am/up/library/UN%20Handbook%20on%20HR_arm.pdf Մարդու իրավունքների հիմնարար պայմանագրերն ու Հայաստանի Հանրապետությունը, հավելված 3]</ref>։
 
== Տես նաև ==