«Մեղքի հույզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 41.
Մաուերը այն կարծիքին է, որ մեղքի սովորելու պրոցեսը ավելի հարթ է ընթանում, եթե անհատը զգում է, որ նրա ուսուցիչը նույն չափով ենթարկվում է կարգապահությանը և պատժին, ինչ որ ինքը։
Սարազոնի մեղքի կոնցեպցիան շատ կողմերով նման է Մաուերի կոնցեպցիային։ Ինչպես Մաուերը, նա գտնում է, որ մեղքի յուրացման պրոցեսը պայմանավորված է պատժով։ Սարազոնի աշխատանքներում չի տրվում մեղքի, վախի և անհանգստության բնորոշումները, միայն նա նշում է, որ մեղքը սերտ կապված է դիրքորոշումների և անհատական Ես-կոնցեպցիայի հետ։
Մեղքի հույզի և վախի միջև սերտ կապի մասին խուսում են այլ հեղինակներ։ Անգերի աշխատանքներում տրվում է մեղքի մանրակրկիտ վերլուծությունը, ընդ որում հեղինակը ցույց է տալիս, որ անհանգստությունը հանդիսնումհանդիսանում է այդ հույզի ապրման անբաժանելի բաղադրիչ, սակայն նրա կողմից տագնապի ձևակերպումը միանշանակ չէ։ Ըստ նրա տագնապը կարող է դառնալ վնասակար ապրման «թուլացման» պատճառ։ Այն ուղեկցվում է վեգետատիվ – վիսցերալ և պայմանական ռեակցիաներով։
Անգերը մեղքի զգացումը բնութագրում է որպես մի պրոցես, որը կազմված է երկու փուլերից։ Մեքի զգացման առաջին փուլը բնութագրվում է անհատի վերբալ- գնահատող ռեակցիայով։ Երկրորդ փուլում վերբալ-գնահատող ռեակցիան առաջ է բերում է վախի վեգետատիվ–վիսցերալ ռեակցիան։ Անգերը փորձ արեց վերլուծել, թե ծնողների վարքագծի և երեխաների ու ծնողների փոխհարաբերությունների ինչ առանձնահատկությունները կարող են դառնալ մեղքի զգացման պատճառ։ Նա մեղքի զգացման մեջ ընդունում էր վերբալ-սեմանտիկ բաղադրիչի գոյությունը։ Այս ենթադրության ապացուցման համար նա բերում է մի շարք հետաքրքիր հետազոտություններ։
Անգերը նշում է, որ եթե մենք ընդունում ենք մեղքի զգացման մեջ վերբալ- սեմանտիկ բաղադրիչի գոյությունը, ապա մենք պարտավոր ենք համաձայնել, որ մեղքը բացարձակ մարդկային ֆենոմեն է։ Սակայն այս տեսությունը հակասում է մի շարք հետազոտողների հայացքներին՝ Դարվինից մինչը Մաուեր։