«Ռոմանտիկ սեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/)
Տող 23.
Էնթոնի Հիդենսը իր «Հարաբերությունների փոխակերպում` սեռականությունը, սերը և էրոտիզմը ժամանակակից հասարակությունում» գրքում, պնդում է, որ ռոմանտիկ սերը մարդկանց կյանքում իմաստ մտցրեց: Նա ավելացնում է, որ պատմությունը և դրա վերարտադրումը եղել են ռոմանտիկայի իմաստներից մեկը: Հիդենսի խոսքերով՝ ռոմանտիկ սիրո աճը քիչ թե շատ համընկնում էր վեպի ի հայտ գալուն: Դա պայմանավորված էր նրանով, որ ռոմանտիկ սերը, կապված է ազատության հետ և, հետևաբար, նաև սիրո իդեալներին, կապ է ստեղծում ազատության և ինքնիրացման միջև:
 
Դեյվիդ Շամվեյը իր «Ռոմանտիկա, սեռի ու ամուսնության ճգնաժամ» գրքում պնդում է, որ ինտիմության մասին քննարկումները սկսվեցին 20-րդ դարի վերջում, և որ այս բանավեճը կարողացավ բացատրել, թե ինչպես են գործում ամուսնությունը և այլ հարաբերություններ: Բանավեճի համար զգացմունքանյին մտերմությունը ավելի կարևոր էր, քան կիրքը: Սա չի նշանակում, որ մտերմությունը փոխարինում է ռոմանտիկ փոխհարաբերություններին: Սակայն, ըստ հետազոտողի, մտերմությունը և ռոմանտիկան իրար հետ զուգակցված են<ref>{{Cite book|url=https://books.google.comam/?id=KdVa73vN1BgC&dq=modern+love+by+David+R.+Shumway&printsec=frontcover#v=onepage&q&f=false|title=Romance, Intimacy, and The Marriage Crisis|accessdate=2010-07-08|isbn=978-0-8147-9831-7|author1=Shumway, David R|year=2003}}</ref>:
 
Շամվեյը նաև պնդում էր, որ կապիտալիզմի աճի հետ մեկտեղ հին սոցիալական հարաբերությունները կփլուզվեն, այդ թվում` ամուսնությունը: Կանանց համար ամուսնության իմաստը փոխվել էր, քանի որ նրանք սկսեցին ունենալ ավելի շատ սոցիալական այլընտրանքներ և քիչ էին հակված ընդունված դժբախտ հարաբերություններին, ուստի ամուսնալուծությունների թիվը զգալիորեն աճել էր: