Content deleted Content added
Տող 57.
== Խմբակցություններ 2 ==
Կրկին ողջույն, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]: Նոր տես [[«Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցություն|այս]] և [[«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցություն|այս]] էջերում ձեր կատարած վերահղումները: Առաջարկում եմ արձանագրենք, որ գոյություն ունի երկու տարբեր մարմին՝ ա) խմբակցություն և բ) կուսակցություն/կուսակցությունների դաշինք, այսինքն այդ հղումները տեղադրելը սխալը: Խմբակցությունը գործում է միայն խորհրդարանի ներսում և դրանց կազմը, որպես կանոն, տարբեր է: Սա գրում եմ մի պարզ բանի համար (քանի որ մենք ենք հիմնականում զբաղվում այս թեմայով)՝ որոշենք, թե խմբակցության մասին հոդվածներ գրելու ենք, թե՝ ոչ: Եթե չենք գրելու, ուրեմն պատգամավորների աղյուսկաի մեջ պետք է տեղադրենք խմբացկությունների անհղում անվանումները: Ի՞նչ կասեք:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 19:10, 11 Հունվարի 2019 (UTC)
:Ողջույն, հարգելի [[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]]։ Վստահ չեմ, որ խորհրդարանական խմբակցությունները բավարարում են առանձին հոդված ունենալու չափանիշներին։ Նրանց գործունեությունն ըստ էության տեղավորվում է դաշինքի հոդվածի մեջ։ Եթե չեմ սխալվում Ձեր նշած երկու վերահղումները ստեղծել եմ [[ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորների ցանկ]]ի կարմիր հղումներից։ Տվյալ երկու դեպքերում վերահղումը սխալ չեմ համարում, քանի որ և Ելք խմբակցությունը և ԾԴ խմբակցությունն իրենց դաշինքների գործունեության մի փուլն են և դաշինքի հոդվածում կարող են ունենալ խմբակցության համար ենթավերնագիր, որի վրա էլ կարելի է կոնկրետ վերահղում տալ։ Օրինակ՝ «Ելք» դաշինք#Ելք խմբակցություն, որի մեջ էլ կնշվի, որ նման խմբակցություն եղել է Երևանի ավագանիում և ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ում։ Այս պահին կողմ եմ ցանկերում անհղում անվանումներին։ Եթե հետագայում դաշինքների հոդվածներում խմբակցության բաժին լինի, կառաջարկեմ վերահղել այդ բաժին։ Շնորհակալ եմ։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 20:46, 11 Հունվարի 2019 (UTC)