«Մանոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
| լիբրետտոյի հեղինակ = Անրի Մելիակ, Ֆիլիպ Ժիլ
| լիբրետտոյի լեզու = [[Ֆրանսերեն]]
| սյուժեի աղբյուր = [[Անտուան Ֆրանսուա Պրևո|աբբա Պրևո]]. «Ասպետ դը ԳրիեիԳրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վիպակ
| ժանր = Կատակերգական օպերա
| գործողությունների քանակ = 5
Տող 16.
}}
 
'''Մանոն''' ({{lang-fr|Manon}}), ֆրանսիացի երգահան [[Ժյուլ Մասնե]]ի [[օպերա]] հինգ գործողությամբ։ [[Ֆրանսերեն]] [[լիբրետտո]]ն Անրի Մելիակի և Ֆիլիպ Ժիլի ըստ ֆրանսիացի գրող [[Անտուան Ֆրանսուա Պրևո|աբբա Պրևո]]յի «Ասպետ դը ԳրիեիԳրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վիպակի (1731)։ Օպերայի առաջնախաղը կայացել է [[Փարիզ]]ի «Օպերա-կոմիկ» թատրոնում [[1884]] թ. [[հունվարի 19]]-ին։
 
«Մանոնը» Մասսնեի ամենաճանաչված օպերան է: Այն իր ստեղծման օրվանից մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհայիմ թատրոնների խաղացանկում:
Տող 26.
Լեսկո (Մանոնի եղբայրը) – բարիտոն
Կոմս դը ԳրիեԳրիյո – բաս
Շեվալյե դը ԳրիեԳրիյո (կոմսի որդին) – տենոր
Գիյո Մորֆոնտեյն – բաս
Տող 47.
=== Գործողություն 1-ին. Ամյեն հյուրանոցի բակ ===
Հյուրանոց են գալիս մեծահարուստ դը Բրետինյին և նրա ավագ ընկեր Գիյո Մորֆոնտեյնը: Նրանք ցանկանում են ճաշել դերասանուհիներ Պուսետի, Ժավոտի և Ռոզետի հետ: Այցելուները պայմանավորվում են հյուրանոցի տիրոջ հետ, որ ճաշը տրվի բարձր մակարդակով: Հյուրանոցի տերը նրանց հրավիրում է ներս: Գալիս է Լեսկոն, նա սպասում է Առասից եկող կառքին, որով գալու է իր քույրը: Կառքի ժամանելուն պես Լեսկոն արագ ամբոխի միջից գտնում է զարմուհուն՝ Մանոնին: Մանոնը մի փոքր վախեցած է. սա նրա առաջին ինքնուրույն ճանապարհորդությունն է, նա գնացել է տանից, որպեսզի ծնողների պահանջով ընդունվի մենաստան (Արիա {{lang-fr|Je suis toujours tout étourdie}} («Ինձ մոտ միշտ գլխապտույտ է»)): Լեսկոն գնում է որպեսզի վերցնի քրոջ ճամպրուկները: Հյուրանոցից դուրս է գալիս Գիյոն: Նա ապշում է Մանոնի գեղեցկությունից և անմեղությունից: Գիյոն առաջարկում է Մանոնին մենաստան գնալու փոխարեն իր հետ գնալ Փարիզ: Նրա համոզումները ընդհատվում են դեy Բրետինյիի և դերասանուհիների հայտնվելով, որոնք նկատում են Գիյոին: Լեսկոն վերադառնում է: Նա փորձում է սովորեցնել Մանոնին, թե ինչպես պետք է իրեն դրսևորի ազնվական ծագում ունեցող աղջիկը, որպեսզի վայր չգցի իր պատիվը (Լեսկոյի արիան {{lang-fr|Regardez-moi bien dans les yeux}} («Նայիր իմ աչքերին»)): Ինքը անձամբ առանձնապես հետաքրքրված չէ այդ բարքերով և Մանոնին դարձյալ թողնում է միայնակ, որպեսզի գնա ընկերների հետ խաղաթուղթ խաղալու: Մանոնի հանգստությունն ու անմեղությունը խառնվում են Գիյոի առաջարկից և մնալով մենակ նա սկսում է երազել, թե ինչպիսին կլիներ նրա կյանքը , եթե նա չգնար մենաստան (Արիա {{lang-fr|Voyons, Manon}} («Տե'ս, Մանոն»)): Հյուրանոցի մոտ է հայտնվում մի երիտասարդ: Դա շեվալյե դը ԳրիենԳրիյոն է, որը ուսումն ավարտելուց հետո վերադառնում է տուն՝ հոր մոտ: Երիտասարդների անսպասելի հանդիպումը նրանց մոտ հանգեցնում է առաջին հայացքից սիրո ծննդի: Մանոնը հրաժարվում է մենաստան գնալուց, իսկ դը Գրիեն՝Գրիյոն՝ հոր մոտ գնալու մտքից: Նրանք որոշում են միասին գնալ Փարիզ (Դուետ {{lang-fr|«Nous vivrons à Paris»}} «Մենք կապրենք Փարիզում»): Զբաղեցնելով Գիյոի պատվիրած կառքը` սիրահար զույգը փախչում է: Հյուրանոցից դուրս են գալիս Լեսկոն, Գիյոն, դը Բրետինյին և դերասանուհիները: Գիյոն սկսում է փնտրել Մանոնին և իր պատվիրած կառքը: Չգտնելով՝ նա գլխի է ընկնում, թե ինչ է կատարվել, և ինքն իրեն երդվում է վրեժխնդիր լինել անհնազանդ Մանոնից:
 
=== Գործողություն 2-րդ. Դը ԳրիեիԳրիյոյի Փարիզյան բնակարանը ===
Առավոտ: Դը ԳրիենԳրիյոն սեղանի մոտ նստած նամակ է գրում հորը: Մանոնը արթնանում է: Դը ԳրիենԳրիյոն ասում է նրան, որ նամակում խնդրում է հորը ներել նրան և տալ իր համաձայնությունը ամուսնության համար: Ծառան հայտնում է, որ մոտենում են երկու զինվորական: Ներս է մտնում Լեսկոն մյուս զինվորականի ուղեկցությամբ: Նա մեղադրում է դը ԳրիեյինԳրիյոյին իր անմեղ զարմուհուն գայթակղելու համար: Դը ԳրիենԳրիյոն հայտնում է Լեսկոին իր զգացմունքների անկեղծության մասին և որպես ապացույց նրան է ցույց տալիս հորը ուղղված նամակը: Մյուս զինվորականը մոտենում է Մանոնին և Մանոնը տեսնում է, որ դա հանդերձավորված դը Բրետինյին է: Մինչ Լեսկոն և դը ԳրիենԳրիյոն զրուցում են, դը Բրիտինյին Մանոնին խոստովանում է, որ Լեսկոյի վրդովմունքը ընդամենը խաղ է, և նրանք պայմանավորվել են, որ ավելի լավ կլինի, որ Մանոնը տեղափոխվի դը Բրետինյիի մոտ: Նամանավանդ, որ դը ԳրիեյիԳրիյոյի հայրը իմացել է որդու գտնվելու վայրը, ինչը նշանակում է, որ նրան շուտով կձերբակալեն և բռնի կերպով կտանեն հայրական տուն: Այդ դեպքում Մանոնը կմնա դրսում և կդառնա անօթևան: Դը Բրետինյին նրան առաջարկում է շատ լուրջ մտածել այս հարցի շուրջ: Հյուրերը գնում են: Դուրս է գալիս նաև դը Գրիեն՝Գրիյոն՝ նամակը ուղարկելու համար: Մնալով մենակ Մանոնը տարակուսանքի մեջ է ընկնում, բայց ի վերջո որոշում է թողնել դը ԳրիեյինԳրիյոյին և գնալ դը Բրետինյիի մոտ (Արիա {{lang-fr|Adieu, notre petite table}} («Ցտեսություն, մեր փոքրիկ սեղան»)): Դը ԳրիենԳրիյոն վերադառնում է: Նա սկսում է երազել այն մասին, թե ինչ երջանիկ կապրեն նրանք միասին, եթե հայրը տա իր համաձայնությունը (Արիա {{lang-fr|En fermant les yeux}} («Փակելով աչքերը»)): Բայց երազանքներին վիճակված չէ կատարվել: Մուտքում աղմուկ է: Դե ԳրիենԳրիյոն դուրս է գալիս տեսնելու համար, թե ինչ է կատարվում: Դրանք կոմս դը ԳրիեիԳրիյոյի մարդիկ են, որոնք առևանգում են դը ԳրիեինԳրիյոյին և տանում հայրական տուն:
 
=== Գործողություն 3-րդ. Տեսարան 1-ին. Փարիզի Կուր-Լա-Ռեն զբոսայգի ===
Տոնախմբություն: Ամբոխի կենտրոնում երեք դերասանուհիներն են՝ Պուսետը, Ժավոտը և Ռոզետը: Հայտնվում է Լեսկոն: Նա փառաբանում է անհոգ կյանքի ուրախությունները (արիա {{lang-fr|«Pourquoi bon l'économie?»}} («Ինչո՞վ է լավ տնտեսելը»)): Հայտնվում է Գիյոն: Նախ նա զվարճանում է դերասանուհիների հետ, այնուհետև մոտենում է դը Բրետինյիին: Փորձում է գայթակղել Մանոնին, սակայն դը Բրետինյին հանգիստ է, քանի որ գիտի, որ Մանոնին դուր է գալիս իր կարգավիճակը: Մարդիկ մեծ հիացմունքով են դիմավորում Մանոնին: Դը Բրետինյիի ձեռքերում նա դարձել է հարստության, գեղեցկության և հզորության խորհրդանիշ (Մանոնի երգը {{lang-fr|«Je marche sur tous les chemins»}} («Ես քայլում եմ բոլոր ճանապարհներով»)): Մանոնը փառաբանում է սիրո և երիտասարդության երջանկությունը (գավոտ {{lang-fr|«Obéissons quand leur voix appelle»}} («Ենթարկվել, երբ նրանց ձայնը կանչում է»)): Անսպասելիորեն դը Բրետինյիին է մոտենում նրա ծանոթներից մեկը: Խոսակցությունից Մանոնը կռահում է, որ դա կոմս դը ԳրիենԳրիյոն է: Նա պատմում է, որ որդին որոշել է դառնալ հոգևորական Սան-Սյուլպիսում: Մանոնի մեջ նոր ուժով են բռնկվում զգացմունքները դը ԳրիեյիԳրիյոյի նկատմամբ: Նա խնդրում է Լեսկոին իրեն ուղեկցել Սան-Սյուլպիս:
 
=== Գործողություն 3-րդ. Տեսարան 2-րդ. Ճեմարան Սան-Սյուլպլիս ===
Հավատացյալները գովաբանում են նոր հոգևորականին: Դուրս են գալիս կոմսը և շեվալյեն հոգևորականի սքեմով: Կոմսը հրաժեշտ է տալիս որդուն (արիա {{lang-fr|«Epouse quelque brave fille»}} («Ամուսնանալ ինչ-որ աղջկա հետ»)): Դը ԳրիենԳրիյոն ցանկանում է նոր կյանք սկսել, մոռանալ Մանոնին, սակայն սիրելիի պատկերը միշտ նրա աչքերի առաջ է (արիա {{lang-fr|«Ah! Fuyez, douce image»}} («Ախ, հեռո՛ւ գնա, քաղցր պատկեր »)): Դը ԳրիենԳրիյոն ծնկի է գալիս և սկսում աղոթել: Հայտնվում է Մանոնը: Նա սպասավորից հարցնում է, որտե՞ղ է հոգևորական դը ԳրիենԳրիյոն, և սպասավորը ցույց է տալիս ծնկի եկած հոգևորականին: Մանոնը քնքշանքով նայում է սիրելիին: Դը ԳրիենԳրիյոն շրջվում է և տեսնում Մանոնին: Նա ապշահար է լինում և սարսափած հրում է Մանոնին: Բայց Մանոնը հասկացել է, որ ոչ մի հարստություն չի կարող փոխարինել իսկական սիրուն (արիա {{lang-fr|«N’est-ce plus ma main?»}} («Մի՞ թե սա այդ նույն ձեռքը չէ»)): Դը ԳրիենԳրիյոն այլևս չի կարողանում հակառակվել: Նա ամուր գրկում է Մանոնին:
 
=== Գործողություն 4-րդ. «Տրանսիլվանիա» հյուրանոցի խաղատուն ===
Խաղը թեժ ընթացքի մեջ է: Խաղացողների շարքում են Լեսկոն և Գիյոն: Խաղին հետևում են երեք դերասանուհիները, պատրաստ սպասելով հաղթողին: Հայտնվում են դը ԳրիենԳրիյոն և Մանոնը: Թողնելով հոգևորականի կյանքը և վերադառնալով Մանոնի հետ Փարիզ՝ դը ԳրիենԳրիյոն արթնացրել է հոր զայրույթը` այլևս զրկվելով հոր օգնությունից: Դը ԳրիենԳրիյոն շատ լավ հասկանում է, որ չնայած որ Մանոնը նրան շատ է սիրում, այնուամենայնիվ չի պատրաստվում ապրել աղքատության մեջ և եթե նրան բախտը չժպտա Մանոնը կլքի նրան (արիա {{lang-fr|«Manon! Manon! Sphinx étonnant»}} («Մանո՛ն, Մանո՛ն, զարմանալի սֆինքս»)): Դերասանուհիների հետ զրույցում Մանոնը հաստատում է սա: Դը ԳրիենԳրիյոն նստում է խաղաթղթերով խաղալու: Նրա հակառակորդը Գիյոն է: Դը ԳրիենԳրիյոն երեք անգամ հաղթում է Գիյոին՝ հավաքելով հասկայական գումար: Գիյոն մեղադրում է դը ԳրիեյինԳրիյոյին խարդախության մեջ: Բոլորը տագնապած են: Լեսկոն պաշտպանում է դը ԳրիեյինԳրիյոյին: Գիյոն գնում է: Դը ԳրիենԳրիյոն շամպայն է հյուրասիրում բոլոր ներկաներին: Անսպասելի ներս են խուժում ոստիկանները Գիյոյի ուղեկցությամբ: Նա մատնանշում է դը ԳրիեյինԳրիյոյին, իբրև խարդախ, և Մանոնին՝ իբրև նրա օգնական: Վերջապես կլուծվի վրեժը, որը հասունացել էր դեռ Ամիենում: Գիյոյի հետ է նաև կոմս դը ԳրիենԳրիյոն, որը որդուն խոստանում է ազատ արձակել ոստիկանությունից, եթե վերջինս համաձայնվի թողնել Մանոնին: Դը ԳրիենԳրիյոն հրաժարվում է: Նրան և Մանոնին տանում են ոստիկանություն:
 
=== Գործողություն 5-րդ. Գավրյան ճանապարհի բանտ ===
Կոմսի շնորհիվ բանտից ազատված շեվալյե դը ԳրիենԳրիյոն Լեսկոյի հետ սպասում է դեպի Գավր ուղևորվող կալանավորների խմբին, որոնց մեջ պետք է լինի նաև Մանոնը: Դատարանը վճռել է նրան աքսորել գաղութ՝ որպես թեթևաբարո կին: Սակայն դը ԳրիենԳրիյոն որոշում է ամեն գնով ազատել նրան այնտեղից: Մոտենում են կալանավորներին ուղեկցող զինվորականները: Լեսկոն և դը ԳրիենԳրիյոն բանակցության մեջ են մտնում սերժանտի հետ: Մեծ գումարի դիմաց նրանց հաջողվում է կազմակերպել տեսակցություն Մանոնի հետ: Մանոնը կարող է մինչև լուսաբաց մնալ բանտում: Մանոնին ուղեկցում են տեսակցության վայր: Նա անճանաչելի է դարձել, հիվանդ է, մազերը կտրված են, բանտի համազգեստով է: Բայց դը ԳրիեյիԳրիյոյի համար դա ոչինչ չի նշանակում, նա դեռ նախկինի պես սիրում է Մանոնին: Դը ԳրիենԳրիյոն առաջարկում է Մանոնին փախչել միասին, սակայն Մանոնը ուժասպառ է եղել: Նրանք ընկնում են իրենց անցյալին վերաբերող հիշողությունների գիրկը, հիշում են այն սերը, երջանկությունը, որը չէին գնահատել: Մանոնի մոտ հայտնվում է փրկության հույս, նախկին երջանկության վերածնունդի հույս: Երջանկանում է, փախչելու ժամանակն է: Բայց արդեն ուշ է: Հիվանդությունը կոտրում է Մանոնին: '''«Այսպիսինն էր Մանոն Լեսկոյի կյանքը»''' խոսքերը շուրթերին նա մահանում է դը ԳրիեյիԳրիյոյի ձեռքերի մեջ:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մանոն» էջից