«Մանոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 5.63.161.126 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել A.arpi.a մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Փոխարինում Հետշրջում
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 24.
 
{{Անավարտ}}
 
<<Մանոն>>-ը Մասսնեի ամենաճանաչված օպերան է: Այն իր ստեղծման օրվանից մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհայիմ թատրոնների խաղացանկում:
=== '''ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ''' ===
Մանոն Լեսկո – սոպրանո
Լեսկո(Մանոնի եղբայրը) – բարիտոն
Գրաֆ դե Գրիե – բաս
Շեվալյե դե Գրիե (գրաֆի որդին) – տենոր
Գիյո Մորֆոնտեյն – բաս
Մոսյե դե Բրետինյի – բարիտոն
Պուսսետտա – սոպրանո
Ժավոտտա – մեցցո-սոպրանո
Ռոզետտա – մեցցո-սոպրանո
Հյուրանոցի տերը - բարիտոն
<br />
==== '''ԼԻԲՐԵՏՏՈ''' ====
'''ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1-ԻՆ. ԱՄՅԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԲԱԿ'''
''' ''' Հյուրանոց են գալիս մեծահարուստ դե Բրետինյին և նրա ավագ ընկեր Գիյո Մորֆոնտեյնը: Նրանք ցանկանում են ճաշել դերասանուհիներ Պուսսետտայի, Ժավոտտայի և Ռոզետտայի հետ: Այցելուները պայմանավորվում են հյուրանոցի տիրոջ հետ, որ ճաշը տրվի բարձր մակարդակով: Հյուրանոցի տերը նրանց հրավիրում է ներս: Գալիս է Լեսկոն, նա սպասում է Առասսայից եկող կառքին, որով գալու է իր քույրը: Կառքի ժամանելուն պես Լեսկոն արագ ամբոխի միջից գտնում է զարմուհուն՝ Մանոնին: Նա մի փոքր վախեցած է. սա նրա առաջին ինքնուրույն ճանապարհորդությունն է, նա գնացել է տանից, որպեսզի ծնողների պահանջով ընդունվի մենաստան ('''արիա «<լով մենակ մեր փոքրիկ սեղան գնալ դե Բրետինյիի մոտ: վերջո ւրջ: նում է, որ ված հորը:Je suis toujours tout étourdie» «Ինձ մոտ միշտ գլխապտույտ է»'''): Լեսկոն գնում է որպեսզի վերցնի քրոջ ճամպրուկները: Հյուրանոցից դուրս է գալիս Գիյոն: Նա ապշում է Մանոնի գեղեցկությունից և անմեղությունից: Գիյոն առաջարկում է Մանոնին մենաստան գնալու փոխարեն իր հետ գնալ Փարիզ: Նրա համոզումները ընդհատվում են դե Բրետինյիի և դերասանուհիների հայտնվելով, որոնք նկատում են Գիյոին: Լեսկոն վերադառնում է: Նա փորձում է սովորեցնել Մանոնին, թե ինչպես պետք է իրեն դրսևորի ազնվական ծագում ունեցող աղջիկը, որպեսզի վայր չգցի իր պատիվը ('''Լեսկոյի արիան''' '''«Regardez-moi bien dans les yeux» «Նայիր իմ աչքերին»'''): Ինքը անձամբ առանձնապես հետաքրքրված չէր այդ բարքերով և Մանոնին դարձյալ թողնում է միայնակ, որպեսզի գնա ընկերների հետ խմելու: Մանոնի հանգստությունն ու անմեղությունը խառնվում են Գիյոի խաղերով և մնալով մենակ նա սկսում է երազել, թե ինչպիսին կլիներ նրա կյանքը , եթե նա չգնար մենաստան ('''արիա «Voyons, Manon» «Տե'ս, Մանոն»'''): Հյուրանոցի մոտ է հայտնվում մի երիտասարդ: Դա շեվալյե դե Գրիեն է, որը ուսումն ավարտելուց հետո վերադառնում է տուն՝ հոր մոտ: Երիտասարդների անսպասելի հանդիպումը նրանց մոտ հանգեցնում է առաջին հայացքից սիրո ծնունդի: Մանոնը հրաժարվում է մենաստան գնալու, իսկ դե Գրիեն՝ հոր մոտ գնալու մտքից: Նրանք որոշում են միասին գնալ Փարիզ ('''դուետ «Nous vivrons à Paris» «Մենք կապրենք Փարիզում»'''): Եվ խլելով Գիյոի պատվիրած կառքը սիրահար զույգերը փախչում են: Հյուրանոցից դուրս են գալիս Լեսկոն, Գիյոն, դե Բրետինյին և դերասանուհիները: Գիյոն սկսում է փնտրել Մանոնին և իր պատվիրած կառքը: Չգտնելով ՝ նա գլխի է ընկնում, թե ինչ է կատարվել,և ինքն իրեն երդվում է վրեժխնդիր լինել անհնազանդ Մանոնից:
'''ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ. ԴԵ ԳՐԻԵՅԻ ՓԱՐԻԶԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ'''
''' ''' Առավոտ: Դե Գրիեն սեղանի մոտ նստած նամակ է գրում հորը: Մանոնը արթնանում է: Դե Գրիեն ասում է նրան, որ նամակում խնդրում է հորը ներել նրան և տալ իր համաձայնությունը ամուսնության համար: Ծառան հայտնում է, որ մոտենում են երկու զինվորական: Ներս է մտնում Լեսկոն մյուս զինվորականի ուղեկցությամբ: Նա մեղադրում է դե Գրիեյին իր անմեղ զարմուհուն գայթակղելու համար: Դե Գրիեն հայտնում է Լեսկոին իր զգացմունքների անկեղծության մասին և որպես ապացույց նրան է ցույց տալիս հորը ուղղված նամակը: Մյուս զինվորականը մոտենում է Մանոնին և Մանոնը տեսնում է,որ դա հանդերձավորված դե Բրետինյին է: Մինչ Լեսկոն և դե Գրիեն զրուցում են, դե Բրիտինյին Մանոնին խոստովանում է, որ Լեսկոյի վրդովմունքը ընդամենը խաղ է, և նրանք պայմանավորվել են, որ ավելի լավ կլինի, որ Մանոնը տեղափոխվի դե Բրետինյիի մոտ: Նամանավանդ, որ դե Գրիեյի հայրը իմացել է որդու գտնվելու վայրը, ինչը նշանակում է, որ նրան շուտով կձերբակալեն և բռնի կերպով կտանեն հայրական տուն: Այդ դեպքում Մանոնը կմնա դրսում և կդառնա անօթևան: Դե Բրետինյին նրան առաջարկում է շատ լուրջ մտածել այս հարցի շուրջ: Հյուրերը գնում են: Դուրս է գալիս նաև դե Գրիեն՝ նամակը ուղարկելու համար: Մնալով մենակ Մանոնը տարակուսանքի մեջ է ընկնում, բայց ի վերջո որոշում է թողնել դե Գրիեյին և գնալ դե Բրետինյիի մոտ ('''արիա «Adieu, notre petite table» «Ցտեսություն, մեր փոքրիկ սեղան»'''): Դե Գրիեն վերադառնում է: Նա սկսում է երազել այն մասին, թե ինչ երջանիկ կապրեն նրանք միասին, եթե հայրը տա իր համաձայնությունը ('''արիա«En fermant les yeux» «Փակելով աչքերը»'''): Բայց երազանքներին վիճակված չէ կատարվել: Մուտքում աղմուկ է: Դե Գրիեն դուրս է գալիս տեսնելու համար, թե ինչ է կատարվում: Դրանք գրաֆ դե Գրիեի մարդիկ են, որոնք հափշտակում են դե Գրիեին և տանում հայրական տուն:
'''ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 3-ՐԴ. ՏԵՍԱՐԱՆ 1-ԻՆ. ՓԱՐԻԶԻ ԿՈՒՐ-ԼՅԱ-ՌԵՅՆ ԶԲՈՍԱՅԳԻ'''
''' ''' Տոնախմբություն: Ամբոխի կենտրոնում երեք դերասանուհիներն են՝ Պուսսետտան, Ժավոտտան և Ռոզետտան: Հայտնվում է Լեսկոն: Նա փառաբանում է անհոգ կյանքի ուրախությունները ('''արիա«Pourquoi bon l'économie?» «Ինչո՞վ է լավ տնտեսելը»'''): Հայտնվում է Գիյոն: Նախ նա զվարճանում է դերասանուհիների հետ, այնուհետև մոտենում է դե Բրետինյիին:Փորձում է գայթակղել Մանոնին, սակայն դե Բրետինյին հանգիստ է, քանի որ գիտի, որ Մանոնին դուր է գալիս իր կարգավիճակը: Մարդիկ մեծ հիացմունքով են դիմավորում Մանոնին: Դե Բրետինյիի ձեռքերում նա դարձել է հարստության, գեղեցկության և հզորության խորհրդանիշ ('''Մանոնի երգը «Je marche sur tous les chemins» «Ես քայլում եմ բոլոր ճանապարհներով»'''): Մանոնը փառաբանում է սիրո և երիտասարդության երջանկությունը ('''գավոտ «Obéissons quand leur voix appelle» «Ենթարկվել, երբ նրանց ձայնը կանչում է»'''): Անսպասելիորեն դե Բրետինյիին է մոտենում նրա ծանոթներից մեկը: Խոսակցությունից Մանոնը կռահում է, որ դա գրաֆ դե Գրիեն է: Նա պատմում է, որ որդին որոշել է դառնալ հոգևորական Սան-Սյուլպիսում: Մանոնի մեջ նոր ուժով են բռնկվում զգացմունքները դե Գրիեյի նկատմամբ: Նա խնդրում է Լեսկոին իրեն ուղեկցել Սան-Սյուլպիս:
'''ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 3-ՐԴ. ՏԵՍԱՐԱՆ 2-ՐԴ. ՃԵՄԱՐԱՆ ՍԱՆ-ՍՅՈՒԼՊԻՍ'''
''' ''' Հավատացյալները գովաբանում են նոր հոգևորականին: Դուրս են գալիս գրաֆը և շեվալյեն հոգևորականի սքեմով: Գրաֆը հրաժեշտ է տալիս որդուն ('''արիա «Epouse quelque brave fille» «Ամուսնանալ ինչ-որ աղջկա հետ»'''): Դե Գրիեն ցանկանում է նոր կյանք սկսել, մոռանալ Մանոնին, սակայն սիրելիի պատկերը միշտ նրա աչքերի առաջ է ('''արիա «Ah! Fuyez, douce image» «Ախ, հեռո՛ւ գնա, քաղցր պատկեր »'''): Դե Գրիեն ծնկի է գալիս և սկսում աղոթել: Հայտնվում է Մանոնը: Նա ծառայողից հարցնում է, որտե՞ղ է հոգևորական դե Գրիեն, և ծառայողը ցույց է տալիս ծնկի եկած հոգևորականին: Մանոնը քնքշանքով նայում է սիրելիին: Դե Գրիեն շրջվում է և տեսնում Մանոնին: Նա ապշահար է լինում և սարսափած հրում է Մանոնին: Բայց Մանոնը հասկացել է, որ ոչ մի հարստություն չի կարող փոխարինել իսկական սիրուն ('''արիա «N’est-ce plus ma main?» «Մի՞ թե սա այդ նույն ձեռքը չէ»'''): Դե Գրիեն այլևս չի կարողանում հակառակվել: Նա ամուր գրկում է Մանոնին:
'''ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ. «ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԽԱՂԱՏՈՒՆ'''
''' ''' Խաղը թեժ ընթացքի մեջ է: Խաղացողների շարքում են Լեսկոն և Գիյոն: Խաղին հետևում են երեք դերասանուհիները, պատրաստ սպասելով հաղթողին: Հայտնվում են դե Գրիեն և Մանոնը: Թողնելով հոգևորականի կյանքը և վերադառնալով Մանոնի հետ Փարիզ՝ դե Գրիեն արթնացրել էր հոր զայրույթը: Եվ այդպիսով նա այլևս հոր օգնությունից զրկվել էր: Դե Գրիեն շատ լավ հասկանում էր, որ չնայած որ Մանոնը նրան շատ էր սիրում, այնուամենայնիվ չէր պատրաստվում ապրել աղքատության մեջ և եթե նրան բախտը չժպտար Մանոնը կլքեր նրան ( '''արիա «Manon! Manon! Sphinx étonnant» «Մանո՛ն, Մանո՛ն, զարմանալի սֆինքս»'''): Դերասանուհիների հետ զրույցում Մանոնը հաստատում է սա: Դե Գրիեն նստում է խաղաթղթերով խաղալու: Նրա հակառակորդը Գիյոն է: Դե Գրիեն երեք անգամ հաղթում է Գիյոին՝ հավաքելով հասկայական գումար: Գիյոն մեղադրում է դե Գրիեյին խարդախության մեջ: Բոլորը տագնապած են: Լեսկոն պաշտպանում է դե Գրիեյին: Գիյոն գնում է: Դե Գրիեն շամպայն է հյուրասիրում բոլոր ներկաներին: Անսպասելի ներ են խուժում ոստիկանները Գիյոյի ուղեկցությամբ: Նա մատնանշում է դե Գրիեյին, իբրև խարդախ, և Մանոնին՝ իբրև նրա օգնական: Վերջապես կլուծվի վրեժը, որը հասունացել էր դեռ Ամյենում: Գիյոյի հետ էր նաև գրաֆ դե Գրիեն, որը որդուն խոստանում է ազատ արձակել ոստիկանությունից, եթե վերջինս համաձայնվի թողնել Մանոնին: Դե Գրիեն հրաժարվում է: Նրան և Մանոնին տանում են ոստիկանություն:
'''ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ. ԳԱՎՐՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏ'''
''' ''' Գրաֆի շնորհիվ բանտից ազատված շեվալյե դե Գրիեն Լեսկոյի հետ սպասում է դեպի Գավր ուղևորվող կալանավորների խմբին, որոնց մեջ պետք է լինի նաև Մանոնը: Դատարանը վճռել է նրան աքսորել գաղութ՝ որպես թեթևաբարո կին:Սակայն դե Գրիեն պիտի ամեն գնով ազատեր նրան այնտեղից: Մոտենում են կալանավորներին ուղեկցող զինվորականները: Լեսկոն և դե Գրիեն բանակցության մեջ են մտնում սերժանտի հետ: Մեծ գումարի դիմաց նրանց մոտ հաջողվում է կազմակերպել տեսակցություն Մանոնի հետ: Մանոնը կարող էր մինչև լուսաբաց մնալ բանտում: Մանոնին ուղեկցում են տեսակցության վայր: Նա անճանաչելի է դարձել, հիվանդ է, մազերը կտրված են, բանտի համազգեստով է: Բայց դե Գրիեյի համար դա ոչինչ չի նշանակում, նա դեռ նախկինի պես սիրում է իր սիրելիին: Դե Գրիեն առաջարկում է Մանոնին փախչել միասին, սակայն Մանոնը ուժասպառ է եղել: Նրանք ընկնում են իրենց անցյալին վերաբերող հիշողությունների գիրկը, հիշում են այն սերը, երջանկությունը, որը չէին գնահատել: Մանոնի մոտ հայտնվում է փրկության հույս, նախկին երջանկության վերածնունդի հույս: Երջանկանում է, փախչելու ժամանակն է: Բայց արդեն ուշ էր: Հիվանդությունը կոտրում է Մանոնին: '''«Այսպիսինն էր Մանոն Լեսկոյի կյանքը»''' խոսքերը շուրթերին նա մահանում է դե Գրիեյի ձեռքերի մեջ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մանոն» էջից