«Ածխաթթու գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նյութ}}
 
'''Ածխաթթվական գազ'''ը՝, CO<sub>2</sub> [[ածխածնի երկօքսիդ]]ն է՝ ածխածնի և [[օրգանական միացություններ]]ի այրման վերջնական արդյունքը։
== Ածխաթթվական գազի հատկանիշները ==
Ածխաթթնական գազը անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր [[գազ]] է։ Այդ պատճառով էլ այն կարելի է [[հեղուկ]]ի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ։ '''Ածխաթթվական գազը''' կարելի է նաև հեղուկացնել՝ միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «[[չոր սառույց]]ի», որը ձեզ անպայման ծանոթ է։
 
== Ածխաթթվի աղերըաղեր ==
'''Ածխաթթվական գազը''' լուծվում է ջրում՝ առաջացնելով [[ածխաթթու]], որը հիմքերի հետ գոյացնում է աղեր՝ [[կարբոնատներ]] և [[հիդրոկարբոնատներ]]։ Դրանցից են մեզ բոլորիս լավ հայտնի [[սոդա]]ն` [[նատրիումի կարբոնատ]]ը (Na2CO3), և խմելու սոդան՝ [[նատրիումի հիդրոկարբոնատ]]ը (NaHCO3): Ածխաթթվի մյուս աղը` [[կալցիումի կարբոնատ]]ը (CaCO3)։
 
== Ածխաթթվի առաջացումըառաջացում ==
Բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և միանգամից 3 ձևով՝ կավճի, կրաքարի և մարմարի։ Այդ ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի խորքերը, որտեղ ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է ածխաթթվական գազ։ Ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների խառնարանների միջով՝ ածխաթթվական գազը դուրս է գալիս մթնոլորտ։ Մարդկանց և կենդանիների շնչառության, զանազան նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է ածխաթթվական գազ։
 
== Ածխաթթու գազըգազ և բնապահպանությունըբնապահպանություն ==
Մթնոլորտում, հատկապես նրա վերին շերտերում, ածխաթթվական գազի պարունակության չնչին աճն ազդում է Երկրից Տիեզերք ջերմանցման բնական ընթացքի վրա, որի հետևանքով նկատվում է Երկրի միջին ջերմաստիճանի աճի միտում, որն այլ կերպ անվանում են [[ջերմոցային էֆեկտ]]։ Վերջինիս դեմ պայքարը ներկայումս լուրջ էկոլոգիական խնդիր է։ Օդում ածխաթթվական գազի քանակի չափավորությունը (մոտավորապես 0,03%) մարդու համար շատ կարևոր է, քանի որ այն թունավոր է։ Այդօրինակ «աղետներից» մեզ փրկում են կանաչ բույսերը, որոնց հիմնական սնունդը ածխաթթվական գազն է, բույսերի տերևները կլանում են ածխաթթվական գազը՝ փոխարենը մեզ տալով այնքան անհրաժեշտ [[թթվածին]]ը։ Ածխաթթվական գազը հիմնականում օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ գազավորված ըմպելիքներ, փրփրուն գինիներ, պահածոյված սննդամթերք պատրաստելու համար։ Չոր սառույցը հիանալի սառնազդակ է, 2 անգամ ավելի արդյունավետ, քան սովորական սառույցը։ Այն օգտագործվում է շուտ փչացող մթերքները պահպանելու և տեղափոխելու համար։