«Ախալցխա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
}}
 
'''Ախալցխա''' ({{lang-ka|ახალციხე}}, թարգմանաբար՝ ''նոր ամրոց'', հին անունները՝ «ლომსია» - "ԼամսիաԼոմսիա" և "Խիսկա"), քաղաք [[Վրաստան]]ի հարավում, Ախալցխայի շրջանի շրջկենտրոն, [[Սամցխե-Ջավախեթի մարզ]]ի վարչական կենտրոն։
 
2009 թվականի պաշտոնական տվյալներով քաղաքի բնակչության թիվը 19,2 հազար մարդ է<ref>[http://www.geostat.ge/cms/site_images/publications/publication%2008.12.2009.zip Statistical Yearbook Of Georgia, 2009]</ref>։ 1993 թվականի դրությամբ Ախալցխայում հայերը կազմում էին բնակչության 62,8%-ը, 2005 թվականին՝ 45%-ը<ref name="168.am">[https://archive.168.am/articles/1379 Պրոզաիկ ախալցխայի լիրիկան]</ref>։ Ըստ 2002 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների Ախալցխայի շրջանում բնակվում է 46,134 մարդ, որից 16,879-ը (36,6%)՝ հայեր<ref>http://www.geostat.ge/cms/site_images/_files/english/census/2002/03%20Ethnic%20Composition.pdf</ref>։
Տող 98.
Սամցխեն հարևան Աճարայի ([[Աջարիա]]) հետ [[Արտաշես Ա|Արտաշես Բարեպաշտ]] արքայի օրոք մ. թ. ա. մոտ 185 թվականին միացվել է [[Մեծ Հայք]]<nowiki/>ի թագավորությանը և կազմել նրա վարչական մեկ միավորը՝ Գոդերձական անունով։ Մ. թ. 37 թվականին Սամցխեն միացվեց վրաց աշխարհին։ Փասիսի (Ռիոնի) հովտից Զեկարի լեռնանցքով դեպի [[Շիրակի մարզ|Շիրակ]] և [[Այրարատ]] տանող կարևոր մայրուղու վրա՝ Ռաբաթ կոչվող բլրին, որը գտնվում է այժմյան քաղաքի արևմտյան մասում, [[10-րդ դար|X դար]]<nowiki/>ում Գվարամ իշխանը հիմնադրել է Լոմսիանթա ամրոցը։ Հետագայում նրա շուրջը ընդլայնվել և զարգացել է քաղաքը։ [[12-րդ դար|XII դար]]<nowiki/>ում ամրոցը նորոգվել է և կոչվել Ախալցիխե։ Ախալցխան սերտ առևտրական և տնտեսական կապեր ուներ [[Կղարջք]]<nowiki/>ի Արտանուջ, [[Տայք]]<nowiki/>ի Ուղթիս և [[Բարձր Հայք]]<nowiki/>ի [[Էրզրում|Կարին]] քաղաքների հետ, որոնք գտնվում էին [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիա]]<nowiki/>յից [[Հայաստան]]<nowiki/>ով դեպի [[Վրաստան]] տանող հիմնական ցամաքային առևտրական մայրուղու վրա։ 1236 թվականին մոնղոլները, տիրելով Ախալցխային, ավերել են քաղաքը և բերդը։ Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին 1266 թվականին մոնղոլների օգնությամբ Վրաստանից անջատել է Սամցխեն և ստեղծել Սամցխե իշխանությունը։ Սամցխեն Ախալցխա կենտրոնով ենթարկվել է մոնղոլների Հուլավյանների իլղանաթյանը՝ ձեռք բերելով «խաս–ինջուի» իրավունք, ըստ որի ոչ վրաց թագավորական և ոչ էլ մոնղոլական աստիճանավորները չէին կարող հայտնվել նրա սահմաններում, հարկերը հավաքում էր ինքը՝ ֆեոդալը, և հանձնում մոնղոլ կառավարիչներին։ [[14-րդ դար|XIV դար]]<nowiki/>ում Սամցխեն արդեն աթաբեկություն էր (Սամցխեի աթաբեկություն), իսկ նրա կառավարիչները ունեին աթաբեկի տիտղոս։ Իբրև քաղաքական և տնտեսական կենտրոն Ախալցխան սկսել է բարգավաճել [[Մեսխեթ]]<nowiki/>ի Ջաղելի ֆեոդալական հզոր տոհմի նստավայրը դառնալուց հետո։ Ախալցխայում գերիշխող դիրք է գրավել հայ առևտրականների և արհեստավորների համայնքը, զարգացել է արհեստագործությունը և առևտուրը։ Ախալցխայում գործել է դրամահատարան, որտեղ դրամներ են հատել Հուլավյանների անունով։ Ախալցխան ավերվել է 1416 թվականին Կարա–Կոյունլու ցեղապետ Կարա–Յուսուֆի կողմից, սակայն չի կորցրել իր նշանակությունը և, նորից վերաշինվելով, պահպանել է իր կարևոր դերը։ 1579 թվականին Ախալցխան ընկել է Թուրքիայի տիրապետության տակ։ Տեղի վրացական իշխանական տոհմը, ընդունելով մահմեդականություն, պահպանել է իր ժառանգական իշխանությունը։ Վարչականորեն Սամցխե–Սաաթաբագոն մտնում էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կազմի մեջ որպես Գյուրջիստանի վիլայեթ, ավելի ուշ՝ Ախալցխայի փաշայություն կամ Չըլդըրի վիլայեթ անունով։ 1625 թվականից Ախալցխան դարձել է Ախալցխայի փաշայության կենտրոնը։ [[1628 թվական]]<nowiki/>ին վերջ է տրվել Սասցխե–Սաաթաբագոյի կիսանկախ իշխանությանը և նշանակվել են թուրք կառավարիչներ՝ Ախալցխայի փաշան կամ Չըլդըրի բեգլարբեկը։ Այս պաշտոնը հետագայում դարձել է մահմեդականություն ընդունած Սամցխեյի աթաբակների տոհմի ժառանգական իրավունքը։ [[Թուրքեր]]<nowiki/>ը վարել են բռնի մահմեդականացման քաղաքականություն հատկապես վրացիների և քաղկեդոնական հայերի հանդեպ, որի հետևանքով տեղի է ունեցել վրաց և հայ ազգաբնակչության մասսայական գաղթ դեպի հարևան Իմերեթի և [[Քարթլիի թագավորություն]]<nowiki/>ները։ Միևնույն ժամանակ ուժեղացել է հայ ազգաբնակչության ներգաղթը Հայաստանի հարևան գավառներից։ Ըստ 1595 թվականին [[Թուրքիա]]<nowiki/>յի անցկացրած աշխարհագրի տվյալների, որոնք ամփոփված են «Գյուրջիստանի վիյայեթի մեծ դավթար»–ում, հարկատու ծխերի ներկայացուցիչների մեծ մասը կրել է հայկական անուններ, մանավանդ Ախալցխայում, որտեղ նրանք ապրել են միջնաբերդին կից թաղամասում՝ Ռաբաթում։ Հայադավան և քաղկեդոնական հայերի փոխադարձ պայքարից օգտվել է կաթոլիկ եկեղեցին՝ աշխուժացել է ունիթորների շարժումը։ [[Թուրքիա]]<nowiki/>յի հայահալած քաղաքականությունից ազատվելու և [[Հռոմ]]<nowiki/>ի պապի և եվրոպական պետությունների (գլխավորապես Ֆրանսիայի) հովանավորությունը վայելելու համար Ախալցխայի հայերի մի մասն ընդունել է կաթոլիկություն։ [[1744 թվական]]<nowiki/>ից Ախալցխայի կառավարիչներ են նշանակվել թուրքական ծագում ունեցող փաշաներ։ [[1807 թվական]]<nowiki/>ի, [[1811 թվական]]<nowiki/>ի անհաջող փորձերից հետո ռուսական զորքերը գեներալ [[Իվան Պասկևիչ]]<nowiki/>ի հրամանատարությամբ [[1828 թվական]]<nowiki/>ի [[օգոստոսի 15]]-ին վերջնականապես ազատագրեցին Ախալցխան թուրքական լծից։ Այդ մարտերի ժամանակ աչքի ընկավ հայազգի գեներալ [[Վասիլ Բեհբութով|Բարսեղ Բեհբութով]]<nowiki/>ը: [[1829 թվական]]<nowiki/>ի [[սեպտեմբերի 2]]-ին Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ախալցխայի գավառը միացվեց [[Ռուսաստան]]<nowiki/>ին։ 1829–1830 թվականներին [[Էրզրում|Կարին]] (Էրզրում) քաղաքից և Կարինի վիլայեթի գյուղերից 6.000 հայ ընտանիք գաղթեց և բնակություն հաստատեց Ախալցխայում (2536 ընտանիք) և համանուն գավառի գյուղերում, [[Ախալքալաք]]<nowiki/>ում ու շրջակա գյուղերում։ Հայ վերաբնակիչները [[Փոցխով]] գետի աջ ափին հիմնադրեցին քաղաքի նոր թաղամասը՝ ցանկանալով անվանել այն Նոր Էրզրում, սակայն Իվան Պասկևիչը մերժեց այդ առաջարկը, և թաղամասը կոչվեց Պլան։ Գաղթականներից բացի [[1833 թվական]]<nowiki/>ին Ախալցխայում կար նաև 411 [[Հայեր|հայ]], 44 [[Վրացիներ|վրացի]], 117 [[Հրեաներ|հրեա]] և 24 [[Թուրքեր|թուրք]] ընտանիք։
 
Կարինից գաղթած հայ արհեստավորները Ախալցխայում զբաղվել են ոսկերչությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ, բրուտությամբ, կոշկակարությամբ, կաշեգործությամբ, դերձակությամբ և առևտրով։ [[19-րդ դար|XIX դար]]<nowiki/>ում և [[XX դար]]<nowiki/>ի սկզբին Ախալցխայում եղել է 60 տեսակ արհեստ։ Հռչակված էին [[Ախալցխա]]<nowiki/>յի զինագործների պատրաստած զենքերը և ոսկերիչների՝ արծաթյա և ոսկյա զարդերը, որոնք արտահանվում էին։ Կարինից եկած արհեստավորները վերստեղծեցին իրենց համքարությունները։ [[1837 թվական]]<nowiki/>ին [[Նիկոլայ I]] կայսրը եղավ Ախալցխայում, այցելեց քաղաքի ազատագրման համար զոհված ռուս զինվորների գերեզմանին և կարգադրեց կանգնեցնել նրանց հիշատակը հավերժացնող պղնձաձույլ հուշարձանը, որը կառուցվեց հետագայում (1861 թվականին)։ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու խնդրանքով Նիկոլայ I կայսրը երկու տարով երկարացրեց [[Էրզրում|Կարին]]<nowiki/>ից Ախալցխա և [[Ախալքալաք]] քաղաքները և այդ գավառների գյուղերը գաղթած [[հայեր]]<nowiki/>ից հարկեր չգանձելու արտոնության ժամկետը։ 1851 թվականին Ախալցխան ուներ 12.474, 1874–1876 թվականներին՝ 13.300, 1900 թվականին՝ 16.116 բնակիչ (որից 13 հազարը հայեր էին)։
 
[[Ռուսաստան]]<nowiki/>ին միանալուց հետո Ախալցխայում բարելավվել է ժողովրդական կրթության գործը։ [[1831 թվական]]<nowiki/>ին բացվել է գավառական դպրոց` ռուսական, հայկական և վրացական բաժիններով։ Նշանավոր էր [[Կարապետ Բագրատունի|Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու]] անունը կրող Կարապետյան արական վարժարանը։ Ախալցխայում գործել են նաև Եղիսաբեթյան օրիորդաց, Վարդանյան արական և Նոր Արշալույս վարժարանները։ Ախալցխայում գործել են նաև արական գիմնազիա և իգական պրոգիմնազիա, ինչպես և հայ բարեգործական ընկերության Ախալցխայի մասնաճյուղը իր հարուստ հայկական գրադարանով։ [[1885 թվական]]<nowiki/>ին Ախալցխայում լույս է տեսել «Մանկավարժանոց» ամսա-գիրը։ Ախալցխան XVIII–XIX դարերում եղել է Անդրկովկասի կաթոլիկների կենտրոնը:
 
[[1917 թվական]]<nowiki/>ի դեկտեմբերին թուրք ամբոխը, օգտվելով ռուս–թուրքական ռազմաճակատի կազմալուծումից, շրջապատեց Ախալցխան: Ախալցխայի հայությունը քաղաքագլուխ Զորի Զորյանի ղեկավարությամբ կարողանում է կազմակերպված դիմադրություն ցույց տալ նրանց՝ թուրքերին դուրս քշելով գավառի սահմաններից։ Վրաց մենշեվիկյան կառավարության և [[Թուրքիա]]<nowiki/>յի միջև կնքված պայմանագրով Ախալցխան հանձնվեց Թուրքիային: Թուրքերը Ախալցխայում կործանեցին Ախալցխայի ազատագրման համար [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմ]]<nowiki/>ի ժամանակ զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանը: [[1918 թվական]]<nowiki/>ի նոյեմբերին Ախալցխան ազատագրվեց թուրքերից և մտավ [[Վրաստան]]<nowiki/>ի կազմի մեջ:
 
== Հայտնի ախալցխահայեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ախալցխա» էջից