«Միլտիադես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''Միլտիադես''' ({{lang-grc|Μιλτιάδης}}, մ.թ.ա. մոտ 550 - 489 թթ.), [[Աթենք|աթենական]] պետական գործիչ և զորավար։ Զորավար [[Կիմոն]]ի հայրը։ Մ.թ.ա. 523 և 513-ի ժամանակամիջոցում աքսորվել է [[Թրակիա]]յի Խերսոնես քաղաքը, ուր ժառանգել է եղբոր իշխանությունը և դարձել տիրանոս (մինչև մ.թ.ա. 493-ը)։
 
Աթենքին է ենթարկել Լեմնոս կղզին և Կիկլադյան այլ կղզիներ։ Աջակցել է մ.թ.ա. 500 - 494 թթ.-ին [[Աքեմենյան Պարսկաստան|Պարսկաստան]]ի դեմ Փոքր Ասիայի ապստամբած հույներին։ Ապստամբության ճնշումից հետո փախել է Աթենք, դատվել իբրև տիրանոս, սակայն արդարացվել է։ Մ.թ.ա. 490 թ.-ին ընտրվել է ստրատեգոս և ղեկավարել աթենական զորքը [[Մարաթոնի ճակատամարտ]]ում։ Մ.թ.ա. 489 թ.-ին գլխավորել է պարսիկներին օգնած կղզիների դեմ պատժիչ արշավանքը։ [[Պարոս]] կղզում ռազմական անհաջող գործողությունների համար դատվել է, սակայն շուտով մահացել ծանր վերքից։
 
{{ՀՍՀ}}