«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 66.
Որոշ անարխիստներ, օրինակ [[Յոհան Մոսթ]]ը, պաշտպանում էին հակահեղափոխականների հանդեպ պատասխան բռնության դեպքերի հանրայնացումը, իր իսկ ասելով «մենք քարոզում ենք գործողությունը ոչ միայն որպես ինքնանպատակ, այլ նաև որպես պրոպագանդա»։ Որոշ պատմաբաններ, ինչպես, օրինակ, [[Բեվերլի Գեյջ]]ը պնդում են, որ սա ոչ թե զանգվածային սպանությունների քարոզ է, այլ իշխող դասակարգի անդամների թիրախային սպանություններ, այն պայմաններում, երբ դա կարող էր գրավել ժողովրդի համակրանքը, օրինակ՝ պետական բռնաճնշումների աճի կամ աշխատանքային կոնֆլիկտների ընթացքում՝ երբ սպանվում էին աշխատողներ։ Ինչևէ, նույն ինքը Մոսթը մի անգամ ասել էր, որ «գոյություն ունեցող համակարգը ամենաարագ և ամենաարմատական ձևով կտապալվի իր իսկ ներկայացուցիչների ոչնչացմամբ։ Ուստի, ժողվրդի թշնամիների սպանդը պետք է գործի դրվի։» Մոսթը մեծապես հայտնի է իր՝ «Հեղափոխական պատերազմի գիտություն» 1885 թ.֊ին հրատարակված պամֆլետի շնորհիվ, որը պայթուցիք պատրաստելու ուղեցույց էր` հիմնված Նոր Ջերսիում պայթուցիչի գործարանում աշխատելու ընթացքում ձեռքբերած գիտելիքների վրա։
 
1880-ականներից անարխիստական շարժման մասնակիցները (և ոչ միայն) սկսեցին օգտաագործելօգտագործել “պրոպագանդա՝ գործողությամբ” կարգախոսը՝ նկարագրելու համար ինդիվիդուալ ռմբանետումները, արքաների ու բռնապետերի սպանությունները։ Սկսած 1905 թվականից, հակասինդիկալիստ անարխիստ֊կոմունիստների ռուսաստանյան համախոհները սկսեցին օգտագործել տնտեսական ահաբեկչության և ապորինի “էքսպրոպրիացիաների” մարտավարությունները։
 
Սակայն, 1887 թ.-ից սկսած, անարխիստական շարժման հեղինակավոր անդամներից որոշները հստակ տարանջատեցին իրենց նման ինդիվիդուալ գործողություններից։ [[Պյոտր Կրոպոտկին]]ը այդ ժամանակ գրել էր Հեղափոխություն (Le Révolté) հանդեսում, որ «կառույցը, որը հիմնվում է դարերի պատմության վրա, չի կարող ոչնչացվել մի քանի կիլոգրամ դինամիտի օգնությամբ»։ Այս կարգի մարտավարություններից հրաժարվելուն կողմ էին տարբեր ուղղությունների անարխիստներ` նախապատվություն տալով կոլեկտիվ հեղափոխական գործողությանը, օրինակ՝ արհմիութենական շարժմանը։ Անարխո֊սինդիկալիստ Ֆերնանդ Պելոտյեն 1895 թ.֊ին պնդում էր, որ անարխիստական շարժումը պիտի նորից ներգրավվի աշխատավորական շարժման մեջ, հիմք ընդունելով, որ կարելի է հոջողության հասնել առանց ինդիվիդուալ պայթեցումների։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անարխիզմ» էջից