«Ատելություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
== Հոգեվերլուծական հայացքներ ==
[[Հոգեվերլուծություն|Հոգեվերլուծողներից]] [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը սահմանել է ատելությունը որպես էգոյի վիճակ, որը ցանկանում է ոչնչացնել իր ապերջանկության պատճառը։<ref> Freud, S. (1915). The instincts and their vicissitudes.</ref> Ավելի վերջերս, Penguin Dictionary of Psychology-ն սահմանում է ատելությունը որպես «խորը, շարունակական, սաստիկ զգացմունք, որը արտահայտում է կատաղություն, զայրույթ և թշանամանք որևէ անձի, խմբի կամ առարկայի հանդեպ»։<ref>Reber, A.S., & Reber, E. (2002). The Penguin dictionary of psychology. New York: Penguin Books.</ref>: Քանի որ ատելությունը համարվում է երկարատև, շատ հոգեբաններ այն համարում են ավելի վարքագիծ կամ հակում, քան ժամանակավոր զգացմունքային վիճակ։
 
== Նյարդաբանական հետազոտություն ==
Ատելության նյարդային առնչությունները ուսումնասիրվել են [[ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերում|ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերման]] գործարկմամբ։ Այս փորձում մարդկանց ուղեղները սկանավորվել են այն ընթացքում, երբ նրանք նայում էին այն մարդկանց նկարները, ում ատում էին։ Արդյունքները ցույց տվեցին, որ նկատվում է ակտիվացում մարդու [[գլխուղեղ]]ի միջին առաջնային գալարում, բրտմարմնի աջ մասում, երկկողմանիորեն նախաշարժողական կեղևում, ճակատային բլթում և երկկողմանիորեն կղզյակային կեղևում։կեղևում<ref> Zeki, S.; Romaya, J.P. (October 2008). Lauwereyns, Jan, ed. "Neural Correlates of Hate". PLoS ONE. 3 (10): e3556. doi:10.1371/journal.pone.0003556. PMC 2569212Freely accessible. PMID 18958169. Archived from the original on January 3, 2009.</ref>:
 
== Իրավական խնդիրներ ==
Տող 17.
== Կրոնական տեսանկյուններ ==
=== Քրիստոնեություն ===
[[Հին Կտակարան|Հին]] և [[Նոր կտակարան]]ներում խոսվում է ատելության մասին։Ժողովող 3։8-ը սովորեցնում է, որ կա «սիրելու ժամանակ և ատելու ժամանակ»։<ref>Ecclesiastes 3:8". Bible Hub.</ref>: Այնուամենայնիվ, Հին կտակարանը (նաև հայտնի որպես Հրեական Աստվածաշունչ կամ Թանախ) պարունակում է նաև ատելության դատապարտումներ։ Օրինակ․ «Քո եղբորը սրտումդ չատես»<ref>"Leviticus 19:17". Bible Hub.</ref>։ Նոր կտակարանն ընդգծում է, որ չար մտադրությունները կարող են նույնքան լուրջ լինել, որքան չար գործողությունները։գործողությունները<ref>"1 Corinthians 4:5". Bible Hub.</ref>: Այսպես, Հովհաննեսը ատելությունը համարում է սպանությանը հավասար․ «Ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ոչ մի մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի»։<ref>"1 John 3". Bible Hub.</ref>:
Ընդունված է կարծել, թե մարդ չի կարող մեկին միաժամանակ և սիրել, և ատել, սակայն Սաղմոս 139-ը<ref> "Psalm 139:22". Bible Hub.</ref> ասում է, որ կա մի «կատարյալ ատելություն», որը կապված է սիրո հետ և տարբեր է այն «չար ատելությունից», որ ցուցաբերում են Աստծո թշնամիները։թշնամիները<ref>Psalm 25:19". Bible Hub.</ref>: [[Եբրայերեն]] բառը, որը նկարագրում է [[Դավիթ|Դավթի]] «կատարյալ ատելությունը», նշանակում է, որ այն «ընքացքը կատարելության է բերում»։<ref>Harris, R Laird (10/01/2003). Theological Wordbook of the Old Testament. Moody Publishers; New Edition. ISBN 0802486495.</ref>: Ծայրագույն ընդդիմությունը նրանց, ովքեր ընդդիմանում են Աստծուն, կլինի նրանց դեպի Աստծո սերը բերելը։ Նոր կտակարանը նկարագրում է նման իրավիճակ․ «․․․մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։օրումը»<ref> "1 Corinthians 5:5". Bible hub.</ref>:
Բարի ատելության վերաբերյալ մեր օրերում կա «ատել մեղքը, բայց սիրել մեղսավորին» բանաձևը։ Այս գաղափարի արտահայտություններ կարելի է տեսնել Հին կտակարանում Դավթի արարքներում։ Չի հիշատակվում, որ Դավիթը պատժած լինի կամ պայքարած լինի նրանց դեմ, ովքեր ատում կամ մերժում են Աստծուն, այլ միայն ագրեսիայի։ Նա չարին համաչափորեն էր արձագանքում։ Նա իրեն ու իր երկիրը պաշտպանում էր բռնությունից, բայց երբ մարդիկ իրենց սրտերում հեռանում էին Աստծուց, նա Սաղմոսներ էր ստեղծում․ թերևս սա այն տեսակ «ատելությունն» է, որը կար Դավթի մտքում, երբ ինքն ու իր որդին գրում էին Հին կտակարանի հինգ տողերը, որոնք ենթադրում են, թե Աստված «ատում է» ոչ միայն մեղքը, այլև մեղսավորին։<ref> "Psalm 5". Bible Hub.</ref>
Նոր կտակարանը, սակայն, հստակորեն պաշտպանում է ժամանակակից հղացքը․ այն որևէ տեղ չի ասում, թե Աստված կամ Հիսուսը ատում է որևէ մեկին, կամ որ ինչ-որ մեկը պետք է։<ref> "Luke 14:26". Bible Hub.</ref> Հիսուսը ատում էր Նիկողայոսյանների «վարդապետությունները» <ref> "Revelation 2:15". Bible Hub.</ref> և «արարքները»<ref>"Revelation 2:6". Bible Hub.</ref>, բայց ոչ իրենց՝ Նիկողայոսյաններին։ Մինչ Հիսուսը ատում է մեղքը, նա հորդորում է մեզ սիրել մեր թշնամիներին․ <ref>"Matthew 5:44". Bible Hub.</ref> նա ցույց է տալիս, որ Աստված հավասար է վարվում «չարի և բարու հանդեպ»։<ref>"Matthew 5:45". Bible Hub.</ref>