«Էթնոցենտրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 24.
Էթնոցենտրիզմը՝ որպես այդպիսին, իր մեջ չի կրում բացասական վերաբերմունք այլ խմբերի հանդեպ և կարող է ուղեկցվել միջխմբային տարբերությունների հանդեպ տոլերանտ վերաբերմունքով։ Մի կողմից՝ այն ավելի շատ հիմնվում է է այն պատկերացման վրա, որ սեփական խումբը լավն է, ու ավելի քիչ պայմանավորված է այլ կարծիքով, որ մնացած բոլոր խմբերը վատն են։ Մյուս կողմից՝ ոչ քննադատական վերաբերմունքը կարող է չտարածվել սեփական խմբի բոլոր որակների և կենսագործունեության ոլորտների վրա։
 
Բրուերի ու Կեմպբելի հետազոտությունների արդյունքում արևելյան Աֆրիկայի երկրներից երեքում էթնոցենտրիզմ բացահայտվել է երեսուն էթնիկ համայնքների մոտ։ Սեփական խմբի հանդեպ բոլոր ազգերի ներկայացուցիչները վերաբերվում էին ավելի մեծ համակրանքով, ավելի դրական էին գնահատում սեփական բարոյական արժանիքները և ձեռքբերումները։ Սակայն էթնոցենտրիզմի արտահայտվածության աստիճանը տատանվում էր։ Խմբային ձեռքբերումների գնահատման ժամանակ սեփական խմբի հանդեպ նախընտրությունը նվազ ուժեղ էր արտահայտված, քան այլ ասպեքտների գնահատման ժամանակ։ Խմբերի մեկ երրորդը ամենաքիչը մեկ այլ խմբի ձեռքբերումները գնահատում էր ավելի բարձր, քան սեփականը։ Այն էթնոցենտրիզմը, որի դեպքում բավական օբյեկտիվորեն են գնահատվում սեփական խմբի որակները և քայլեր են ձեռնարկվում օտար խմբի առանձնահատկությունները հասկանալու համար, կոչվում է բարյացկամբարյացակամ կամ ճկուն էգոցենտրիզմ։
Միջէթնիկական համեմատության ժամանակ սեփական խումբը կարող է բարձր գնահատվել կեսնագործունեության առանձին ոլորտներում, իսկ օտար խումբը՝ ուրիշ ոլորտներում, ինչը չի բացառում քննադատականությունը երկուսի որակների և գործունեության հանդեպ։