«Րաֆֆի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
=== 1860-ականներ ===
[[Պատկեր:Raffi signature.jpg|250px|մինի|Րաֆֆին]]
1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ է եղել [[Թիֆլիս]]ում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավարօրվար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ [[1875]] - [[1877]] թվականներին Րաֆֆին աշխատել է [[Թավրիզ]]ի [[Արամյան դպրոց (Իրան)|Արամյան դպրոց]]ում, որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ [[1877]]-79 թվականներին դասավանդել է [[Ագուլիս]]ի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ, վերադարձել է [[Թիֆլիս]], որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։
 
=== 1870-ականներ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Րաֆֆի» էջից