«Շրջանառու միջոցներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Շրջանառու միջոցներ''' սոցիալիստական տնտհաշվարկային ձեռնարկության (միավորման) [[դրամ]]ականդրամական միջոցներ, որ օգտագործվում են ընթացիկ տնտեսական գործունեության ֆինանսավորման համար, շրջանառու ֆոնդերն ու շրջանառության ֆոնդերը [[դրամ]]ական արտահայտությամբ։ Վերարտադրության պրոցեսում Շրջանառու միջոցների առանձին մասերը միաժամանակ գտնվում են շրջապտույտի տարբեր փուլերում (արտադրության, շրջանառության) և ձևերում (արտադրողական, ապրանքային, [[դրամ]]ական)։ Դրանց մի մասն ընդունում է արտադրական պաշարների ձև, գտնվում ձեռնարկության [[պահեստ]]ում և ծախսմանը զուգընթաց լրացվում նորերով, մյուս մասը, որպես անավարտ արտադրանք, գտնվում է պատրաստման տարբեր փուլերում, երրորդը՝ պատրաստի արտադրանքի պաշարներն են, որոնք անընդհատ առաքվում են, բայց կրկին լրացվում նորերով, չորրորդ մասը, [[դրամ]]ական միջոցների ձևով, պահվում է [[բանկ]]ում ձեռնարկության հաշվարկային հաշվում և [[դրամ]]արկղում, ծախսվում է [[աշխատավարձ]]ի վճարման, մատակարարների հետ հաշվարկների ու այլ նպատակների համար և մշտապես լրացվում [[դրամ]]ակաև նոր միջոցներով։ Շրջանառու միջոցները բաժանվում են նորմավորվողի (ապրանքանյութական արժեքների պաշարները, ներառյալ՝ անավարտ արտադրությունը, պատրաստի արտադրանք և այլն) և չնորմավորվողի (առաքված ապրանքները, միջոցները հաշվարկներում և դրամական միջոցները)։ [[1980 թվական]]ի սկզբին [[ԽՍՀՄ]] ժողտնտեսության Շրջանառու միջոցներ կազմել են [[402]],[[1]], այդ թվում նորմավորվողները՝ [[299]],[[8]] միլիարդ [[ռուբլի]]։ Ըստ գոյացման աղբյուրների դրանք ստորաբաժանվում են սեփականի (և դրանց հավասարեցվածի) ու փոխառուի (ժամանակավոր կարիքների բավարարման համար [[բանկ]]ի վարկերը և մինչև [[պետական բյուջե]]ի, մատակարարների և այլ կրեդիտորների հետ հաշվարկների ավարտումը ձեռնարկության շրջանառության մեջ ժամանակավորապես գտնվող միջոցները)։ Սեփական Շրջանառու միջոցների չափը որոշվում է մեկ տարվա համար, արտացոլվում ձեռնարկության կանոնադիր ֆոնդում, իսկ այն գերազանցող մասը լրացվում է [[բանկ]]ի կարճաժամկետ վարկերի և մատակարարների նորմալ պարտքի հաշվին։ Արտադրանքի իրացման պրոցեսի ֆինանսավորման համար անհրաժեշտ Շրջանառու միջոցները ամբողջովին վարկավորում է [[բանկ]]ը։ Սեփական Շրջանառու միջոցների նորմատիվը որոշվում է արտադրանքի մատակարարման, արտադրման և իրացման պլանների հիման վրա՝ հաշվի առնելով տնտեսական գործունեության կոնկրետ պայմանները։ Դրանց աճն ապահովվում է ստացված [[շահույթ]]ի, կայուն պասսիվների ավելացման, վերադաս տնտեսական կազմակերպությունների միջոցների վերաբաշխման, ինչպես նաև պետբյուջեի միջոցների հաշվին։ Սեփական Շրջանառու միջոցների լավագույն օգտագործման նպատակով դրանց միջին տարեկան արժեքի որոշակի տոկոսի չափով վճար է կատարվում պետբյուջե։ Շրջանառու միջոցների օգտագործման արդյունավետությունն արտացոլվում է դրանց պտույտի արագության՝ շրջանառելիության ցուցանիշում, որը որոշվում է մեկ տարում իրացված արտադրանքի արժեքի և Շրջանառու միջոցների միջին մնացորդի հարաբերությամբ։ Այն բնորոշում է Շրջանառու միջոցների պտույտների թիվը և, միևնույն ժամանակ, դրանց հատույցը, այսինքն՝ Շրջանառու միջոցների [[1]] ռուբլուն ընկնող իրացված արտադրանքի գումարը։ Ժողտնտեսության յուրաքանչյուր ճյուղում և ստորաբաժանման մեջ Շրջանառու միջոցների պտույտի տևողությունը կախված է արտադրական ցիկլի առանձնահատկությունից (երկարատևությունից, [[ծավալ]]ից, կազմակերպումից և այլն), նյութերի ծավալից։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=589}}