«Գլխավոր շտաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ ուղղագրական
Տող 5.
[[Պատկեր:Wiki Genshtab Kolymazhnaya.jpg|250px|մինի|աջից|Ռուսաստանի գլխավոր շտաբի հին շենքը]]
== Գլխավոր շտաբի պատմությունը Ռուսական կայսրությունում ==
[[Ռուսաստան]]ում XVIII դարի սկզբներից գոյություն են ունեցել գլխավոր շտաբի և կվարտիրմեյստերական աստիճանակարգեր։ [[1815]] թվականին ստեղծվել է գլխավոր շտաբներ, որի մեջ մտավ նաև կվարտիրմեյստերական ծառայությունը։ [[1863]] թվականին ստեղծվեց գլխավոր շտաբերիշտաբների Գլխավոր վարչություն, որը [[1865]] թվականին մտցվել է գլխավոր շտաբի կազմի մեջ։ [[1905]] թվականին գլխավոր շտաբի Գլխավոր վարչությունը դարձել է ինքնուրույն մարմին, որի պետը անմիջականորեն ենթարկվում էր [[կայսր]]ին, իսկ [[1908]] թվականից՝ ռազմական մինիստրին։
== Գլխավոր շտաբի պատմությունը արևմտաեվրոպական երկրներում ==
Արևմտաեվրոպական երկրներում գլխավոր շտաբի դերը սկսեց աճել [[XIX դար|XIX]] դարի 2-րդ կեսից։ Պրուսիայում, այսպես կոչված, Մեծ գլխավոր շտաբը առաջատար դեր ստանձնեց զինվորական վարչության մեջ և որոշակի ազդեցություն սկսեց գործել [[Գերմանիա]]յի ագրեսիվ [[Քաղաքականություն|քաղաքականության]] հետագա զարգացման վրա։ Ֆրանսիայում գլխավոր շտաբը զբաղվում էր զորքերի նախապատրաստման, գործողությունների պլանավորման և իրականացման հարցերով։ Պատերազմը վարելու և այն նյութապես ապահովելու հարցերը վճռում Էր կառավարությունը։ [[XX դար|XX]] դարի սկզբին [[Մեծ Բրիտանիա]]յում ստեղծվեցին բանակի կայսերական գլխավոր շտաբ (ենթարկվում Էր ռազմական մինիստրին), [[ծով]]ային և ցամաքային շտաբներ։ Բոլոր շտաբների գործունեությունը համաձայնեցնում Էր գլխավոր շտաբի պետը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից առաջ Գերմանիայում առանձնահատուկ դեր Էր խաղում գերմանական գլխավոր շտաբը, որը [[1932]] թվականից սկսել Էր իրագործել ռայխսվերի ընդարձակման գաղտնի ծրագրեր։ [[1938]] թվականից գերմանական գլխավոր շտաբի մեջ Էին մտնում Գերագույն հրամանատարության շտաբը և առանձին զորատեսակների գլխավոր շտաբները։ Ռազմաճակատներում զինվորական ուժերի ղեկավարման հիմնական դերը պատկանում Էր ցամաքային ուժերի գլխավոր շտաբին, որն ընդգրկում Էր մի շարք վարչություններ (օպերատիվ, հետախուզական և այլն)։ [[1945]] թվականի [[մայիս]]ին, [[Պոտսդամի համաժողով|Պոտսդամի]] [[Կոնֆերանսիե|կոնֆերանսի]] որոշմամբ, գերմանական գլխավոր շտաբը լուծարքի ենթարկվեց։