«Ռիո Ֆերդինանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ «պարապ» արմատ և -մունք ածանց
Տող 25.
== Կարիերա ==
=== Վաղ տարիներ ===
Ռիո Ֆերդինանդը ծնվել է 1978 թ հուլիսի 11-ին [[Լոնդոն]]ում։ Մանուկ հասակում նա շատ պարկեշտ երեխա էր։ Դպրոցական առարկաներից նրան շատ էր դուր գալիս դերասանական վարպետությունը, իսկ պարապունքներիցպարապմունքներից ազատ ժամանակը նա անցկացնում էր զբաղվելով թեթև ատլետիկայով, թեննիսով և, իհարկե, ֆուտբոլով։ Բացի դպրոցական թիմում խաղալուց Ռիոն դաշտ էր դուրս գալիս տեղական «Բլումֆիլդս» ակումբի կազմում։
 
Դրանից հետո նա հասցրել է խաղալ «Էլհամ» թիմում, որտեղ նրան նկատեցին «Վեստհեմի» գործակալները։ Պետք է նշել, որ երիտասարդ հարձակվողը հետաքրքրում էր նաև «[[Միդլսբորո]]յին», «Նորվիչ Թաունին», «Չարլտոնին» ու «[[Չելսի ՖԱ|Չելսին»]], ինչպես նաև մի շարք այլ ակումբներին։ «Վեստհեմի» հետ կնքած պայմանագիրը չի կարելի պրոֆեսիոնալ համարել, քանի որ այդ ժամանակ Ռիոն ընդամենը 14 տարեկան էր, բայց դա չխանգարեց նրան շաբաթական 30 ֆունտ վաստակել։