«Արարատյան բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
Արարատյան բարբառն ունի վեց պարզ ձայնավոր՝ ա, է, ի, ը, օ, ու: Այս ձայնավորների արտասանությունը բառացի զուգադիպում է մեր ժամանակակից արևելահայ գրական լեզվի ձայնավորների արտասանությանը: Արարատյան բարբառի ձայնավորները և հատկապես «ու» ձայնավորը սղվում են շեշտվող վանկից թե′ առաջ և թե′ հետո (օրինակ՝ գը′րըմ էմ, դա′շտըմը):
Երևանի բարբառի բաղաձայնական համակարգը քառաստիճան է, այսինքն՝ ենթարկված է երկրորդ աստիճանի լրիվ տեղաշարժին: Գրաբարի համեմատությամբ բառասկզբի ձայնեղները արտասանվում են շնչեղ ձայնեղ, բառամիջի խուլերը արտասանվում են ձայնեղ, բառասկզբի խուլերը մնում են խուլ, իսկ շնչեղները մնում են շնչեղ:
 
Արարատ Ղարիբյանն իր «Հայ բարբառագիտություն» (Ե., 1948) գրքում առանձնացնում է բաղաձայնների մասնակի փոփոխության հետևյալ դեպքերը.
 
1. «Հ» հնչյունը «ո»-ից առաջ արտասանվում է ֆ, օրինակ՝ ֆօտ>հոտ, ֆող>հող, ֆօքի>հոգի, ֆօրթ>հորթ:
2. # «Հ» հնչյունը «ո»-ից առաջ արտասանվում է ֆ, օրինակ՝ ֆօտ>հոտ, ֆող>հող, ֆօքի>հոգի, ֆօրթ>հորթ:
# «Խ» հնչյունը վերածվում է «հ» հնչյունի, եթե բառի մեջ հաջորդող բաղաձայնը «ղ» է, օրինակ՝ հաղալ>խաղալ, հեխդել>խեղդել, հավող>խաղող, հեղճ>խեղճ:
3. # «Ր» հնչյունը որոշ բառերի մեջ դուրս է ընկնում, օրինակ՝ դուս>դուրս, նես>ներս, աժել>արժել:
4. # «Ր» և «ղ» հնչյուններից հետո բառամիջում և վերջում ձայնեղ հնչյունները վերածվում են շնչեղ խուլերի, օրինակ՝ մարթ>մարդ, կարք>կարգ, վօրփ>որբ:
5. # «Տ» կապակցությունը դառնում է «նն», օրինակ՝ գետնին>գէննին, ոտներ>վօննէր:
6. # «Ղ» հնչյունը խուլ հնչյուններից առաջ արտասանվում է «խ», օրինակ՝ կեխդօդ>կեղտոտ, մէխք>մեղք:
7. # «Ր» հնչյունը խուլ պայթականներից առաջ արտասանվում է կոշտ «ր», երբեմն էլ՝ «ռ», օրինակ՝ առտ>արտ, առծիվ>արծիվ:
8. # Ռնգայիններից հետո, ինչպես նաև մյուս դեպքերում ձայնավորներից հետո կամ առաջ խուլ հնչյունները արտասանվում են ձայնեղ, օրինակ՝ աշագէրդ>աշակերտ, հարգ>հարկ, ճանջ>ճանճ:
9. # Բառամիջում ձայնավորներից հետո բոլոր ձայնեղները արտասանվում են շնչեղխուլշնչեղ խուլ, օրինակ՝ ֆօքի>հոգի, կարաք>կարագ, մարաք>մարագ:
 
Արարատյան բարբառում գրաբարյան երկբարբառների փոխարեն պարզ հնչյուններ են: Օրինակ՝ «այ» երկբարբառի փոխարեն՝ ա բառավերջում և է բառասկզբում և բառամիջում՝ էս, էտ, էն>այս, այդ, այն, էրէխա>երեխայ: «Իւ» և «ոյ» երկբարբառների դիմաց Արարատյան բարբառում «ի» պարզ հնչյունն է, օրինակ՝ քոյր>քիր, հարիւր>հարիր, լոյս>լիս: