«Արարատյան բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
==Հնչյունական կազմը==
 
Արարատյան բարբառն ունի վեց պարզ ձայնավոր՝ ա, է, ի, ը, օ, ու: Այս ձայնավորների արտասանությունը բառացի զուգադիպում է մեր ժամանակակից արևելահայ գրական լեզվի ձայնավորների արտասանությանը: Արարատյան բարբառի ձայնավորները և հատկապես «ու» ձայնավորը սղվում են շեշտվող վանկից թեթե′ առաջ և թե°թե′ հետո (օրինակ՝ գը°րըմգը′րըմ էմ, դա°շտըմըդա′շտըմը):
Երևանի բարբառի բաղաձայնական համակարգը քառաստիճան է, այսինքն՝ ենթարկված է երկրորդ աստիճանի լրիվ տեղաշարժին: Գրաբարի համեմատությամբ բառասկզբի ձայնեղները արտասանվում են շնչեղ ձայնեղ, բառամիջի խուլերը արտասանվում են ձայնեղ, բառասկզբի խուլերը մնում են խուլ, իսկ շնչեղները մնում են շնչեղ:
Արարատ Ղարիբյանն իր «Հայ բարբառագիտություն» (Ե., 1948) գրքում առանձնացնում է բաղաձայնների մասնակի փոփոխության հետևյալ դեպքերը.
Տող 18.
9. Բառամիջում ձայնավորներից հետո բոլոր ձայնեղները արտասանվում են շնչեղխուլ, օրինակ՝ ֆօքի>հոգի, կարաք>կարագ, մարաք>մարագ:
 
Արարատյան բարբառում գրաբարյան երկբարբառների փոխարեն պարզ հնչյուններ են: Օրինակ՝ «այ» երկբարբառի փոխարեն՝ ա բառավերջում և է բառասկզբում և բառամիջում՝ էս, էտ, էն>այս, այդ, այն, էրէխա>երեխայ: «Իւ» և «ոյ» երկբարբառների դիմաց Արարատյան բարբառում «ի» պարզ հնչյունն է, օրինակ՝ քոյր>քիր, հարիւր>հարիր, լոյս>լիս:
 
==Ձևաբանությունը==