«Քոդոմո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ →‎Առանձնահատկությունները և օրինակները: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Ամենաառաջին անիմեները հենց այս ոճին են պատկանել։ Ոճը ձևավորվել է հեռավոր 19-րդ դարում փոքրիկ, մոտ 15-էջանոց կոմիքսների տեսքով, որոնք տպագրվում էին ամսագրերում և ուղղված լինում թե' տղաներին, թե' աղջիկներին։ Այս կարճ մանգաները ստեղծվում էին [[Մեյջիի ժամանակաշրջան]]ում` որպես փորձ` խրախուսելու գրագիտությունը ճապոնացի երեխաների և երիտասարդների շրջանում։
 
Սրանց առաջին կարգն իր մեջ ներառում է արևմտյան լեգենդրերի հիման վրա ստեղծված անիմեներ և մանգաներ։ Օրինակ՝ «Համաշխարհային գլուխգործոցների թատրոնը»։ Այս գործերը շատ հեշտ են ընկալվում ոչ ճապոնացի հանդիսատեսի կողմից։ Դրանց մեծ մասը հեռուստասերիալներ են։ Չնայած բավականին տարածված լինելուն՝ դրանք այնքան էլ ցայտուն չեն դրսևորում ճապոնական անիմեների առանձնահատկությունները։ Դրանք ստեղծվում են ամերիկյան և սովետական դասական մուլտֆիլմերի օրինակով՝ համապատասխան ձևով փոխանցելով ընտրված աշխատանքի ոգին և սյուժեն։
 
Երկրորդ կարգը ներառում է Ճապոնիային խիստ բնորոշ տարրեր և այդ պատճառով դժվարընկալելի ` ոչ ճապոնացի հանդիսատեսի համար։ Սրանք մանգա-ադապտացիաներն են և օրիգինալ գործերը։ Այնտեղ կարող են օգտագործվել ճապոներենին հատուկ հումորային արտահայտություններ և ճապոնական իրականությանը վերաբերող իրավիճակներ։ Այնուամենայնիվ ամերիկյան անիմացիայում նույնպես առկա են նմանատիպ գործեր, ինչպես օրինակ` South Park-ը կամ The Simpsons-ը, սակայն դրանք նպատակաուղղված են ավելի ավագ հանդիսատեսին։ Այս տիպին պատկանող մանգայի օրինակ է «[[Մարուկո փոքրիկը]]» (ちびまる子ちゃん)։ Բովանդակությանը նայելիս կարելի է նկատել, որ այս գործերում առկա են այսպես կոչված 'շոնեն' տարրեր. ներկայացվում են կռվի տեսարաններ, որոնք թաթախված են հումորով։
 
Երրորդ կարգին են պատկանում «պուպուշ» անիմեները, որոնք տարածված են աղջիկների շրջանում։ Օրինակ՝ «[[Ողջույն, փիսիկ]]» (Hello Kitty) կամ «[[Շշի փերին]]»։ [[Շոնեն]]ին մոտ գտնվող մյուս կարգը իր մեջ ներառում է «[[Պոկեմոն]]ը»։ Սրանք մեծ կապեր ունեն [[վիդեոխաղ]]եր և [[խաղալիք]]ներ պատրաստող հայտնի կազմակերպությունների հետ և կոմերցյալ առումով առաջատարն են անիմեների և մանգաների բոլոր տեսակների մեջ։ Այսօր կան այնպիսի ամսագրեր, ինչպես օրինակ CoroCoro Comic-ը (コロコロコミック KoroKoro Komikku)` առաջին անգամ տպագրված Շոգակուկան ընկերության կողմից, որն ուղղված է հատկապես տարրական դպրոցում սովորող տղա հանդիսատեսին։ Comic BomBom-ը (コミックボンボン Komikku Bonbon) նույնպես զբաղվում է երեխաների համար նախատեսված մանգաների թողարկմամբ։ Այս երկու ամսագրերն էլ ամեն ամիս լույս են տեսնում Ճապոնիայում։ Երեխաների շրջանում տարածում գտած մի շարք մանգաներ հաճախ վերաթողարկվում են անիմեների ձևով, ինչն էլ ուղեկցվում է տարատեսակ մանր-մունր ապրանքների արտադրությամբ։ Օրինակ` Sonic X-ը ունի իր համանուն վիդեոխաղը։ Չնայած այն բանին, որ այս անիմեները և մանգաները նախատեսված են երեխաների համար, դրանք բավականին տարածված են ավագ հանդիսատեսի շրջաններում։
 
Կորեական կոմիքսների տեսակների մեջ կա համարժեքը, որ կոչվում է «մյոննան մանհվա» (명랑만화 (明朗漫畵))։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քոդոմո» էջից