«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: վրիպակ, կետադրություն
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 76.
|calling_code = +351
}}
'''Պորտուգալիա''' ({{audio|En-us-Portugal.ogg|/ˈpɔːrtʃəɡəl/}}, {{lang-pt|Portugal}}), նախկինում նաև '''Փորթուգալիա''', պաշտոնական անվանումը՝ '''Պորտուգալիայի Հանրապետություն''' ({{lang-pt|República Portuguesa}}), [[ինքնիշխան պետություն]] [[Հարավային Եվրոպա]]յում՝ [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] վրա<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=53}}</ref>։ Համարվում է [[մայրցամաքային Եվրոպա]]յի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտքում և հարավում սահմանակից է [[Ատլանտյան օվկիանոս]]ին, իսկ հյուսիսում և արևելքում՝ [[Իսպանիա]]յին։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ [[Եվրոպական Միություն|Եվրոպական Միության]] տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև [[Ազորյան կղզիներ]]ն ու [[Մադեյրա]]ն, որոնք Հանրապետության կազմում ունեն ինքնավարություն։
 
Պորտուգալիան [[Եվրոպա]]յի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է [[Նախապատմական Իբերիա|դեռևս անհիշելի ժամանակներ առաջ]]։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են [[կելտեր]]ը, [[կարթագեն]]ացիները, [[Հռոմեական կայսրություն|հռոմեացիները]], իսկ հետո նաև [[վեստգոթեր]]ն ու [[գերմաններ]]ը։ Պորտուգալիան որպես պետություն ստեղծվել է [[մուսուլմաններ]]ի կողմից [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզում]] գրաված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացից՝ [[Ռեկոնկիստա]]յից հետո։ [[1128]] թվականին տեղի ունեցավ Սան Մամեդեի ճակատամարտը, որտեղ [[Աֆոնսու I|Աֆոնսու I Էնրիկեշի]] գլխավորած պորտուգալական ուժերը պարտության մատնեցին Թերեզա Լեոնացու բանակին։ Արդյունքում՝ Պորտուգալիայի կոմսությունը հաստատում է իր ինքնիշխանությունը, իսկ Աֆոնսուն հռչակվում է արքայազն։ Շատ չանցած՝ [[1139]] թվականին, [[Օուրիկի ճակատամարտ|Օուրիկի դաշտում]] Աֆոնսուն վճռական հաղթանակ է տանում արաբների նկատմամբ, որից հետո էլ հռչակվում է [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]]։ Հարևան պետությունները Աֆոնսուին այդ պաշտոնում ճանաչում են միայն [[1143]] թվականին՝ Սապորայի պայմանագրով։
 
[[15-րդ դար|15]]-[[16-րդ դար]]երում պորտուգալացիները ստեղծում են [[Պորտուգալիայի թագավորություն|առաջին համաշխարհային կայսրությունը]]՝ դառնալով աշխարհի խոշորագույն տնտեսական, քաղաքական և ռազմական ուժերից մեկը։ [[Աշխարհագրական մեծ հայտնագործություններ|Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակահատվածում]] պորտուգալացի ծովագնացներն արքայազն Հենրիխի հովանավորությամբ [[1418]] թվականից սկսում են նավարկել [[Աֆրիկա]]յի արևմտյան ափերով։ Հիմնական հայտնագործությունները կատարվում են [[1488]] թվականից հետո, երբ [[Բարտոլոմեու Դիաշ]]ը հասնում է [[Հնդկական օվկիանոս]]։ [[1498]] թվականին [[Հնդկաստան]] է հասնում [[Վասկո դա Գամա]]ն։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները [[1513]] թվականին հասնում են [[Չինաստան]]ի ափերին։ [[1522]] թվականին [[Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն|շուրջերկրյա ճանապարհորդություն]] է կատարում [[Ֆեռնան Մագելան]]ը՝ ամբողջացնելով արևմուտքի ու արևելքի նավարկությունները։ [[1415]] թվականին ձևավորվում է [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի գաղութային կայսրությունը]], որն իր մեջ ներառում էր մի շարք գաղութներ [[Ամերիկա]]յում, [[Աֆրիկա]]յում և [[Ասիա]]յում։ Այնուամենայնիվ, [[1755]] թվականի [[Լիսաբոնի երկրաշարժ|Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը]], [[Նապոլեոնյան պատերազմներ]]ի ընթացքում երկրի բռնազավթումը և [[Բրազիլիայի պատմություն|Բրազիլիայի անկախության հռչակումը]] նպաստեցին Պորտուգալիայի հեղինակության և ազդեցության նվազմանը։ [[1910]] թվականին երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո Պորտուգալիան հռչակվեց [[հանրապետություն]], սակայն [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ աշխարհամարտի]] նախօրեին երկրում հաստատվեց ֆաշիստների «[[Նոր պետություն (Պորտուգալիա)|Էստադո Նովո]]» ավտորիտար վարչակարգը, ինչն էլ հանրապետությունը փոխարինեց բռնապետությամբ։ Ժողովրդավարությունն այս երկրում վերականգնվեց միայն [[մեխակների հեղափոխություն]]ից հետո՝ [[1974]] թվականին։ Պորտուգալիայի գաղութային վարչակարգը հիմնահատակ կործանվեց [[1999]] թվականին, երբ [[Մակաո]]ն հանձնվեց [[Չինաստան]]ին։
 
Պորտուգալիան զարգացած երկիր է՝ եկամտաբեր տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով։ Այն աշխարհի երրորդ ամենախաղաղապահ երկիրն է, որն ունի [[կիսանախագահական կառավարման համակարգ]]։ Պետության գլուխը [[նախագահ]]ն է, որն ընտրվում է քառամյա ժամկետով։ Ըստ [[2017]] թվականի տվյալների՝ երկրի բնակչությունը կազմում է 10 294 289 մարդ։ Ի տարբերություն [[Եվրոպա]]յի մյուս պետությունների՝ Պորտուգալիայի աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող պետություններից է։ [[Պորտուգալացիներ]]ը կազմում են երկրի բնակչության 99,7 %-ը<ref>{{Cite web|url=http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=670|title=Պորտուգալիա // Հայկական Հանրագիտարան|last=|first=|date=|website=www.encyclopedia.am|publisher=|language=en-US|accessdate=2017-11-20}}</ref>։ Պաշտոնական լեզուն [[պորտուգալերեն]]ն է, կրոնը՝ [[Կաթոլիկություն|կաթոլիկ քրիստոնեությունը]]։ Որպես արժույթի միավոր օգտագործվում է [[եվրո]]ն։ Պորտուգալիայի մայրաքաղաքը [[Լիսաբոն]]ն է, որը նաև երկրի [[Քաղաքականություն|քաղաքական]], [[Մշակույթ|մշակութային]], [[Կրթություն|կրթական]], [[Առողջապահություն|առողջապահական]] և [[Տնտեսական համակարգ|տնտեսական]] կենտրոնն է։ Երկրի անվանումն առաջացել է [[Պորտու|Պարտու նավահանգստային քաղաքի]] անունից։
 
Ներկայումս Պորտուգալիան [[ՆԱՏՕ|Հյուսիսատլանտյան դաշինքի]], [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]], [[Եվրոպական Միություն|Եվրոպական Միության]], [[Եվրագոտի|Եվրագոտու]], [[Շենգենյան համաձայնություն|Շենգենյան համաձայնագրի]] և մի շարք այլ համաեվրոպական կառույցների անդամ է։ [[1996]] թվականին Պորտուգալիայի նախաձեռնությամբ ստեղծվում է [[Պորտուգալալեզու երկրների համագործակցություն]]ը, որին անդամակցում են մի շարք պետություններ։
Տող 90.
=== Նախապատմական և հռոմեական ժամանակաշրջան ===
{{Հիմնական|Նախապատմական Իբերիա|Լուսիտանիա {{!}} Լուսիտանիայի հռոմեական պրովինցիա}}[[image:IMG_Toros_de_Guisando.JPG|thumb|248px|աջից|[[Բարրաու]]ն (կամ [[իսպաներեն]]՝ վերրակո) գրանիտե մագալիտիկ հուշարձանների համալիր է, որը հայտնաբերվել է [[նախապատմական Իբերիա]]յի տարածքում՝ [[Իսպանիա]]յում և Պորտուգալիայում]]
Ժամանակակից Պորտուգալիայի տարածքը բնակեցված է եղել տակավին [[Հին քարի դար|հինքարեդարյան ժամանակաշրջանում]]։ [[Հարավային Եվրոպա|Եվրոպայի հարավարևմտյան հատվածում]] գտնվող [[Պիրենեյան թերակղզի|Իբերական թերակղզում]] պահպանվել են [[Պալեոլիթ|պալեոլիթի ժամանակաշրջանի]] մարդկանց հետքեր, որոնք վկայում են այն մասին, որ Պորտուգալիան [[Մարդկային քաղաքակրթություն|մարդկային քաղաքակրթության]] հնագույն օրրաններից մեկն է։ Շատ ապացույցներ վկայում են, որ այստեղ ի սկզբանե հաստատվել [[նեանդերթալյան մարդ]]ը, իսկ [[Մարդ բանական|ժամանակակից հումանոիդը]] սկսել է բնակվել թերակղզում [[Միջին քարի դար|միջին]] և [[նոր քարի դար]]երից ի վեր։ Պորտուգալիայի հնագույն քարանձավների հետազոտությունների արդյունքում գտնվել են [[Որսորդություն|որսորդական շատ գործիքներ]], որոնցով տեղաբնիկները մորթել են [[կենդանիներ]]ի կամ այլ հումանոիդների։ Այստեղից հայտնաբերվել նաև են [[կրակ]]ի հետքեր, որով ամենայն հավանականությամբ վերջիններս եփել են միսը։ [[Բրոնզի դար]]ում Պորտուգալիայի հյուսիսում սկսում է զարգացանալ է [[Մետաղագործություն|մետաղամշակությունը]]։ [[Հնագիտություն|Մերօրյա հնագիտությունը]] ցույց է տալիս, որ [[պորտուգալացիներ]]ի նախնինները եղեն են [[կելտեր]]ը, սակայն վերջիններս ժամանակի ընթացքում ենթարկվելով [[Ռոմանականացում|ռոմանականացման]] մասնակիորեն փոխել են իրենց [[Էթնոգենեզ]]ը։ [[Մ.թ.ա. 1-ին հազարամյակ]]ի երկրորդ կեսին Պորտուգալիայի տարածքում բնակություն են հաստատում կելտերը, իսկ [[Մ.թ.ա. 4–րդ դար|մ․թ․ա․ 4]]-[[Մ.թ.ա. 3–րդ դար]]երում՝ [[Անասնապահություն|քոչվոր անասնապահությամբ]] զբաղվող [[Լուսիտանիա|լուզիտանները]]։ Գաղութացման գործընթացից հետո Պորտուգալիայի տարածք են խուժում [[փյունիկեցիներ]]ը, [[Հին Հունաստան|հին հույները]] և [[կարթագեն]]ացիները։ Գաղութարար կարթագենացիները երկրի հարավում հիմնադրում են [[Տավիրա]] բնակավայրը, որը հետագայում դառնում է [[Ալգարվի|Ալգարվի երկրամասի]] առևտրային կենտրոնը։ [[Մ.թ.ա. 2-րդ դար]]ում լուզիտանները համառ պայքար են մղում երկիր ներխուժած [[Հռոմեական բանակ|հռոմեացի զավթիչների]] դեմ։ Երկարատև դիմադրությունից հետո միայն [[մ․թ․ա․ 1-ին դար]]ի վերջին, հռոմեական անպարտելի բանակին հաջողվում է կոտրել լուզիտանների դիմադրությունը և նրանց տարածքը դարձնել [[Հռոմեական Հանրապետություն|Հռոմեական Հանրապետության]] [[պրովինցիա]]։ [[image:Evora-RomanTemple edit.jpg|thumb|248px|աջից|Էվորայի տաճարը ամենալավ պահպանված հռոմեական շինություններից մեկն է Պորտուգալիայի տարածքում։ Այն հիմնադրվել է [[1-ին դար|մեր թվարկության առաջին դարում]] և նվիրված է եղել [[Որսորդություն|որսորդության]] և [[Լուսին|լուսնի]] աստվածուհի [[Դիանա (դիցաբանություն)|Դիանային]]]] Իբերիա թերակղզին հռոմեական առաջին ներխուժմանը ենթարկվել է [[Մ.թ.ա. 219]] թվականին։ Այդ տարի [[Պունիկյան պատերազմներ]]ում հաղթանակած հռոմեացիները կարողացան կարթագենացիներին դուրս մղել Պորտուգալիայի ափամերձ գաղութներից։ [[Հուլիոս Կեսար]]ի կառավարման վերջին տարիներին մերօրյա [[Պիրենեյան թերակղզի]]ն գրեթե ամբողջությամբ կցվեց [[Հռոմեական Հանրապետություն|Հռոմական Հանրապետությանը]]։ Հռոմեական տիրապետությունը, որը Պորտուգալիայի հնագույն պատմության անբաժանելի մասն է կազմում, այս տարածաշրջանում շարունակվում է շուրջ երկու հարյուր տարի։ Այդ ընթացքում տեղաբնիկ ցեղերը ենթարկվում են ստրկության և վաճառվում կայսրության տարբեր ծայրերում։ [[Մ.թ.ա. 150]] թվականին Պորտուգալիայի հյուսիսում [[Վիրիատուս]]ի գլխավորությամբ լուզիտանները և այլ տեղաբնիկ ցեղեր բարձրացնում են ապստամբություն։ Կարճ ժամանակահատվածում նրանց հաջողվում է վերահսկողություն սահմանել Իբերիայի ամբողջ արևմտյան հատվածում։ Խուճապահար Հռոմը ստիպված է լինում ապստամբության ճնշման նպատակով երկրի արևմտյան դարպաս ուղարկել իր լավագույն [[Հռոմեական լեգեոն|լեգեոններին]] ու գեներալներին, սակայն լուզիտաններն անկոտրում էին և շարունակում էին վերանվաճել թերակղզու տարածքը։ Հռոմեական սենատը որոշում է փոխել երկրի [[ռազմավարություն]]ը՝ կաշառելով Վիրիատուսի թիկնազորում ծառայող մի քանի դավաճանների։ [[Մ.թ.ա. 139]] թվականին Վիրատուսը սպանվում է, իսկ ապստամբության առաջնորդ դառնում է Թութալուսը, ով թույլ գտնվելով կարճ ժամանակ անց անձնատուր է լինում։ Հռոմը Լուսիտանիայում վերստին հաստատում է իր գաղութային վարչակարգը։ [[Մ.թ.ա. 27]] թվականին Լուսիտանիան ստանում է [[Պրովինցիա|հռոմեական պրովինցիայի]] կարգավիճակ (վարչատարածքային միավոր [[Հռոմեական կայսրություն]]ում)։ Այն իր մեջ ներառում էր ներկայիս Պորտուգալիայի ամբողջ տարածքը, [[Իսպանիա]]յի [[Էստրեմադուրա|Էկստրեմադուրա ինքնավար համայնքը]] և [[Սալամանկա (պրովինցիա)|Սալամանկայի]] մի փոքր հատվածը։ Ավելի ուշ ստեղծվում է Լուսիտանիայի հյուսիսային պրովինցիան, որն առավել հայտնի էր Գալլիցիա անվանումով։ Պրովինցիայի մայրաքաղաքը եղել է ''Բրակարա Աուգուստա'' (մերօրյա [[Բրագա]]) քաղաքը։ Հռոմեական տիրապետությունը մեծ ազդեցություն է ունեցել [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] և քաղաքակրթության կերտման գործում։ Մինչ օրս էլ երկրի տարբեր հատվածներում պահպանվել են հռոմեական դարաշրջանում կառուցված ճարտարապետական հուշարձաններ՝ բաղնիքներ, տաճարներ, կամուրջներ, ճանապարհներ, կրկեսներ, թատրոններ և բնակատեղիներ: Գտնվել են նաև հռոմեական կայսրերի դիմապատկերներով մետաղադրամներ և կերամիկական կտորներ։ Պորտուգալիայի այս շրջանի պատմությունը մեզ է հասել [[Պաուլուս Օրոսիուս]]ի աշխատություններից։ [[Օգոստինոս Երանելի|Օգոստինոս Երանելու]] առաջարկով [[416]]-[[417]] թվականներին Պաուլուսը գրում է յոթ գրքից բաղկացած ''«Պատմություն հեթանոսների դեմ»'' պատմագիտական երկը, որտեղ ներկայացնում է համաշխարհային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև [[Արևմտյան Հռոմեական կայսրության անկում|գոթերի կողմից Հռոմի գրավումը]]։
 
=== Գերմանների թագավորությունները Պորտուգալիայում ===
{{Հիմնական|Գալիսիայի թագավորություն|Վեստգոթական թագավորություն}}[[image:Bronze_figure_of_a_German_Biblioth%C3%A8que_Nationale.jpg|thumb|247x247px|աջից|Հռոմեական բրոնզե պատկերաքանդակ, որտեղ պատկերված է տիպիկ սվևյան հագուկապով գերման զինվոր։ Քանդակվել է [[1-ին դար|1-ին դարի]]ի երկրորդ կեսին։ Պահվում է [[Ֆրանսիայի ազգային գրադարան|Փարիզի ազգային գրադարանում]], [[Ֆրանսիա]]]] [[5-րդ դար]]ի սկզբին [[Ժողովուրդների մեծ գաղթ|գերմանական ցեղերը]], մասնավորապես՝ [[սվևներ]]ը և [[վանդալներ]]ը, իրենց դաշնակից [[սարմատներ]]ի ու [[ալաններ]]ի հետ միասին ներխուժում են [[Պիրենեյան թերակղզի]], որտեղ էլ վերջիններս հիմնում են իրենց թագավորությունը։ [[Սվևների թագավորություն]]ը գերմանական հետհռոմեական թագավորություն էր, որը ստեղծվել էր նախկին [[Լուսիտանիա|Գալիսիա-Լուսիտանիա երկրամասի]] տարածքում։ Ալանների հետքերը նկատվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են [[Ալենկեր]]ը, [[Կոիմբրա]]ն և նույնիսկ ժամանակակից Պորտուգալիայի մայրաքաղաք [[Լիսաբոն]]ը։ Մոտ [[410]] թվականին արդեն Սվևների թագավորությունը վերածվել էր պաշտոնապես ճանաչված պետության։ Նախքան երկրի ղեկն իր որդուն փոխանցելը՝ երկրի գործող առաջնորդ [[Հերմերիկ]]ը խաղաղության պայմանագիր է կնքում Գալիսիայի բնակիչների հետ, որից հետո միայն արքայական թագը հանձնում իր իրավահաջորդին՝ արքայազն [[Ռեխիլա]]յին։ Հոր մահից հետո՝ [[448]] թվականին, Ռեխիլան ստանձնում է երկրի միահեծան ղեկավարի պաշտոնը։
 
[[500]] թվականին [[Պիրենեյան թերակղզի]]ն գրավվում է մեկ այլ գերմանական ցեղի՝ [[վեստգոթեր]]ի կողմից։ Վեստգոթերն իրենց ռազմական կենտրոնը դարձնում են [[Տոլեդո]] քաղաքը և [[584]]-[[585]] թվականներին գրավում Սվևների թագավորության մայրաքաղաք [[Բրագա]]ն (ներկայումս գտնվում է Պորտուգալիայում): Արդյունքում՝ սվևների վերջին թագավոր [[Աուդեկա]]ն և նրա գահակից [[Մալարիկ]]ը ստիպված են լինում լքել երկրի գահը։ Շուտով Սվևների թագավորությունը դառնում է [[Վեստգոթական թագավորություն|Հիսպանիայի վեստգոթական թագավորության]] վեցերորդ նահանգը։ Հաջորդ 300 տարիների ընթացքում Պիրենեյան թերակղզում շարունակաբար իշխում են վեստգոթ թագավորները։ Բարբարոսների տիրապետությունը Պորտուգալիայում և Իսպանիայում շարունակվում է մինչև [[711]] թվականը, երբ արքա Ռոդերիկը դավադրաբար սպանվում է։ 720 թվականին հիմնահատակ կործանվում է [[Վեստգոթական թագավորություն]]ը և վերջինիս քայքայման արդյունքում Պիրենեյան թերակղզում ձևավորվում են նոր պետական կազմավորումներ։ [[718]] թվականին նվիրակոչվում է [[Աստուրիայի թագավորություն]]ը, որի մեջ էլ միավորվում է Պորտուգալիայի հյուսիսային հատվածը։ Հարավային Պորտուգալիան գրավվում է [[արաբներ]]ի կողմից և [[929]] թվականին դառնում [[Կորդովայի խալիֆայություն|Կորդովայի խալիֆայության]] տիրույթ։ Պիրենեյան թերակղզում իշխող գերմանները՝ ի դեմս սվևների, իրենց մեծ ազդեցությունն են թողել ինչպես Պորտուգալիայում, այնպես էլ [[Գալիսիա]]յում և [[Աստուրիա]]յում։
Տող 112.
[[718]] թվականին [[Պիրենեյներ]]ի [[Քրիստոնեություն|քրիստոնյաների]] առաջնորդ է ընտրվում [[Վեստգոթեր|վեստգոթ]] [[Արիստոկրատիա|արիստոկրատ]] [[Պելագիուս]]ը։ Պելագիուսը նոր դարաշրջան է ազդարարում [[Հարավային Եվրոպա|Եվրոպայի հարավարևմտյան հատվածում]] ծվարած [[Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներ|արաբահպատակ թերակղզու]] բնակիչների համար՝ հիմք դնելով [[Ռեկոնկիստա|Ռեկոնկիստայի պայքարի]] հաջողությունների սկզբին։ [[Ալֆոնսո III Մեծ|Ալֆոնսո III Մեծ-ի]] պատմագիր [[Ռոտենսիան Քրոնոկլ]]ի հավաստմամբ՝ Պելագիուսը եղել է [[Տոլեդո]]յի արքաների ժառանգը։ Նախքան առաջնորդ դառնալը՝ Պելագիուսը ապստամբություն է բարձրացնում [[Խիխոն]]ում, սակայն պարտվում է։ Վեստգոթ ռազմահրամանատարը մեծ ժողովրդականություն և հեղինակություն է վայելում հատկապես [[Կովադոնգայի ճակատամարտ]]ում տարած վճռական հաղթանակից հետո։ Կովադոնգայի ճակատամարտը տեղի է ունեցել [[718]] թվականին՝ ազատատենչ [[Աստուրիայի թագավորություն|աստուրիացիների]] և [[Օմայյան խալիֆայություն|օմայյան բանակի]] միջև։ Չնայած թվային առավելության՝ արաբ բերբերները ջախջախիչ պարտություն են կրում։ Սա արաբական բանակի առաջին պարտությունն էր [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզում]], ինչն էլ ազդարարեց Ռեկոնկիստայի սկիզբը։ Համաձայն Կովադոնգայի ճակատամարտի վերաբերյալ ամենատարածված հիպոթեզների (հիմնականում՝ աստուրիական աղբյուրների համաձայն, որոնք հղվում են մուսուլմանական գրագրություններին)՝ ճակատամարտի սկիզբն ազդարարել են աստուրիացիները՝ բերբերների շարասյան վրա ժայռերից հարձակվելով։ Այնուհետև կռիվը տեղափոխվում է դեպի Խիխոն տանող հովիտներ, որտեղ վճռական տրամադրված քրիստոնյաները մարտնչում են մինչև վերջ։ Արաբական բանակախումբը գրեթե ամբողջովին ոչնչանում է, իսկ ողջ մնացածները մահանում են ճանապարհին։ Պելագիուսի առաջնորդության տարիներին հաճախակի երևույթ դարձան արաբ [[բերբերներ]]ի վրա հարձակումները։ Արյունարբու մարտերից հետո արաբների առաջնորդ [[Մունուզա]]ն որոշում է հրաժարվել Խիխոնից և տեղափոխվեց [[Պլատեու]], որտեղ էլ սպանվում է լեռնաբնակ աստուրիացիների կողմից։ Պելագիուսը շարունակում է իր հաղթարշավը և հարձակվում [[Լեոնի թագավորություն|Լեոնի թագավորության]] վրա, որպեսզի պաշտպանի լեռնային հատվածները բերբերների հարձակումներից։ Պելագիուսի կողմից Կովադոնգայի ճակատամարտում տարած հաղթանակից հետո ստեղծվում է [[Աստուրիայի թագավորություն]]ը։ Թագավորներն այս երկրում իրենց կոչում էին «ռեքս», սակայն այս անվանումը գործում է մինչև [[Ալֆոնսու II|Ալֆոնսու II-ի]] իշխանության գալը։
 
[[9-րդ դար]]ի վերջին Մինյու և Դոուրու գետերի միջև ընկած Պորտուգալիայի երկրամասը [[Աստուրիայի թագավորություն|Աստուրիայի թագավոր]] [[Ալֆոնսո III Մեծ|Ալֆոնսու III-ի]] հրամանով [[Վիմարանո Պերես]]ի կողմից ազատագրվում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիայում նախկինում եղել են երկու այնպիսի բարգավաճ քաղաքներ, ինչպիսիք են [[Պորտու|Պորտուս Կալեն]] և [[Բրագա]]ն, որոշվում է այն վերակառուցել և վերաբնակեցնել։ Պորտուգալիայի նոր բնակիչները դառնում են [[Գալիսիա|գալիսիացիներնգալիսիա]]ցիներն ու [[Պորտուգալացիներ|պորտուգալացիներըպորտուգալացիներ]]։ը։ Վիմարանո Պերեսը կազմակերպում է տարածաշրջանի ազատագրման գործընթացը մավրերից՝ Պորտուգալիայից վռնդելով վերջին [[Բերբերներ|արաբ բերբերին]]։ Վիմարանո Պերեսն անգամ հասնում է նրան, որ Աստուրիայի թագավորը Պորտուգալիային շնորհում է [[Կոմսություն|կոմսության]] կարգավիճակ։ Նոր նվիրակոչված կոմսությունն իր անվան հիմք է ընդունում երկրի գլխավոր քաղաքի՝ Պորտուս Կալեի (ժամանակակից Պորտու) անվանումը։ Հենց այս ժամանակահատվածում էլ Վիմարանո Պերեսը երկրի հյուսիսում հիմնադրում է ''Վիմարանեշ'' քաղաքը, որը մեր օրերում հայտնի է [[Գիմարայնշ]] անվամբ։ Հենց այդ պատճառով էլ Գիմարայնշը հաճախ անվանում են ''«պորտուգալական ազգի ծննդավայր»''։ [[Աստուրիայի թագավորություն|Աստուրիայի թագավորության]] տարրալուծումից հետո Պորտուգալիան դառնում է սկզբում [[Գալիսիայի թագավորություն|Գալիսիայի]] և ապա՝ [[Լեոնի թագավորություն|Լեոնի թագավորության]] տիրույթ։ Պորտուգալիայի կոմսությունն իր կարգավիճակը պահպանում է մինչև [[1139 թվական|1139 թվականը]]։ը։ Դրանից հետո այն հիմք է ծառայում [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի անկախ թագավորության]] ստեղծման համար։
 
=== Անկախ պետականություն՝ Պորտուգալիան Աֆոնսու I-ի օրոք ===
{{Հիմնական|Պորտուգալիայի թագավորություն|Օուրիկի ճակատամարտ}}
[[image:Leopoldo de Almeida D Afonso Henriques Campo Grande Lisboa IMG 9374.JPG|thumb|322x322px|Պորտուգալիայի հիմնադիր [[Աֆոնսու I]]-ի արձանը [[Լիսաբոն]]ում|ձախից]] [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար]]երում Պորտուգալիայում ձևավորվում են [[Ավատատիրություն|ավատատիրական հարաբերությունները]], որի արդյունքում [[Գյուղացիություն|գյուղացիության]] հիմնական մասն անձնական կախման մեջ է ընկնում [[ֆեոդալներ]]ից։ Շնորհիվ Պորտուգալիայի հարմար [[աշխարհագրական դիրք]]ի՝ արագորեն սկսում են զարգանալ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են [[Լիսաբոն]]ը, [[Պորտու]]ն, [[Բրագա]]ն, [[Կոիմբրա]]ն և [[Լագուշ]]ը։ [[1128]] թվականի [[հունիսի 24]]-ին [[Գիմարայնշ]]ի մոտակայքում տեղի է ունենում [[Սան Մամեդեի ճակատամարտ]]ը։ Հաղթելով մոր՝ [[Թերեզա Լեոնցի|Թերեզա Լեոնցու]] ղեկավարած բանակին, պորտուգալական բանակի հրամանատար [[Աֆոնսու I|Աֆոնսու Էնրիկեշը]] դառնում է երկրի միակ տերն ու տիրականը։ Աֆոնսուի և Թերեզայի հարաբերությունները լավ չէին։ Երբ Աֆոնսուն ընդամենը տասնմեկ տարեկան էր, արքեպիսկոպոս Բրագին վերջինիս դարձնում է իր մոր դեմ գործող ընդդիմության առաջնորդ։ Կարճ ժամանակ անց սակայն խմբավորումն անհաջողություն է կրում և կոմսուհին Բրագիին ու իր որդուն վռնդում է երկրից։ Երեք տարի անց Աֆոնսուն դառնում է ասպետ և վերադառնում հայրենիք, որտեղ էլ տեղի է ունենում ռազմական բախումը երկու բևեռների միջև։
 
Մոր՝ կոմսուհի Թերեզայի բանակին հաղթելուց հետո նա իր ուշադրությունը սևեռում է երկրի կայունության և անառիկության համար լուրջ վտանգ սպառնացող մավրերի վրա։ Աբդ ալ-Մումինի հիմնադրած [[Ալ-Մոհադների պետություն|Ալ-Մոհադների պետության]] տարածքների մեջ էին մտնում [[Թունիս]]ն ու [[Տրիպոլի]]ն, որոնք գտնվում էին Պորտուգալիայից հարավ։ [[Մարոկկո]]յի դեմ մի շարք վճռական հաղթանակներից հետո մավրերը նորից սկսում են մտորել [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] տիրապետության մասին և [[1162]] թվականին սկսում են նախապատրաստվել խոշոր արշավանքի։ Սակայն, մավր առաջնորդի հանկարծակի մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրա իրավահաջորդ [[Աբու Յակուբ Յուսուֆ]]ը չի շարունակում իր նախորդի քաղաքականությունը։ Միայն [[1171]] թվականին [[խալիֆ]]ը կրկին փորձում է իր ձեռքը վերցնել [[ալ-Անդալուս]]ը, սակայն իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս [[Ալ-Մոհադների պետություն|ալ-Մոհադներին]]։ Նրա մահից հետո` [[1172]] թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են [[Սևիլյա]]ն։ Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է [[Տոլեդո]]ն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է։ Ալ-Մոհադներն արդեն իշխանություն էին հաստատել [[ալ-Անդալուս]]ի մեծ մասում։ Ավելի ուշ` Աբու Յակուբ Յուսուֆը [[ջիհադ|սրբազան պատերազմ՝ ջիհադ]] է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ([[Լիսաբոն]]ի մոտ) պաշարման ժամանակ վիրավորվում է և [[1184]] թվականին մահանում։ Մինչ այդ տեղի է ունենում մեկ այլ կարևոր ճակատամարտ, որը շրջադարձային է լինում [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] համար։ [[image:Castelo de Guimarães Castelo da Fundação2.JPG|thumb|272x272px|[[Գիմարայնշի պալատ]]ը միջնադարյան Պորտուգալիայի ամենահայտնի խորհրդանիշն է]] [[1139]] թվականի [[հուլիսի 25]]-ին Պորտուգալիայի հարավում գտնվող Օուրիկ գյուղաքաղաքի մոտ Աֆոնսուի ղեկավարած բանակը հաղթանակ է տանում [[Ալի իբն Յուսուֆ]]ի հեծելազորի նկատմամբ։ Հաղթանակից հետո [[Աֆոնսու I]]-ի զինվորները նրան հռչակում են անկախ Պորտուգալիայի արքա։ Դրանից հետո Աֆոնսուն Լամեգա քաղաքում հրավիրում է ժողով, որի ընթացքում գահ է ստանում արքեպիսկոպոս Բրագանասից։ Այս պահից սկսած Պորտուգալիան փաստացի ազատվում է [[Կաստիլիայի թագավորություն]]ից վասալական կախվածությունից և հռչակվում է անկախ։ [[Հռոմի Պապ|Հռոմի պապի]] աջակցությունն ստանալու համար Աֆոնսուն երկրի տարբեր ծայրերում կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, իրեն և իր թագավորությունը հայտարարում է եկեղեցու ծառաներ, ինչպես նաև ուխտ է անում [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] վտարել իսլամադավան զավթիչներին։ [[1143]] թվականին Պորտուգալիայի թագավորի պաշտոնում [[Աֆոնսու I|Աֆոնսուին]] ճանաչում է [[Լեոնի թագավորություն|Լեոնի թագավոր]] [[Ալֆոնսու VII]]-ը, իսկ [[1179]] թվականին՝ [[Հռոմի Պապ|Հռոմի պապ]] [[Ալեքսանդր III (Հռոմի պապ)|Ալեքսանդր III-ը]]։ [[Ռեկոնկիստա]]յի ընթացքում [[պորտուգալացիներ]]ը՝ մյուս քրիստոնյա ազգերի օժանդակությամբ, վերանվաճում են Պիրենեյան թերակղզու տարածքը։ [[1146]] թվականին մուսուլմաններից ազատագրվում է [[Սանտարեն (Պորտուգալիա)|Սանտարենը]], իսկ [[1147]] թվականին՝ [[Լիսաբոն]]ը։ Պորտուգալացիների համար Ռեկոնիստան ավարտվում է [[1249]] թվականին, երբ նվաճվում են [[Ալգարվա]]յի հարավային ափին գտնվող վերջին արաբական հենակետերը։ Այս ժամանակից ի վեր Պորտուգալիայի սահմանները չեն փոխվել՝ չհաշված աննշան բացառություններին։ [[1348]]-[[1349]] թվականներին, ինչպես [[Եվրոպա]]յի մնացած մասում, այնպես էլ Պորտուգալիայում տարածվում է [[սև մահ]]ը՝ ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր [[պանդեմիա]]ներից մեկն է մարդկության պատմության մեջ։ [[1373]] թվականին Պորտուգալիան դաշինք է կազմում [[Անգլիա]]յի հետ, որը պատմությանը հայտնի է որպես երկու պետությունների միջև գոյություն ունեցած ամենաերկարաժամկետ դաշինք։ Ժամանակի ընթացքում այս դաշինքը վերաճում է [[Աֆրիկա]]յում, [[Ամերիկա]]յում և [[Ասիա]]յում [[ֆրանսիացիներ]]ի, [[իսպանացիներ]]ի և [[հոլանդացիներ]]ի դեմ մղվող գաղութային մրցավազքի։
 
=== Աշխարհագրական մեծ հայտնագործություններ ===
Տող 128.
| պատկեր2 = Vasco-da-gama-2.jpg
}}
[[Աշխարհագրական մեծ հայտնագործություններ]]ի նախօրեին [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիան]] [[Եվրոպա]]յի հզորագույն ծովապետություններից մեկն էր։ [[Բեատրիսա (Պորտուգալիայի թագուհի)|Բեատրիսա թագուհու]] մահից հետո երկրի գահին բազմել էր [[Կաստիլիայի թագավորություն|Կաստիլիայի թագավոր]] [[Խուան II (Կաստիլիայի թագավոր)|Խուան II-ը]]։ Խուանն իր վարած քաղաքականությամբ նպատակ ուներ [[Պորտուգալիայի թագավորություն]]ը դարձնել Կաստիլիայի վասալը, սակայն վերջինիս այս քաղաքականությանը դեմ գնաց գալիսիական ազնվականական ընտանիքից սերող Ժուանը, ով հետագայում դառնալով թագավոր ստանում է «Մեծ» և «Բարի» պատվանունները։ [[Ալժուբարոտեի ճակատամարտ]]ում տարած հաղթանակից հետո իսպանամետ թագավորը վտարվում է արքունիքից և [[1385]] թվականին [[Ժուան I]]-ը մեծ շուքով թագադրվում է։ Այսպիսով՝ Պորտուգալիայում սկիզբ է դրվում [[Ավիզների արքայատոհմ]]ի ներկայացուցիչների ժառանգական գահակալությանը։
 
Պորտուգալացի ծովագնացները մեծ ավանդ ունեն [[աշխարհագրական մեծ հայտնագործություններ]]ի ժամանակաշրջանում հայտնաբերված տարածքների ուսումնասիրության մեջ։ [[1418]] թվականին [[Հենրիխ Ծովագնաց|արքայազն Հենրիխը]] ծրագրում է իր կողմից ստեղծված հետազոտողների խմբի նավարկությունը [[Աֆրիկա]] մայրցամաքի [[Արևմտյան Աֆրիկա|արևմտյան հատվածով]]։ Ավելի քան կես դար [[պորտուգալացիներ]]ն ուսումնասիրում են [[Ատլանտյան օվկիանոս]]ը և փորձում գտնել դեպի [[Հնդկաստան]] ու [[Չինաստան]] տանող ամենամոտ ծովային ուղին։ Այդ ուսումնասիրությունների ժամանակ պորտուգալական արշավախումբը հայտնաբերում է [[Ազորյան կղզիներ]]ը, [[Մադեյրա]]ն և [[Կաբո Վերդե]]ն, ինչպես նաև հաստատվում է [[Արևմտյան Աֆրիկա|Աֆրիկայի արևմտուտքում]]։ Հիմնական հայտնագործությունները սակայն կատարվում են [[1488]] թվականից հետո, երբ [[Բարտոլոմեու Դիաշ]]ը հասնում է [[Հնդկական օվկիանոս]]։ Դեպի Ասիա տանող ծովային ճանապարհներ գտնելու մրցակցության մեջ [[Իսպանիա]]յի միապետերը հովանավորում են [[Քրիստափոր Կոլումբոս]]ին, ով իր առաջին ուղևորությունը կատարում է [[1492]] թվականին։ Նրա գաղափարը միշտ դեպի արևմուտք նավարկելն էր. այդպես նա հասնում է [[Հյուսիսային Ամերիկա]]յի ափերին, իսկ նոր տարածքները ճանաչվում են որպես ''Նոր աշխարհ''։ [[1494]] թվականին, հետագա քաղաքական առճակատումից խուսափելու համար [[Իսպանական կայսրություն|Իսպանիայի]] և [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի]] միջև կնքվում է [[Տորդեսիլայի պայմանագիր]]ը, որով աշխարհը բաժանում էին հետազոտությունների երկու շրջանի, իսկ հայտնաբերվող տարածքները յուրաքանչյուրն իրեն կցելու անօտարելի իրավունք էր ունենում։ [[1498]] թվականին [[Վասկո դա Գամա]]ն հայտնաբերում է դեպի Հնդկաստան տանող ծովային ուղին՝ Պորտուգալիան դարձնելով համաշխարհային առևտրի գլխավոր կենտրոն։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները [[1513]] թվականին հասնում են [[Չինաստան]]ի ափերի մոտ։ [[Լիսաբոն]]ից դուրս գալուց հետո հինգ ամիս անց միայն [[Վասկո դա Գամա]]յի [[առագաստանավ]]ը հասնում է վերջին նշանին, որ Դիաշը դրել էր [[Աֆրիկա]]յի ափին: [[Վասկո դա Գամա|Դա Գաման]] սկսում է դանդաղ առաջ շարժվել հյուսիս-արևելյան ուղղությամբ: [[1498]] թվականի [[մարտի 1]]-ին [[պորտուգալացիներ]]ը մոտենում են [[Մոզամբիկ]]ին, որտեղ շուտով հաստատվում է պորտուգալացիների գաղութային վարչակարգը։
Տող 144.
=== Իբերական միություն և Պորտուգալիայի տրոհում ===
[[image:John_V_of_Portugal_Pompeo_Batoni.jpg|264x264px|աջից|մինի|[[Ժուան V]]՝ [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]] [[1706]]-[[1750]] թվականներին]]
[[1580]]-[[1640]] թվականներին Պորտուգալիայի պետականությունն անկում է ապրում։ Քաղաքական նման քաոսային իրադրությունը ստեղծվում է [[Ավիզների արքայատոհմ]]ի վերջին երկու թագավորների՝ [[Սեբաստիան I|Սեբաստիանի]] (մահացել է [[Մարոկկո]]յում՝ [[Ալկասերի ճակատամարտ]]ի ժամանակ) և վերջինիս քեռու՝ Հենրիխի մահից հետո։ Ե՛վ Սեբաստիանը, և՛ Հենրիխը անժառանգ էին և սա է պատճառը, որ [[1580]] թվականին Պորտուգալիայում ստեղծվեց [[Ճգնաժամ|ճգնաժամային իրադրություն]]։ Հաջորդիվ [[Իսպանիայի թագավորների ցանկ|Իսպանիայի թագավոր]] [[Ֆիլիպ II Հաբսբուրգ|Ֆիլիպ II-ը]] զավթում է Պորտուգալիայի թափուր գահը և սկսում հանդես գալ Ֆիլիպ I անվան տակ։ Այսպիսով՝ Պորտուգալիայում պետականությունն անկում է ապրում և երկրի ղեկավարումն անցնում է [[Իսպանիայի թագավորների ցանկ|Իսպանիայի կայսերը]], որի ղեկավարած երկրի կազմված էր մի շարք մասամբ ինքնավար թագավորություններից։ Այս ժամանակահատվածում [[Իսպանական կայսրություն|Իսպանիան աշխարհակալ տերություն]] էր։ Լինելով Իսպանիայի կազմում՝ պորտուգալական բանակը ստիպված է լինում մասնակցել անկախատենչ [[Նիդերլանդներ]]ի հրահրած [[Նիդերլանդական հեղափոխություն|բուրժուական հեղափոխության]] ճնշմանը։ Նիդերլանդների դեմ մղած պատերազմը հանգեցնում է Պորտուգալիայի ամենահին դաշնակիցներից մեկի՝ [[Անգլիա]]յի հետ հարաբերությունների վատթարացմանն ու [[Օրմուզի թագավորություն|Օրմուզի թագավորության]] կորստին (գտնվում է ժամանակակից [[Իրան]]ի և [[Օման]]ի տարածքում): [[1595]]-[[1663]] թվականներին տեղի է ունենում [[հոլանդա-պորտուգալական պատերազմ]]ը, որի արդյունքում հոլանդացիները ներխուժում են [[Բրազիլիա]]յի, [[Հնդկաստան]]ի և [[Հեռավոր Արևելք]]ի պորտուգալական գաղութներ՝ վերացնելով Հնդկաստանի պորտուգալական առևտրային մենաշնորհը։
 
[[1640]] թվականին Բրագանսայի դուքս [[Ժուան IV]]-ը՝ դժգոհ ազնվականության աջակցությամբ բարձրացնում է ապստամբություն և հռչակվում [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]]։ [[Իսպանական կայսրություն|Իսպանական կայսրության]] և [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավորության]] միջև բռնկվում է պատերազմ, որը հայտնի է դառնում [[Պորտուգալիայի անկախության պատերազմ]] անվանումով։ Պատերազմի արդյունքում [[1640]] թվականին ստեղծվում է [[Իբերական միություն]]ը և Պորտուգալիան վեց տարի ղեկավարվում է [[Հաբսբուրգների միապետություն|Հաբսբուրգների թագավորական տան]] ներկայացուցիչների կողմից։ Այնուհետև Պորտուգալիայում հաստատվում է Բրանսաների արքայատոհմի գերիշխանությունը, որը շարունակվում է այս երկրում մինչև [[1910]] թվականը։ Ժուանի միակ որդին՝ [[Աֆոնսու VI|Աֆոնսուն]], ուներ մտավոր և ֆիզիկական արատներ և այդ պատճառով երկրի ղեկավարումն անցնում է [[Լուիս դե Վասկոնսելոս ի Սոուսա]]յի ձեռքը։ Այնուամենայնիվ, երկիրը փաստացիորեն ղեկավարում էին մահկանացուն կնքած թագավորի կինը՝ [[Մարիա-Ֆրանցիսկա Սավոյացի|Մարիա-Ֆրանցիսկան]] և եղբայրը՝ [[Պեդրու II|Պեդրուն]], ով հետագայում դառնալով թագավոր սկսում է հանդես գալ Պեդրու II Հանգիստ անվան տակ։ Շուտով Աֆոնսու VI-ը հայտարարվում է անմեղսունակ և աքսորվում է [[Ազորյան կղզիներ]], ապա՝ Լիսաբոնի հարևանությամբ գտնվող Սինտրա ազգային պալատ։ Աֆոնսուի մահից հետո Պեդրուն գահ է բարձրանում ոպես [[Պեդրու II]]: Պեդրուն նպաստում է իշխանության ամրապնդմանը, անկախության պահպանմանն ու կայսրության ընդլայնմանը։ 1668 թվականին Իսպանիան ճանաչում է Պորտուգալիայի անկախությունը։
Տող 153.
{{Հիմնական|Լիսաբոնի երկրաշարժ}}[[image:O_marques_de_pombal,_conde_de_Oeiras.jpg|275x275px|մինի|Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելուն]][[1738|1738 թվականին]] [[մարքիզ]] [[Սեբաստիան Ժոզե Պոմբալ|Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելու]]ն սկսում է իր [[Դիվանագիտություն|դիվանագիտական գործունեությունը]]՝ դառնալով Պորտուգալիայի դեսպանը [[Լոնդոն]]ում, իսկ որոշ ժամանակ անց նաև [[Վիեննա]]յում։ Պորտուգալիայի թագավոր [[Ժուան V]]-ի կինը՝ [[Մարիա Աննա Ավստրիացի]]ն, սիրում էր Մելուիին և հենց այդ պատճառով էլ ավստրիացի թագուհին կազմակերպում է մարքիզ Սեբաստիանի ամուսնությունը Ավստրիայի մարշալ [[Լեոպոլդ Յոզեֆ]]ի դստեր հետ։ Այս ամենը դուր չի գալիս [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]] Ժուանին և նա [[1749]] թվականին Մելուին ետ է կանչում [[Լիսաբոն]]։ Հաջորդ տարի՝ [[1750]] թվականին, Ժուանը մահանում է, իսկ Պորտուգալիայի թափուր գահը զբաղեցնում է արքայազն [[ժոզե I|ժոզեն]], ով օծվելով թագավոր ստանում է ժոզե I անվանումը։ Նորընտիր միապետը իր կառավարման հենց առաջին տարում Մելուին նշանակում է արտաքին գործերի նախարար։
 
Կարճ ժամանակահատվածում Մելուն կարողանում շահել թագավորի վստահությունը, որի արդյունքում էլ նա ստանում է պետական գործերին միջամտելու ավելի մեծ լիազորություններ։ [[1755]] թվականին Սեբաստիան Մելուն դառնում է վարչապետ։ Լոնդունում դեսպան լինելու տարիներին Մելուն տպավորվում է [[Մեծ Բրիտանիայի տնտեսություն|բրիտանական տնտեսական հաջողություններով]] և վերադառնալով հայրենիք հաջողությամբ նմանատիպ քաղաքականություն է իրականացնում Պորտուգալիայում ևս։ Նախ և առաջ Մելուն արգելում է ստրկությունը Պորտուգալիայում և [[Պորտուգալիայի հնդկական գաղութ|Հնդկաստանի պորտուգալական գաղութներում]], ստեղծում է կանոնավոր [[բանակ]] և [[նավատորմ]], ավարտում է [[Կոիմբրայի համալսարան]]ի շինարարական աշխատանքները և ավարտին է հասցնում Պորտուգալիայում տարածված տարբեր [[Աղանդավորություն|քրիստոնեական աղանդների]] դեմ իր նախնինների պայքարը։ Սակայան Սեբաստիանի բարեփոխումներն առավելապես ունեին տնտեսական և ֆինանսական բնույթ։ Նա երկրի խոշոր քաղաքներում բացեց մի շարք ընկերություններ և գիլդիաներ՝ երկրում առևտրային գործունեությունը համակարգելու համար։ Հենց այս ժամանակահատվածում էլ ստեղծվում է [[Պորտվեյն|«Պորտվեյն» գինեգործական ընկերությունը]], որը կարճ ժամանակահատվածում [[պորտուգալական գինի]]ն կարողանում է դարձնել աշխարհի հեղինակավոր ապրանքանիշներից մեկը։ Նա վերանայեց երկրի հարկային քաղաքականությունը՝ բնակչության տարբեր խավերի համար սահմանելով նոր հարկեր և տուրքեր։ Վերջինիս որդեգրած այս քաղաքականությունը հակասություններ ստեղծեց արքունիքի և խոշոր ազնվականության ու բարձր վերնախավի միջև։
 
[[1755]] թվականի [[նոյեմբերի 1]]-ին Պորտուգալիայի մայրաքաղաք [[Լիսաբոն]]ը դարձավ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ [[Լիսաբոնի երկրաշարժ|8,5-9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն]] ավերակի վերածեց Լիսաբոնի մի շարք շրջաններ։ Երկրաշարժին հաջորդեց [[ցունամի]]ն, որն էլ հետագայում հրդեհների բռնկման պատճառ դարձավ։ Բնական աղետից շատ չանցած Սեբաստիան Մելուն սկսում է երկրի մայրաքաղաքի վերակառուցման աշխատանքները, ասելով՝ ''«մենք թաղում ենք մեռածներին և հոգ տանում ողջ մնացածների մասին»'': Չնայած ավերին և հսկայական մարդկային զոհերին, Լիսաբոնը ոչ մի համաճարակի չի ենթարկվել և ավելի քան մեկ տարվա ընթացքում գրեթե ամբողջովին վերակառուցվել է: Նոր վերակառուցված Լիսաբոնի քաղաքային կենտրոնը կարող էր դիմակայել հաջորդ երկրաշարժերին։ Այս շրջանում կառուցված Պոմբալինյու ֆրեգեզիայի շենքերն ու հրապարակները դեռևս շարունակում են մնալ [[Զբոսաշրջությունը Պորտուգալիայում|Լիսաբոնի զբոսաշրջային վայրերից մեկը]]։ Սեբաստիան Մելուն կարևոր ներդրում է ունեցել [[սեյսմոլոգիա]]յի ուսումնասիրության մեջ։
Տող 165.
</gallery>
 
Երկրաշարժից հետո վարչապետ Սեբաստիանի հեղինակությունը երկրում կտրուկ աճեց և Ժոզե I-ը առավել ընդարձակեց վերջինիս լիազորությունների շրջանակը։ Արդյունքում՝ Սեբաստիան Մելուն դարձավ զորեղ և առաջադեմ դիկտատոր։ Նրա ժողովրդականության ու հզորության աճին զուգահեռ աճեց նաև վերջինիս թշնամիների և հակառակորդների թիվը, որն էլ նոր հակասություններ առաջացրեց։ [[1758]] թվականին Ժոզե I-ի դեմ մահափորձ կազմակերպվեց, սակայն արքան բարեբախտաբար կենդանի մնաց։ Ավեյրուի և Տավարայի ազդեցիկ ազնվականականներն արտաքսվեցին երկրից։ Նույն ճակատագրին արժանացան այդ անձանց հետ արյունակցական կապ ունեցող մյուս բոլոր անհատները՝ անգամ կանայք և երեխաները։ Սա արիստոկրատիայի դիրքերի խարխլմանն ուղղված վերջնական հարվածն է։
 
[[1756]] թվականին [[Եվրոպա]]յում բռնկվում է հերթական խոշոր ռազմական հակամարտությունը, որը պատմությանն առավել հայտնի է [[Յոթնամյա պատերազմ]] անվանումով։ Այս պատերազմում Պորտուգալիան սատարում էր իր վաղեմի դաշնակից [[Մեծ Բրիտանիա]]յին, իսկ դրակից [[Իսպանիա]]ն՝ [[Ֆրանսիայի թագավորություն|թագավորական Ֆրանսիային]]։ 1763 թվականին իսպանական բանակը գրավում է Պորտուգալիայի տարածքը, սակայն մեկ տարի անց կողմերի միջև կնքվում է հաշտության համաձայնագիր։ Արդյունքում՝ Պորտուգալիան [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի]] և Մեծ Բրիտանիայի հետ միասին ճանաչվում է որպես հաղթանակած կողմ և վերականգնվում է նախապատերազմյան ստատուս քվոն։
Տող 172.
{{Հիմնական|Նարնջային պատերազմ|Բրազիլիայի պատմություն {{!}} Բրազիլիայի անկախության պատերազմ}}
[[image:Maria_I,_queen_of_Portugal.jpg|264x264px|մինի|[[Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվեսի միացյալ թագավորություն|Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվեսի միացյալ թագավորության]] թագուհի [[Մարիա I]]-ը]]
[[image:DpedroI-brasil-full.jpg|264x264px|աջից|մինի|[[Բրազիլիա|Բրազիլիայի]]յի առաջին գահակալ [[Պեդրու I (Պորտուգալիայի թագավոր)|Պեդրու I-ը]]]]
[[19-րդ դար|19-րդ դարի]]ի առաջին տասնամյակը նշանավորվում է [[Առաջին ֆրանսիական կայսրություն|Նապոլեոնյան Ֆրանսիայի]] վերելքով։ [[1804]] թվականին [[Նապոլեոն Բոնապարտ]]ը կատարում է ազգային հեղաշրջում և ընտրվում [[Կայսր|Ֆրանսիայի կայսր]]՝ միաժամանակ նաև ցմահ կոնսուլ։ [[1807]] թվականի աշնանը Պորտուգալիա ներխուժելու նպատակով ֆրանսիական զորքերը տեղափոխվեցին [[Իսպանիա]]։ Նապոլեոնը հավակնում էր գրավել Պորտուգալիան՝ վերջինիս դաշնակից [[Մեծ Բրիտանիա]]յի դիրքերը անդրծովյան Եվրոպայում խարխլելու նպատակով։ [[1807]]-[[1811]] թվականներին պորտուգալական ուժերը հաջողությամբ պայքար են սկսում իրենց հայրենիք ներխուժած ֆրանսիական բանակի դեմ, իսկ թագավորական ընտանիքն ու պորտուգալական ազնվականությունը՝ այդ թվում և [[Մարիա I]]-ը, տեղափոխվում են [[Հարավային Ամերիկա]]յում պորտուգալական գաղութ հանդիսացող [[Բրազիլիա]]։
 
[[Նարնջային պատերազմ|Նապոլեոնի կողմից Պորտուգալիայի բռնազավթումը]] սկսվում է դանդաղ և ընթանում մինչև [[19-րդ դար]]ի սկիզբը։ [[1807]] թվականին ֆրանսիացիները գրավեցին Պորտուգալիայի մայրաքաղաք [[Լիսաբոն]]ը և Բրազիլիայում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն՝ [[Ռիո դե Ժանեյրո]] կենտրոնով։ Վերջինս որոշ ժամանակ անց դարձավ [[Պորտուգալական թագավորություն|Պորտուգալական կայսրության]] քաղաքամայրը։ [[1815]] թվականին Բրազիլիան հռչակվեց [[թագավորություն]], իսկ միապետական Պորտուգալիան միավորվեց վերջինիս հետ՝ ստեղծելով [[Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվերի միացյալ թագավորություն|Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվերի պլյուրոնտինենտալ պետությունը]]։ Ֆրանսիական բռնազավթումը խարխլեց պորտուգալացիների դիրքերը [[Հարավային Ամերիկա]]յում։ Արդյունքում կիսանկախ Բրազիլիան հաջողություններ գրանցեց քաղաքական, վարչական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում։ [[1815]] թվականին Նապոլեոնի հրամանատարության տակ գտնվող ֆրանսիական հեծելագնդերը պարտություն կրեցին յոթերորդ կոալիցիայի երկրների միացյալ բանակին։ Արդյունքում՝ [[Եվրոպա]]յում իրավիճակը շրջադարձային կերպով փոխվեց, և արքայազն [[Ժուան VI]]-ը կարողացավ անվտանգ վերադառնալ [[Լիսաբոն]]։ Այնուամենայնիվ, պորտուգալական արքունիքը շարունակում էր գործունեություն ծավալել Բրազիլիայում։ 1820 թվականին [[Պորտու]]ում բռնկվեց [[Պորտուգալիայի լիբերալ հեղափոխություն|լիբերալ հեղափոխություն]], որի մասնակիցները պահանջում էին թագավորական ընտանիքի վերադարձը Լիսաբոն։
Տող 183.
=== Պորտուգալիան՝ սահմանադրական միապետություն ===
[[Մարիա II (Պորտուգալիայի թագուհի)|Մարիա II թագուհու]] և [[Ֆերդինանդ II (Պորտուգալիայի թագավոր)|Ֆերդինանդ II-ի]] որդին՝ [[Պեդրու V]]-ը, գահակալել է շատ կարճ ժամանակահատված ([[1853]]-[[1861]])։ Նրա կառավարման տարիներին Պորտուգալիայում կառուցվում են բազմաթիվ ճանապարհներ և երկաթուղիներ, բարելավվում է [[Առողջապահություն|առողջապահական համակարգը]]։ Պեդրուի օրոք Պորտուգալիայում տարածվում է [[խոլերա]]յի համաճարակը։ Նորընտիր թագավորը այդ տարիներին այցելում է տարբեր հիվանդանոցներ, նվիրաբերություններ կատարում և մխիթարում հիվանդներին, որից հետո նա սկսում է մեծ ժողովրդականություն վայելել ժողովրդի շրջանում։ [[1861]] թվականին խոլերայի զոհ է դառնում նաև հենց ինքը՝ Պեդրուն և երկրի գահը որոշ ժամանակ մնում է թափուր։ Դա գլխավորապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ մահկանացուն կնքած արքայի երկու եղբայրները ևս մահացել էին համաճարակից։ Քաղաքական նման խառնակ պայմաններում Պորտուգալիայի ղեկն անցնում է Պեդրուի այրի կնոջը՝ [[Ստեֆանիա Հոհենցոլեռն-Զիգմարինգեն]]ին։ [[image:Regic%C3%ADdio_de_Lisboa.jpg|[[Լիսաբոն]]ում տեղի ունեցած արքայասպանությունը ներկայացնող պաստառ|250px|մինի|ձախից]]
Նրանք իրենց համատեղ կյանքի ընթացքում չէի ունեցել երեխաներ և դա է պատճառը, որ Պորտուգալիայի հաջորդ արքան եղավ Պեդրուի կրտսեր եղբայրը՝ [[Լուիշ I]]-ը։ Ճգնաժամային իրադրության մեջ գտնվող Պորտուգալիան [[19-րդ դար]]ում արդեն կորցրել էր իր նախկին ազդեցիկ դերը գաղութատեր երկրների շարքում։ [[Ամերիկայի գաղութացում|Ամերիկայի իր գաղութների]] մեծ մասն անկախացել էի դեռևս դարասկզբին։ Այնուամենայնիվ, [[Պորտուգալիայի գաղութային վարչակարգ]]ը տարածվում էր [[Ասիա]]յի և [[Աֆրիկա]]յի մի շարք տարածքների վրա։ [[Լուանդա]], [[Բենգելա]], [[Բիսաու]], [[Մապուտու]] և [[Պորտու Ամբոիմ]] նավահանգիստները դեռևս շարունակում էին ծառայել պորտուգալացիների շահերին։ [[1884]] թվականի [[Բեռլինի վեհաժողով (1884)|Բեռլինի վեհաժողովը]], որին մասնակցում էին 14 պետություններ ([[Ավստրո-Հունգարական կայսրություն|Ավստրո-Հունգարիա]], [[Ֆրանսիա]], [[Գերմանական կայսրություն]], [[Ռուսական կայսրություն]], [[Օսմանյան Թուրքիա]], [[Պորտուգալիայի թագավորություն]], [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]] և այլն), ամբողջովին ընթացավ Մեծ Բրիտանիայի կառավարության մշակած սցենարով։ [[Մոզամբիկ]]ն ու [[Անգոլա]]ն (ներառյալ՝ մերօրյա [[Զիմբաբվե]]ն և [[Զամբիա]]ն), որն ըստ Պորտուգալիայի ներկայացրած պահանջի պետք է ներառվեր «վարդագույն քարտեզի» մեջ, համընկնեց բրիտանական հավակնությունների հետ, իսկ պորտուգալական ներկայացուցչությունը՝ [[Մարիու Սուարիշ]]ի գլխավորությամբ, բախվեց վեհաժողովի կազմակերպիչ [[Օտտո ֆոն Բիսմարկ]]ի անզիջում կեցվածքին։ Նախկինում Պորտուգալիայի մաս կազմող երկու աֆրիկյան գաղութները բռնակցվեցին [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրությանը]]՝ ձևավորելով ''«Կապի գաղութից մինչև Կահիրե»'' առանցքը։
 
Աֆրիկայում Պորտուգալիային մնացին միայն [[Կաբո Վերդե]]ն, [[Սան Տոմե և Պրինսիպի]]ն, [[Պորտուգալական Գվինեա]]ն։ Բացի այդ, պորտուգալացիները դեռևս վերահսկում էին [[Հնդկաստան]]ի, [[Թիմոր]]ի և [[Մակաո]]յի ասիական տարածքներին։ [[1908]] թվականի [[փետրվարի 1]]-ին [[Լիսաբոն]]ում սպանվում են Պորտուգալիայի թագավոր [[Կառլուշ I (Պորտուգալիայի թագավոր)|Կառլուշ I-ը]] և վերջինիս իրավահաջորդ արքայազն Լուիշ Ֆելիպեն։ Նույն օրը [[Մանուել II (Պորտուգալիայի թագավոր)|Մանուել II-ը]] դառնում է երկրի նոր գահակալը, սակայն [[1910]] թվականի [[հոկտեմբերի 5]]-ի հեղափոխությունը տապալում է վերջինիս իշխանությունը և Պորտուգալիան հռչակվում է [[հանրապետություն]]։
 
===Աշխարհամարտեր և հետպատերազմյան շրջան ===
[[Պատկեր:Lisboa_2014_(4).JPG|աջից|մինի|277x277փքս|[[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]]ի զոհերին նվիրված հուշակոթող Պորտուգալիայի մայրաքաղաք [[Լիսաբոն|Լիսաբոնում]]ում]]
Պորտուգալիան [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ին մասնակցում է [[Անտանտ]]ի կողմում՝ [[1916]] թվականին պատերազմ հայտարարելով [[Գերմանիա]]յին։ Այդ ժամանակահատվածում Պորտուգալիայում ուժեղանում է [[Հեղափոխական դեմոկրատներ|հեղափոխական]] ու [[Դեմոկրատական սոցիալիզմ|դեմոկրատական շարժումը]]։ Տնտեսական և քաղաքական ճգնաժամի աճի պայմաններում [[1926]] թվականին երկրում հաստատվում է գեներալ [[Նոր պետություն (Պորտուգալիա)|Կարմոնայի բռնատիրական վարչակարգը]]։ [[1932]] թվականին կառավարության ղեկն անցնում է [[Օլիվեյրա Սալազար]]ին, ով հենվելով կալվածատերերի, ֆինանսիական օլիգարխիայի և եկեղեցական վերնախավի վրա ֆաշիստականացնում է երկիրը՝ արգելվելով բոլոր կուսակցությունների գործունեությունը։ [[Իսպանիայի հեղափոխական պատերազմ]]ի ժամանակ Պորտուգալիան աջակցում էր իսպանացի ֆաշիստներին և իտալա-գերմանական ինտերվենտներին։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկզբնափուլում Պորտուգալիան ձևականորեն [[Չեզոքություն|չեզոք]] դիրք էր գրավում։ [[1940]]-ական թվականների վերջին Պորտուգալիան սատարում է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներին]]։ Այդ ճանապարհին պորտուգալացիների առաջին քայլը լինում է այն, որ երկիրը սկսում է անդամակցել [[ՆԱՏՕ|ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքին]]՝ [[1950 թվական]]ին ստորագրելով ''«անվտանգության փոխապահովման»'' երկկողմ համաձայնագիր։ [[1950]]-ական թվականներին պորտուգալական գաղութներում ([[1951 թվական]]ից՝ «անդրծովյան նահանգներ») ստեղծվեցին քաղաքական կուսակցություններ, որոնք գլխավորեցին ազգային-ազատագրական շարժումն [[Անգոլա]]յում և [[Գվինեա Բիսաու]]ում։ [[1973 թվական]]ին անկախ է հռչակվում առաջին պորտուգալական գաղութը՝ [[Գվինեա Բիսաու]]ն, որտեղ հաստատվում է հանրապետական կառավարման համակարգ։ Դեռևս [[1961]] թվականին պորտուգալական տիրապետությունից ազատագրվել էին [[Գոա]]ն, [[Դաման և Դիու]]ն և վերամիավորվել [[Հնդկաստան]]ին։ Գաղութային պատերազմը հյուծում էր [[Պորտուգալիայի տնտեսությունը]], դժգոհություն առաջ բերում բնակչության մեջ և բանակում։ [[1974]] թվականի [[ապրիլի 25]]-ին ապստամբ զորքերը մտնում են քաղաքամայր [[Լիսաբոն]]։ Կաետանուի կառավարությունը տապալվում է, իսկ գեներալ դի Սպինոլան հռչակվում է [[Նախագահ|հանրապետության նախագահ]]։ Ներքաղաքական սուր պայքարը, Զինված ուժերի շարժման ներսում եղած հակասություններն ու կոնֆլիկտները, ձախերի շարքերում միասնության բացակայությունը, տնտեսական դժվարությունները և արևմտյան երկրների քաղաքական և տնտեսական ճնշումը [[1975]] թվականի վերջին լրջորեն բարդացրին իրավիճակը Պորտուգալիայում։ Չնայած դրան, ազգայնացվեցին արդյունաբերության հիմնական ճյուղերն ու բանկերը։
 
[[1975]] թվականի [[ապրիլ]]ին տեղի է ունենում սահմանադիր ժողովի ընտրություններ, որոնք ավարտվում են կառավարական կոալիցիայի հաղթանակով։ [[1976]] թվականի [[ապրիլ]]ին ընդունվում է [[Պորտուգալիայի սահմանադրություն|հանրապետության սահմանադրությունը]], որը երաշխավորում էր պորտուգալացիների քաղաքացիական իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները։
 
===Մեխակների հեղափոխություն և Պորտուգալիայի եվրաինտեգրման գործընթաց ===
Տող 199.
Պորտուգալիան շարունակում է ղեկավարվել ազգային խորհրդի կողմից մինչև [[1976]] թվականի օրենսդրական ընտրությունները։ Այդ ընտրություններում հաղթանակ է տանում [[Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցություն|սոցիալիստական կուսակցությունը]], որի առաջնորդ [[Մարիու Սուարեշ]]ը [[հուլիսի 23]]-ին դառնում է սահմանադրական կառավարության ղեկավար (վարչապետ): Մարիու Սուարեշը պաշտոնավարում է մինչև [[1978]] թվականը, սակայն [[1983]] թվականին կրկին վերընտրվում է այդ պաշտոնում (այս անգամ կառավարում է մինչև [[1985]] թվականը): Սուարեշը փորձում է վերականգնել փլուզված տնտեսությունը՝ զարկ տալով արդյունաբերության ճյուղերի զարգացմանը։ Նրա օրոք Պորտուգալիայում տեղի է ունենում արմատական հեղափոխություն, որը փոխում է պորտուգալացիների սոցիալ-տնտեսական վիճակը։ 1977 թվականին սկսում են բանակցությունները Պորտուգալիայի և [[Եվրոպական տնտեսական համագործակցություն|Եվրոպական տնտեսական համագործակցության]] (ԵՏՀ) միջև։ Այս ժամանակաշրջանի [[Պորտուգալիայի արտաքին քաղաքականություն]]ը ձևավորվում է [[նեոլիբերալիզմ]]ի և [[սոցիալիզմ]]ի հավասարակշռության պայմաններում։
 
Նորընտիր կառավարությունն իրականացնում է հողային բարեփոխումներ և ազգայնացնում է երկրի մայր օրենքների ժողովածուն։ [[1982]] և [[1989]] թվականներին տեղի են ունենում հերթական սահմանադրական փոփոխությունները։ [[1986]] թվականին Պորտուգալիան միանում է [[Եվրոպական տնտեսական համագործակցություն|Եվրոպական տնտեսական համագործակցությանը]], որը հետագայում դառնում է [[Եվրոպական Միություն]] (ԵՄ): Պորտուգալիայի եվրաինտեգրման գործընթացի ավարտը լավ է անդրադառնում [[Պորտուգալիայի տնտեսություն|Պորտուգալիայի տնտեսության]] վրա։ Երկիրը սկսում է միանալ [[Արժույթի միջազգային հիմնադրամ]]ի տնտեսական բարենորոգումների ծրագրերին։ Պորտուգալիայի վերջին անդրծովյան տարածքը՝ [[Մակաո]]ն, [[1999]] թվականին խաղաղ կերպով հանձնվում է [[Չինաստան|Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը]]։ Նախքան այդ՝ [[1987]] թվականին, Պորտուգալիան և Չինաստանը ստորագրել էին Մակաոյի խնամակալության վերաբերյալ փաստաթուղթ, որը ժամկետներ էր սահմանում այդ տարածքի վերահսկողության համար։ [[2002]] թվականին Պորտուգալիան ճանաչում է պորտուգալախոս [[Արևելյան Թիմորի]] անկախությունն [[Ինդոնեզիա]]յից։
 
[[1995]] թվականի [[մարտի 26]]-ին Պորտուգալիան դառնում է [[Շենգենյան համաձայնություն|Շենգենյան համաձայնության]] անդամ՝ վերացնելով [[Վիզա|մուտքի վիզային համակարգն]] անդամ մյուս պետությունների հետ։ [[1996]] թվականին [[Լիսաբոն]]ում ստեղծվում է [[Պորտուգալալեզու երկրների համագործակցություն]]ը, որին սկսում են անդամակցել [[Բրազիլիա]]ն, [[Անգոլա]]ն, [[Արևելյան Թիմոր]]ը և պորտուգալախոս մյուս պետությունները։ [[2004]] թվականի [[հուլիսի 5]]-ին Պորտուգալիայի վարչապետ [[Ժոզե Մանուել Բարրոզու]]ն դառնում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ։ [[2007]] թվականի [[դեկտեմբերի 13]]-ին Լիսաբոնում ստորագրվում է [[Եվրոպական Միություն|Եվրոպական Միության]] սահմանադրության հիմք հանդիսացող երկրորդ համաձայնագիրը։ [[Իռլանդիա]]ն ԵՄ անդամ միակ երկիրն է, որ չի վավերացրել [[Լիսաբոնի պայմանագիր]]ը։
Տող 205.
==Աշխարհագրություն ==
===Աշխարհագրական դիրք, ռելիեֆ և ներքին ջրեր ===
Պորտուգալիա պետությունը գտնվում է [[Երկիր մոլորակ]]ի [[Արևմտյան կիսագունդ|արևմտյան կիսագնդում]]՝ [[Եվրոպա|Եվրոպա աշխարհամասի]] հարավում։ Զբաղեցնում է [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] արևմտյան մի փոքր հատվածն ու [[Ատլանտյան օվկիանոս]]ի երկու արշիպելագները՝ [[Ազորյան կղզիներ]]ն ու [[Մադեյրա]]ն։ Երկրի հյուսիսային մասը հիմնականում [[սարահարթ]]ային է, որտեղ գերիշխում են 1000-1200 մետր բարձրությունները: Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրեր: Պորտուգալիայի ամենաբարձր կետը Ազորյան համանուն կղզում գտնվող [[Պիկու|Պիկու հանգած հրաբուխն]] է՝ 1991 մետր բարձրությամբ։ Պիկու լեռն ավելի քան երկու անգամ գերազանցում է Ազորյան կղզիների մյուս լեռնագագաթների բարձրությանը և ի շնորհիվ այդ հետաքրքրաշարժ հանգամանքի՝ գրանցված է [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքում]]։ Երկրի հյուսիսային մասը հիմնականում զբաղեցված է Մեսետա սարահարթի խոր կտրտված ծայրամասով, որտեղ բարձրանում են բյուրեղային առանձին զանգվածներ։ Տեժու գետից հարավ Պորտուգալական դաշտավայրն է, որտեղ հարթավայրային տեղամասերը հերթագայվում են ոչ բարձր բլրաշարերով։ Ծայր հարավում Սեռա դա Ալգարվի (բարձրությունը մինչև 902 մ) լեռներն են, որոնց հարավային լանջերը զառիվայր իջնում են դեպի ափամերձ դաշտավայրը։
 
Պորտուգալիայում լեռնակազմական գործընթացները դեռևս չեն ավարտվել և այդ իսկ պատճառով այստեղ հաճախ նկատվում են ցածր ինտենսիվությամբ երկրաշարժեր։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Ալպ-հիմալայան կամ Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտում։ Այն [[երկրակեղև]]ի ամենամեծ գեոսինկլինալներից է, որը տարածվում է [[Ատլանտյան օվկիանոս]]ից մինչև [[Խաղաղ օվկիանոս]]՝ ընդգրկելով Պիրենեյան թերակղզու գրեթե ամբողջ հարավը։ [[1755]] թվականի [[նոյեմբերի 1]]-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում է տեղի ունեցել Եվրոպայի ամենաուժգին երկրաշարժային ցնցումը՝ Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը։
 
Ափերը ցածրադիր են, ավազային, թույլ կտրտված, միայն Տեժու (Տախո) և Սադու գետերի գետաբերանային մասում ծովի ջրերը ցամաքի մեջ խորանալու հետևանքով առաջացրել են խորշեր ու էստուարներ։ Պորտուգալիայի բացառիկ տնտեսական գոտին կազմում է 1 727 408 կմ քառ․։ Այս ցուցանիշով Պորտուգալիան 3-րդն է Եվրոպական Միությունում և 11-րդը՝ ամբողջ աշխարհում։
 
=== Կլիմայական պայմաններ ===