«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 10.
== Կայացում (1773-1792) ==
=== Կենսագրության աղբյուրներ։ Ծագում ===
Թոմաս Յունգի կենսագրության կարևոր աղբյուր է հանդիսանում նրա ինքնակենսագրականը, որը նախատեսված է եղել [[Բրիտանիկա հանրագիտարան|«Բրիտանական հանրագիտարանի»]] համար։ Հավանաբար Յունգն այն գրել է իր մահից երկու-երեք տարի առաջ՝ հարսի խնդրանքով{{sfn|Hilts|1978|p=248}}։ Ձեռագիրը ծառայել է իր առաջին կենսագիրների՝ Հադսոն Հենրիի և Ջորջ Պիկոկի համար, իսկ 1860-ական թվականներին օգտագործվել է Գալտոնի կողմից՝ հանճարի ժառանգման թեորիայի մասին աշխատությունը գրելիս։ Հենց նրա արխիվային ֆոնդի կազմում էլ 1970-ական թվականներին կրկին հայտնաբերվել է Յունգի ինքնակենսագրականը{{sfn|Robinson|2006|p=15}}։ Է. Ռոբինսոնի բառերով՝ Թոմաս Յունգն իր տեսության մեջ ներառվելու արժանի թեկնածու չի հանդիսանում, քանի որ նա ժառանգներ չի թողել և ոչ էլ արտառոց հատկություններով օժտված ազգականներ է ունեցել։ Նրա հայրը՝ Թոմաս ավագը, եղել է [[Սոմերսեթ]] կոմսության Միլվերտոն գյուղից և կտորեղեն վաճառող էր։ Մայրը՝ Սառան, տեղացի վաճառականի դուստր էր։ Նրա ազգական դոկտոր Ռիչարդ Բրոկլսբին, ով Լոնդոնում բժշկական վերապատրաստում էր անցել, նշանակալի դեր է ունեցել Թոմասի կյանքում։
 
Յունգն իր ինքնակենսագրականում գրեթե չի հիշատակում ո՛չ իր ծնողներին, ո՛չ էլ քույրերին և եղբայրներին՝ սահմանափակվելով իր ծննդյան ամսաթվով և այն փաստով, որ ինքը եղել է ընտանիքի տասը երեխաներից ավագը{{sfn|Кляус|1973|с=123}}։
 
Ընտանիքը պատկանում էր [[քվակերներ]]ի աղանդին, որը հայտնի էր կենցաղում իր դաժան [[Ասկետիզմ|ասկետիզմովասկետիզմ]]ով և դաստիարակության ու վարքի խստությամբ։ Հավանաբար հենց դրանով էլ բացատրվում է իր հարազատների հանդեպ Յունգի սառնությունը{{sfn|Robinson|2006|p=16}}։
 
Հերնի Ռոբինսոնին իր հուշերում նշել է, որ Յունգի ծագումնաբանությունը մեծ դեր է խաղացել նրա կրթության գործում, քանի որ քվակերները ձգտում էին բարձրացնել իրենց սոցիալական դիրքը ինտելեկտուալ աշխատանքի միջոցով և ամեն կերպ խրախուսում էին իրենց երեխաների բոլոր ընդունակությունները։ Բրիտանիայում 18-19-րդ դարերում բազմաթիվ բժիշկներ և գիտնականներ սերում էին հենց քվակերներից։ Յունգին բնորոշ էր սեփական արժանապատվության զգացողությունը, որը հասնում էր ընդհուպ որոշակի ինքնահավանության և [[ֆանատիզմ]]ի{{sfn|Robinson|2006|p=17}}։
Տող 20.
=== Կրթություն։ Դաստիարակություն ===
[[Պատկեր:Milverton church.jpg|thumb|Միլվերթոնի Ս. Միքայել եկեղեցի]]
Յունգի ծնունդից մի քանի ամիս անց նրան տվել են առևտրական Ռոբերտ Դևիսին՝ մայրական գծով պապիկին։ Դևիսը Մայնհեդից էր, որը Միլվերթոնից տասնհինգ մղոն հեռավորության վրա էր գտնվում։ Պապը, որը դասական կրթություն ուներ, առաջինն է բացահայտել նրա բացառիկ կարողությունները{{sfn|Филонович|1984|с=124}}։ Երկու տարեկանում Յունգը Ավետարանը կարդալ է սովորել, իսկ չորս տարեկանում նա արդեն երկու անգամ կարդացել էր այն։ Բացի դրանից նա լրջորեն հետաքրքրվում էր Պոուպի և [[Օլիվեր Գոլդսմիթ|Գոլդսմիթի]] պոեզիայով, որոնց բանաստեղծություններից շատերը անգիր գիտեր։ Վեց տարեկանում նա արդեն կարդացել էր «[[Ռոբինզոն Կրուզո]]ն» և «[[Գուլիվերի ճանապարհորդությունները]]»{{sfn|Кляус|1973|с=123}}{{sfn|Robinson|2006|p=18}}։
 
Է. Ռոբինսոնի կարծիքով Յունգի բախտը բերել էր, որ նրա վաղ տարիներն անցել էին [[քվակերներ]]ի շրջանում, որտեղ իշխում էր համեստությունը։ Նրա հանճարեղ ընդունակությունները չեն դարձել շահագործման կամ հանրային ցուցադրման առարկա{{sfn|Robinson|2006|p=19}}։ Մինչև վեց տարեկանը նրա կրթությամբ զբաղվել է հարևան հոգևորականը, որը հատուկ մանկավարժական ունակություններով օժտված չէր, բայց և այնպես սկսել էր Թոմասին լատիներեն սովորեցնել։ Հետագայում նրան ուղարկել են [[Բրիստոլ]]<nowiki/>ի մոտ գտնվող մի պանսիոնում սովորելու, որտեղ նա անցկացրել է մեկուկես տարի։ Ութ տարեկանում նրան այնտեղից հանել են, քանի որ նա արդեն թվաբանության գրքի ավարտին էր հասել, այն դեպքում, երբ նրա համադասարանցիները հազիվ էին հասել խնդրագրքի կեսին{{sfn|Robinson|2006|p=20}}։
 
1782 թվականին Թոմաս Յունգին, որի ինը տարեկանն էլ դեռ չէր լրացել, ուսման են տվել [[Դորսետ|Կոմպտոնի]] (Դորսեթշիր) մասնավոր ուսումնարան, որի տնօրենը թույլատրում էր աշակերտներին ինքնուրույն տնօրինել սեփական ժամանակը և ընտրել ուսումնասիրության նյութեր։ Այստեղ նա յուրացրել է դասական բանասիրությունը և բնօրինակ լեզուներով հաճույքով կարդում էր [[Վերգիլիոս]], [[Գորա]], [[Քսենոփոն]] և [[Հոմերոս]]։ Հետաքրքրվելով պատկերազարդ ֆրանսերեն և իտալերեն գրքերով, որ ունեին իր ընկերները, նա կարճ ժամանակում այս լեզուներն էլ է յուրացրել։ 13 տարեկանում նա հիանում էր արևելյան գրականությամբ։ Նա սկսել էր սերտել հին [[եբրայերեն]]ից, որպեսզի կարդա Ավետարանը բնօրինակ լեզվով։ Հաջորդիվ սկսել է մասնակցել արևելյան լեզուների բանավեճերին, և որպեսզի համոզվի, որ դրանք էլ եվրոպական լեզուների նման իրար մեջ տարբերություններ ունեն, նա ինքնուրույն սկսել է ուսումնասիրել արաբերեն ու պարսկերեն։ Հարևանն այդ մասին իմանալով նրան է նվիրել եբրայերեն, արամերեն, սիրիական լեզուների քերականական ուղեցույցներ, ինչպես նաև «Աստծո աղոթքները 100 լեզուներով» և Ուիլյամ Ջոնսոնի «Պարսկերենի քերականություն» գիրքը{{sfn|Robinson|2006|p=20}}։ Յունգն իր հաջողությունների գաղտնիքը համարել է այն, որ նա իր համադասարանցիներից մեկ ժամ առաջ էր արթնանում և նրանցից մեկ ժամ ուշ էր անկողին մտնում։ Դրա շնորհիվ նրա ժամանակը բավականացնում էր բոլոր առարկաների համար{{sfn|Кляус|1973|с=124}}։
 
Յունգի ունակությունների մասին տարբեր պատմություններ էին շրջանառվում նրա վաղ տարիքում։ Ամենահայտնիներից մեկը կապված է մորաքրոջ՝ Մերիի հետ [[Լոնդոն]] այցելելու հետ։ Խիստ ոճի սև գույնի կոստյումով մտնելով գրախանութ՝ փոքրիկ տղան ինքնամոռաց սկսել է թերթել անտիկ դասականների ինչ֊որ հազվադեպ հրատարակություն։ Գրավաճառը թերահավատորեն խոստացել է նվիրել նրան գիրքը, պայմանով, եթե նա կարողանար թարգմանել գոնե մի էջ։ Պատանի Թոմասը միանգամից թարգմանել է տեքստը գրական անգլերենով, ինչից հետո նա ստացել է խոստացված նվերը{{sfn|Кляус|1973|с=125}}։
Տող 36.
=== Տարիներ Յունգսբերիում ===
[[Պատկեր:Youngsbury Oldfield.jpg|thumb|Յունգսբերին XVIIIդարի վերջում. ''Հենրի Օլդֆիլդ, ջրաներկով աշխատանք'']]
Յունգն իր կյանքի ամենաբեղուն շրջանը համարել է 1787֊1792 թվականները։ Լսելով Յունգի կարողությունների մասին՝ տասնչորսամյա տղային իր Յունգսբերի կալվածք է հրավիրել քվակերների համայնքի առաջնորդներից մեկը՝ բանկիր և գարեջրագործ Դևիդ Բերկլին։ Տարվա երկու երրորդ մասն անցկացնում էին գյուղում, իսկ ձմեռը՝ Լոնդոնում։ Թոմասը պիտի լիներ Բերկլիի թոռան՝ Հադսոն Գերնիի դասընկերը։ Գերնիի գլխավոր ուսուցիչն էր Ջոն Գոդկինը։ Նրանք միասին մի հիասքանչ ինտելեկտուալ եռյակ էին ձևավորել։ Նրանց թե՛ հետաքրքրությունները, թե՛ հնարավորությունները փոխլրացնում էին իրար{{sfn|Robinson|2006|p=23}}։
 
Ըստ լեգենդի, Բերկլին, ցանկանալով ստուգել Թոմասի վայելչագրության հմտությունները, նրան հանձնարարել է մի քանի նախադասություն արտագրել գրքից։ Յունգը առանձնանալու թույլտվություն է խնդրել և շուտով ներկայացրել է այդ գրվածքի ինը լեզուներով նույնանման արտատպումները{{sfn|Араго|1937|с=255}}։ Այդ տարիներին Յունգն իր օրագիրը վարում էր տասներեք լեզուներով։ 1807 թվականին Գոդկինը և Յունգը հրատարակել են հունական վայելչագրության առանձին ձեռնարկ{{sfn|Кляус|1973|с=126}}։
 
Ճշգրիտ գիտությունների ոլորտում Յունգը շարունակել էր զբաղվել [[բուսաբանություն|բուսաբանությամբ]] և [[Միջատաբանություն|միջատաբանությամբ]], իսկ 1790 թվականին նա տարվել է նյուտոնյան [[մեխանիկա]]յով և օպտիկայով{{sfn|Robinson|2006|p=24}}։ Իր օրագրում նա մանրակրկտորեն նշել է իր կարդացած գրքերը, օրինակ՝ 1790 թվականին այնտեղ նշվել են Ջոն Բյորտոնի «Հունական պենտոլոգիա», «Բույսերի տիպեր», «Բուսաբանության փիլիսոփայություն», [[Կառլ Լիննեյ]], [[Պիեռ Կոռնեյլ|Կոռնեյլ]], [[Հեսիոդոս]], [[Ցիցերոն]], [[Սոփոկլես]], [[Դեցիմուս Յունիուս Յուվենալիս|Յուվենալիս]], [[Վալերիուս Մարցիալիս|Մարցիալիս]], Նյուտոնի «[[Օպտիկա]]ն», Շառլ Ռոլլենի «Հնագույն պատմությունը», «Քվակերների պատմությունը» և այլն{{sfn|Peacock|1855|p=17}}։ Հատկանշական է, որ իր ինքնակենսագրության մեջ Յունգը ծայրահեղականորեն է մոտենում իր ունակություններին և հաստատում է, որ չնայած շատ ու արագ է գրել, բայց կարդացել է դանդաղ և հիսուն տարեկանում հազիվ մինչև 1000 հատոր հաղթահարած լինի։ Նա իրեն համեմատում էր իր ժամանակներում արդեն մոռացված պոետ Ուիլյամ Քինգի հետ, որը միայն յոթ տարվա ընթացքում [[Օքսֆորդ]]ում հասցրել էր ավելի քան 7000 գիրք կարդալ{{sfn|Robinson|2006|p=25}}։
 
[[Պատկեր:JoshuaReynoldsParty.jpg|thumb|left|Ջոն Վիլյամ Դոյլ. դոկտոր Ջոնսոնի շրջապատի հանդիպումը, ''Դիմանկարների Ազգային պատկերասրահ (Լոնդոն)]]
Տող 51.
[[Պատկեր:Barts-main-entrance.jpg|մինի|Սբ. Վարֆոլոմեյ հիվանդանոցի գլխավոր մուտքը։ Մուտքի առաջ տեղակայված է Հենրիխ VIII-ի արձանը]]
 
Լոնդոնում միակ վայրը, որտեղ 1792 թվականին փորձաշրջանով հնարավոր էր բժշկություն ուսումնասիրել, Սբ. Վարֆոլոմեյի հիվանդանոցն էր։ Զուգահեռաբար գոյություն ունեին մի քանի բժշկական դպրոցներ, օրինակ՝ Հանթերի դիահերձման դպրոցը, որը հիմնադրվել էր և գործում 1740-ական թվականներից Սոհոյում։ Վերջինս ուսանողներին գրավում էր նրանով, որ նրանցից յուրաաքանչյուրին թույլատրվում էր գործնականում դիահերձման աշխատանքներ կատարել, այլ ոչ թե հեռավորության վրա միայն հետևել ընթացքին{{sfn|Robinson|2006|p=33—34}}։ Յունգը Հանթերի դպրոց սկսել է հաճախել 1793 թվականին, երբ Ջոն Հանթերը՝ հիմնադիրը, արդեն չէր կարող դասավանդել (նա վախճանվել է նույն տարվա հոկտեմբերի տասնվեցին), բայց նրա համառոտագրություններով և խորհուրդներով աշխատել էր նրա ազգական Էդվարդ Հոումը{{sfn|Robinson|2006|p=35}}։
 
Իր ինքնակենսագրականում Յունգը գրեթե չի հիշատակել իր լոնդոնյան ուսուցիչներին։ Իր ժամանակի մեծ մասը նա անցկացրել է Սբ. Վարֆոմոլեյ հիվանդանոցում, որտեղ զբաղվել է բուսաբանությամբ և դեղագործությամբ, լսել մանկաբարձության դասեր և գործնական փորձ ձեռք բերել։ Հենց այս ժամանակին է վերագրվում նրա գիտական աշխատանքը, որը վերաբերում էր աչքի հարմարեցմանը՝ ուսումնասիրված եզան աչքի անատոմիայի հիման վրա{{sfn|Robinson|2006|p=36}}։
 
1793 թվականի մայիսի 30-ին նա ընդհանրացրել է իր հետազոտությունները, որոնք վերաբերում էին «Տեսողության գործընթացի հետազոտում» զեկույցին։ Հետագայում այս աշխատանքը հրապարակվել է Թագավորական հասարակության փիլիսոփայական աշխատություններում։ Մինչև Յունգը գոյություն են ունեցել [[Յոհան Կեպլեր|Կեպլերի]] և [[Ռենե Դեկարտ|Դեկարտի]] հիփոթեզները. առաջինի կարծիքով ոսպնյակը աչքի մկաններով առաջ ու հետ է շարժվում օպտիկական սարքերի լինզայի նման։ Դեկարտը կարծում էր, որ ոսպնյակը օպտիկանորեն անշարժ է, իսկ հարմարեցումը կատարվում է նրա ձևի փոփոխության հաշվին{{sfn|Robinson|2006|p=37}}։ Յունգը անատոմիկ տեսանկյունից ապացուցել է, որ աչքի ոսպնյակը մանրաթելային կառուցվածք ունի և ունի իր ձևի փոփոխության ունակություն {{sfn|Кляус|1973|с=128}}։ Զեկույցը կարդացել է Բրոկլսբին, քանի որ նրա զարմիկ Յունգը դեռևս ընդամենը քսան տարեկան էր։ Խիստ ընդդիմություն է ցուցաբերել Ջոն Հանթերը, որը թագավորական հասարակության նախագահ Ժոզեֆ Բենկսին պաշտոնական նամակ է գրել և պահանջել պաշտոնական բանավեճ, որի ժամանակ պատրաստվում էր կարդալ իր առարկությունները։ Սակայն նա վախճանվել է՝ այդպես էլ չհասցնելով ավարտել իր զեկույցը, որը կարդաց նրա ժառանգորդ Խոումը, որն ինքն էլ համաձայն չէր իր ղեկավարի տեսակետի հետ։
 
 
Հենց այդ ժամանակ խոսակցություններ գնացին, որ Յունգի գաղափարը 1791 թվականի նոյեմբերին Ջոշուա Ռեյնոլդսի ժողովին բարձրաձայնվել է։ Յունգը անմիջապես կապ հաստատեց Ռեյնոլդսի ինտելեկտուալ խորհրդի անդամների հետ, ովքեր էլ պաշտոնապես հայտարարեցին, որ վերոնշյալ թեման վերոնշյալ ժամանակ ժողովի ընթացքում չի բարձրացվել։ Բացառություն էր պրն Բլեջենը, ով էլ տարածել էր շշուկները։ Սկանդալը գրավեց բոլորի ուշադրությունը և Յունգի 21֊րդ տարեդարձից մեկ շաբաթ անց՝ 1794 թվականի հունիսի 19֊ին նա ընտրվեց Թագավորական հասարակության անդամ{{sfn|Кляус|1973|с=128}}։ Նրա ընտրման փաստաթղթերը ստորագրվել էին բոլոր առաջատար բժիշկների կողմից, այդ թվում և Ռիչարդ Բրոկլսբիի{{sfn|Robinson|2006|p=38—39}}։ Դեռ մայիսին Թոմասը այցելել էր իր ծնողներին, ովքեր անհանգստացած էին, որ իրենց որդին չափազանց հայտնի էր։ Շփումը ցույց տվեց, որ Յունգը բավականին հեռացել էր [[Քվակերներ|Քվակերությունից]]։ Բատում նա այցելեց դուքս Ռիչմոնդսկիին, ում հետ հեռակա ծանոթացել էր իր պապիկի եղբոր շնորհիվ։ Դուքսը Բրոկլսբիին գրում էր, որ իր վրա դրական տպավորություն է թողել աֆֆեկտացիայի բացակայությունը և երիտասարդ գիտնականի բազմակողմանի զարգացած լինելը։ Նույն տարվա օգոստոսին, թագավորական հասարակության ընտրությունից հետո, դուքսը Յունգին առաջարկեց անձնական քարտուղարի և ադյուտանտի պաշտոնը։ Այս առաջարկությունը նրան շատ դժվար կացության մեջ դրեց։ Թոմասը իր մայրիկին գրել էր, որ իր հրաժարվելու գլխավոր պատճառը քվակերյան գաղափարախոսությունն էր։ Սրա մասին իր ինքնակենսագրականում ոչինչ գրված չէր։ Հակառակը՝ Յունգը այնտեղ հաստատում է, որ չէր ձգտում հասարակական ակտիվության, այլ ցանկանում էր գիտությամբ զբաղվել հանգիստ պայմաններում՝ իր խոսքերով «իմ տաղանդին և սովորություններին ավելի հարմար պայմաններում»²։ Այս հարցի շուրջ Բրոկլսբիի վերաբերմունքի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն Պիկոկի կենսագրականում նշված է, որ Յունգի լավագույն ընկերներ Բյորկը և Վինդխեմը նույնպես խորհուրդ էին տալիս չընդունել այդ առաջարկությունը։ Թոմաս Յունգը որոշում կայացրեց շարունակել ուսումը բժշկության ոլորտում։
Տող 96 ⟶ 95՝
Ֆրանսուա Արագոն այսպես է բնութագրել Յունգի ձեռքբերումները ֆիզիկայում․
 
''Առհավետ իր անունը անմահացրած դոկտոր Յունգի արժեքավոր բացահայտումները ներշնչված էին կարծես թե մի չնչին իրողությամբ՝ օճառի փրփուրի այն պայծառ ու թեթև պղպջակներով, որոնք դժվարությամբ դուրս գալով դպրոցականի ձեռքի խողովակից, օդի ամենաաննկատ շարժումների խաղալիք էին դառնում։ <…> Անվիճելիորեն, սա է ամենատարօրինակ հիպոթեզը։ Անսպասելի էր տեսնել գիշեր՝ պարզ ցերեկվա ընթացքում, այն կետերում, որտեղ անարգել հասնում էին արևի ճառագայթները, բայց ով կարող էր մտածել, որ լույսը միանալով լույսի հետ, կարող է խավար առաջացնել։''
 
1803 թվակնին Յունգի աշխատանքները ծայրահեղ անհիմն քննադատվեցին ապագա լորդ-կանցլեր Հենրի Բրոգմանի կողմից։ Յունգը փորձում էր արհամարհել անձնական հարձակումները, սակայն 1804 թվականին նա հրապարակում է առանձին բրոշյուր, որտեղ զետեղում է իր օգտին գոյություն ունեցող փաստարկները՝ հղումներ կատարելով ոչ թե ընդունված հեղինակություններին, այլ միայն փորձի արդյունքում ձեռք բերված նյութերին։ Տարօրինակ է, որ Ֆիզիկական օրենքների կարևորությունը հասկանալու համար Յունգի տեսությունը ի հայտ բերվեց Հելմհելցի 1850-ական թվականների աշխատությունով, որոնք ձևավորեցին գունավոր տեսողության Հելմհելց - Յունգի տեսությունը։
Տող 117 ⟶ 116՝
 
Ամուսնանալուց հետո Յունգը մշտական եկամտի աղբյուրի կարիք ուներ, որը կարող էր տրամադրել միայն բժշկությունը։ Ցանկանալով հանգստանալ քննադատներից՝ 1804 թվականի ամռանը նա կնոջ հետ հաստատվեց Ուորթինգ կուրորտային քաղաքում, որը մեծահարուստների շրջանում տարածում էր գտել մայրցամաքային շրջափակման պատճառով, ինչպես նաև այդ ժամանակ Ֆրանսիայում հանգստանալը անհնարին էր։ Տասնհինգ տարի շարունակ, տարին չորս ամիս, լողափի սեզոնի ժամանակ աշխատում էր Ուորթինգում։ Ընդ որում 1808 թվականին նա; կարողացավ այնտեղ տուն գնել և ստանալ բժիշկ-ռեզիդենտի կոչում։ Հենց այս տարիների Յունգի գիտական աշխատանքները կապված են եղել հենց այս քաղաքի հետ[71]։
Յունգը ակնկալում էր գումար վաստակել «Բնափիլիսոփայության և մեխանիկական արվեստի դասախոսությունների դասընթաց» երկհատորի հրատարակման համար, որ լինելու էին մոտ 1500 թերթի սահմաններում և գունավոր պատկերներով։ Հրատարակչությունը նրան 1000 ֆունտ էր խոսք տվել՝ մերօրյա համարժեք գներով՝ 72000 ֆունտ։ Արդյունքում նա այդպես էլ չստացավ իր հոնորարը հրատարակչության լուծարման պատճառով, բայց գիրքը մինչ այդ հասցրել էր լույս տեսնել։ Առաջին հատորը իր մեջ ներառում էր 60 դասախոսություն Թագավորական ինստիտուտում, երկրորդում ներառվեցին նրա նախկինում, ինչպես նաև նոր հրատարակված հոդվածները (այդ թվում և «Աչքի մեխանիզմի մասին») և բնագիտական գրականության կատալոգ անտիկ ժամանակաշրջանից մինչև 1805 թվականը։ Կատալոգը կազմվել էր դասախոսություններին պատրաստվելու ժամանակ և ներառում էր շուրջ 20 000 վերնագիր թեմատիկ հերթականությամբ[71]։ Այս աշխատանքի մանրամասն և հանգամանալից լինելը ապացուցում է այն փաստը, որ մատենագիտական ցանկում նշված է նույնիսկ Մ․Վ․Լոմոնոսովի «Լույսի ծագման մասին գրությունը»[73]։
Ժոզեֆ Լառմոռը Յունգի «Դասախոսությունների դասընթացը» որակում է ինչպես իր ժամանակների «այս տիպի առավել լայնածավալ և օրիգինալ աշխատություն»[74][75]։
«Դասախոսությունների դասընթացին» բնորոշ է գիտական թեորիայի և տեխնիկական պրակտիկայի կապը, որը առհասարակ Յունգի մոտ հաճախակի է հանդիպում:
Մի հարթության մեջ նա թեորետիկ ֆիզիկայի և մեխանիկայի հարցերի հետ դիտարկում է նաև կիրառական խնդիրներ, ընդ որում ինչպես տեխնիկական, այնպես էլ տեխնոլոգիական անկյուններից:
Ամենից վառ դա դսևորվում է նրա հետազոտությունների մեջ ֆիզիկայի և ֆիզիոլոգիականի բախման կիզակետում: Աչքի ակկոմոդացիայի և լուսային ինտերֆերենցի խնդիրներից նա անցում է կատարում լուսային տեսողության հարցերին և դնում այն հիմքը, որի վրա իր աշխատանքները գրելիս հենվեց [[Հելմգոլցը]]: Յունգը առաջարկեց [[աչքի ցանցաթաղանթում]] երեք տեսակի զգայուն մանրաթելերի գոյությունը, որոնք արձագանքում էին երեք հիմնական գույներին: Ըստ լեգենդի հենց բժիշկ Յունգն է հայտնաբերել [[Դալտոնիզմը]] [[Ջոն Դալտոնի մոտ]]{{sfn|Кляус|1973|с=142—143}}:
Հենց Յունգը իր «Դասախոսությունների դասընթացում» առաջարկեց մեխանիկական աշխատունակությունը անվանել «[[էներգիա]]» (նախկինում ընդունված «[[ուժ|ուժի]]ի» փոխարեն) և այդ տերմինին տվեց գիտական նշանակություն, ինչպես [[աշխատանք]] կատարելու ընդունակություն, այսինքն մի չափման միավոր, որը հավասար է մարմնի կշռի և շարժվող մարմնի արագության քառակուսու արտադրյալին: Յունգի առաջնահերթությունը այս հարցում մոռացվել էր դեռ 19-րդ դարի կեսերում: Հատուկ դիրք է զբաղեցնում
[[Մետաղի կարծրություն|մետաղի կարծրության թեորիայի հարցերը]], նա ուսումնասիրում էր լարումը, որ առաջանում է հարվածի հետևանքով և ցույց տվեց դրա հաշվարկման ձևը իդեալական կարծր նյութերի համար:
13-րդ դասախոսության մեջ նա դուրս բերեց կարծրության մոդուլը, որպես կշիռ, որը ընդունակ է երկարացնել առանցքը լայնական կտրվածքում, որը հավասար է սեփական երկարությանը: Այդ հաստատունը ստացավ Յունգի մոդուլ անվանումը{{sfn|Кляус|1973|с=144}}:
Տող 128 ⟶ 127՝
===Բժիշկ===
 
Չկարողանալով վաստակել ֆիզիկայի իր դասախոսությունների հրատարակման միջոցով և տառապելով անարդար քննադատությունների պատճառով, Յունգը ստիպված էր ընտրել բժշկի և բնափիլիսոփայի մասնագիտությունների մեջ: Դրան գումարած 1808 թվականին Էտյեն Մալտուսը բնութագրեց [[ալիքների բևեռացում|ալիքների բևեռացումը]]ը, որը այդ ժամանակ չէր կարող բացատրվել Յունգի ալիքային թեորիայով: Թոմաս Յունգը գրում է Դեվիդ Բյուստերին:
{{քաղվածք|Ինչը վերաբերում է լույսի բնության իմ հիմնական հիփոթեզներին, ապա օրեցօր ավելի քիչ եմ մտքերս զբաղեցնում դրանցով, քանի որ այն փաստերը, որոնք բացահայտել է Մալտուսը, չեն հասնում իմ գիտակցությանը... {{sfn|Кляус|1973|с=146}}|}}
Իր հաճախորդների ընդլայնման զուգահեռ Յունգը համոզվել էր իր օրերի բժշկության զարգացման ցածր մակարդակում և փորձել էր իր պատկերացումները բերել նույն համակարգային դաշտ:
Տող 143 ⟶ 142՝
 
[[Պատկեր:RosettaStoneAsPartOfOriginalStele.jpg|thumb|Ռոզեթյան քարի սկզբնական տեսքի վերակառուցումը, արված Չ․Տոռնի և Ռ․Պառկինսոնի կողմից{{sfn|Robinson|2006|p=150}}]]
1807 թվականին Թոմաս Յունգը հրատարակեց հունական հնագրագիտության ուղեցույց, իսկ ավելի շուտ անտիկ տեքստերի քրեստոմատիա իր մեկնաբանություններով։ 1810 թվականին նա անդրադարձավ [[Պապիրուսների վիլլա|Հերկուլանումի պապիրուսներին]], որոնք գտնվել էին 1750ական թվականներին ոլորված վիճակում։ Դրանցից որոշները բերվել էին Լոնդոն և գտնվում էին Թագավորական ընկերության տրամադրության տակ։ Վերծանության փորձերը որպես կանոն ավարտվում էին ամբողջ փաստաթղթի ոչնչացմամբ և տեքստի նշանակալի մասը մնում էր չընթերցված։ Յունգը, ով օգտագործում էր քիմիական միկջոցներ, հաջողվեց կարդալ և փոխադրել մի քանի օրինակներ։ Նրա հերկուլանումյան ուսումնասիրությունների մասին հոդվածը լույս տեսավ 1810 թվականին և վերահրատարակվել է Պիկոկի կենսագրականին կից{{sfn|Peacock|1855|p=489—510}}։ Զբաղվելով հունական պապիրուսներով՝ նա հանդիպեց [[Եգիպտականեգիպտական հիերոգլիֆներ|եգիպտական հիերոգլիֆներով]]ով գրված եգիպտական պապիրուսների։ 1811 թվականին պարոն Վիլյամ Բուգտոնը Եգիպտոսից բերեց մի մումիա՝ լցոնված [[Հիերատիկ գիր|հիերատիկ գրով]] արված պապիրուսներով։ Այդ գրերի մեծ մասը մահացել էին խոնավությունից Անգլիա վերադառնալու ճանապարհին։ Ողջ մնացած գրերը Բուգտոնը 1814 թվականին ցույց տվեց Յունգին։ Պապիրուսներից մեկը, որը գրված էր դեմոտիկ գրով, Յունգը նշագրեց ինչպես «Էնխորիալ»՝ այսինքն բնիկ և հետագայում էլ օգտվում էր այդ տերմինից{{sfn|Лившиц|1950|с=265|loc=Примечание 3}}{{sfn|Томсинов|2004|с=119}}։ Հենց այդ ժամանակ էլ յունգը հետաքրքրվեց [[Ռոզետայի քար|Ռոզեթյան արձանագրության]] երեք տարբեր լեզուներով գրված տեքստերով, որոնցից կարդացվում էր միայն հունարենը{{sfn|Adkins|2000|p=119}}։
 
Ռոզեթյան արձանագրության հունարեն տեքստի առաջին ուսումնասիրողներից էին Ռիչարդ Պորսոնը և Գյոթինգենյան համալսարանի պրոֆֆեսոր Կ․Գեյնեն, ում հետ Յունգը նույնպես ծանոթ էր։ Հունարեն տեքստը, թվագրված մ․թ․ա․ 196 թվականի օգոստոսի 27ին, չէր պարունակում նոր տեղեկություն․ դա պայմանագիր էր՝ կնքված Պտոլոմեյ 5-րդ Էպիֆան փարավոնի և հոգևորականների միջև։ Սակայն պահպանված վերջին նախադասությունը բանասիրության տեսանկյունից հսկայական հնարավորություններ էր ընձեռում․ այնտեղ ասվում էր, որ հրամանագիրը փորագրված է եղել սուրբ հիերոգլիֆներով, բնիկ դեմոտիկ , ինչպես նաև հունարեն գրերով, այսինքն բոլոր երեք մասերն էլ իմաստով և բովանդակությամբ նույնն են{{sfn|Robinson|2006|p=151}}։
 
Հին եգիպտական գրերի վերծանմանը Յունգը անդրադարձավ 1813 թվականին՝ կարդալով [[Յոհան Քրիստոֆ Ադելունգ|Ադելունգի]] «Միտրիդատ կամ համընդհանուր լեզվաբանություն» բազմահատորը, որը համալրվել էր Հովհան Ֆատեր Սեվերինի կողմից։ Ֆատերը նշել էր, որ Ռոզեթյան արձանագրության միջին մասը արվել էր այբուբենյան գրով՝ մոտավորապես 30 նիշ։ Այս գաղափարը Յունգին ստիպեց գործի անցնել։ 1814 թվականին նա սկսեց աշխատել շվեդ բանասեր Դավիթ Օկերբլադի առաջ քաշած վարկածի վրա։
1814 թվականի նոյեմբերին Յունգը գրեց Սիլվեստեր Դե Սասիին, որ համաձայն է Ակերբլադի եզրահանգման հետ, որ Հիերոգլիֆների վերծանումը հնարավոր է [[Ղպտիերեն|Ղպտիերենի]]՝ի՝ եգիպտերենի վերջին փուլի հիման վրա։ Շուտով նա Փարիզից ստացավ [[Ժան Ֆրանսուա Շամպոլյոն|Շամպոլյոնի]] «Եգիպտոսը փարավոնների ժամանակ» գիրքը։ 1815 թվականին շվեդ Ակերբլադը Յունգի հետ նամակագրություն սկսեց։ Միևնույն ժամանակ քառասունմեկամյա անգլիացին քսաներեքամյա Շոմպոլյոնին ներկայացնում էր ռոզեթյան գրի վերաբերյալ իր հոդվածները{{sfn|Томсинов|2004|с=129}}{{sfn|Adkins|2000|p=112—113, 121}}։
Սիլվեստեր դե Սասին Յունգի արարքին այսպես արձագանքեց․
{{մեջբերման սկիզբը}} Եթե կարող եմ Ձեզ խորհուրդ տալ, ապա լավ կլինի չհայտնեք պրն Շամպոլյոնին Ձեր ձեռքբերումների մասին։ Նա կփորձի իրեն վերագրել այդ տեղեկատվությունը։ Իր աշխատության մեջ նա բազմաթիվ անգամներ շեշտել է, որ նա է վերծանել ռոզեթյան գրի շատ բառերի իմաստները։ Ես խիստ զգուշանում եմ, որ սա ոչ այլ ինչ է քան խաբեություն։ Ավելացնեմ նաև, որ ես այդպես մտածելու մեծ հիմքեր ունեմ։ Այնուամենայնիվ չեմ կասկածում, որ եթե պրն Ակերբլադը, Կատրեմերը կամ Շոմպոլյոնը եգիպտական գրերի վերծանության ոլորտում իրական առաջընթաց ունենային, շտապեին կիսվել իրենց ձեռքբերումներով լայն հասարակության հետ։ Համեստությունը այս պարագայում ավելորդ է և նրանցից ոչ մեկ չէր կարողանա դիմագրավել գայթակղությանը։{{sfn|Томсинов|2004|с=130}}.{{մեջբերման ավարտը}}
[[Պատկեր:LetterByThomasYoungToWilliamBankes-1818.jpg|thumb|left|Յունգի 1818 թվականի փետրվարի 10-ի նամակը Բենկսին եգիպտական նամակի նշանագրերի մասամբ ճշգրիտ մեկնաբանությամբ։ ''ինքնագիր'']]
Այն ժամանակ երբ Շոմպոլյոնը գալիս էր եզրահանգմանը, որ Հիերոգլիֆիկան ամրագրում էր բանավոր խոսքը, Յունգը հաստատել էր, որ դեմոտիկ՝ էնխորիալ սղագրումը հանգում էր մեհենագրությանը։ Նա հիասթափվել էր ֆոնետիկ վերծանությունից։ Նշանագրերի հսկայական քանակություն կարծես թե հաստատում էր գրերի գաղափարական հիպոթեզը։ Յունգը ենթադրում էր, որ պապիրուսների և հուշարձանների բովանդակությունը հետաքրքիր չէր, քանի որ կապված էր «այնքան հիմար և թեթևամիտ ժողովրդի կրոնի հետ, ինչպիսիք էին եգիպտացիերը»{{sfn|Лившиц|1950|с=132—136}}։
Իր նոր կոնցեպցիան Յունգը հրատարակեց 1819 թվականին լույս տեսած [[Բրիտանական Հանրագիտարան|Բրիտանական Հանրագիտարանի]]ի «Եգիպտոս» հոդվածում։ Գրերի հատվածում տեղակայված էր 218 հիերոգլիֆների և 200 դեմոտիկ նշանների բառարան, որտեղ Յունգը ճիշտ էր որոշել շուրջ 80 բառի նշանակություն{{sfn|Robinson|2006|p=161}}։ Յունգի կարծիքով եգիպտական նամակը եղել է երկու տիպի՝ հիերոգլիֆային և պոլիգրաֆիկ շեղատառ, որոնք երկուսն էլ համարվում են գաղափարագրական և գրված չեն լեզվի հնչյունաբանության տեսանկյունից։ Պոլիգրաֆիկ շեղատառ նշանագրերը օգտագործվել եմ պապիրուսներում և հանդիսացել են հիերոգլիֆների հապավումները։ Ռոզեթյան արձանագրության դեմոտիկ տեքստը նա դասակարգում էր որպես երկրորդային (հունարեն՝ էնխորիալ)։ Պապիրուսներում գրված և Ռոզեթյան քարի նշանների տարբերությունները բացատրվում էին բացառապես նշանների խոտորված լինելով։ Բացառություն էին համարվում հունական անձնանունները, որոնց դեպքում եգիպտացիները օգտագործում էին հնչյունային նշանակության իդեոգրաֆիկ նշաններ։ Այս պատկերացումներից ելնելով Յունգը փորձեց կարդալ Ռոզեթյան քարի և ուրիշ հուշարձանների վրա գրված Եգիպտոսի հույն իշխողների անունները։ Յունգը դա որոշում էր [[Կարտուշ|Կարտուշի]]ի առկայությամբ և հաճախ իրեն էր վերագրում այդ բացահայտումը, չնայած որ դա արվել էր դանիացի բանասեր Սոեգա Յորգենի կողմից։Արդյունքում Յունգը պայմանականորեն կարդաց Պտոլեմեյի և Բերենիկա անունները, բայց առաջ չգնաց։ Նրա լավագույն ձեռքբերումը դարձավ հիերոգլիֆիկայի և դեմոտիկայի սերտ կապը, ինչը նրան հնարավորություն տվեց ճիշտ հասկանալ մի շարք հիերոգլիֆների նշանակությունը և հինգ նշագրի ճիշտ հնչյունային ընթերցումը։ Սակայն դա ոչ նշանակալի արդյունք էր։ Յունգը չհավատաց անտիկ վկայությանը, որ եգիպտական նամակագրի համակարգում եղել են հնչյունային նշանակում։ փորձաքննելով եգիպտական հիերոգլիֆային այբուբենը, Յունգը նաև չհասկացավ, որ հին եգիպտերենը [[կոնսոնանտային գիր|կոնսոնանտային]] էր, այսինքն ձայնավորներ չկային{{sfn|Лившиц|1950|с=137—140}}։
 
=== Վերադարձ ֆիզիկային: «Ծովային ալմանախ» ===
Տող 242 ⟶ 241՝
 
{{DEFAULTSORT:Յունգ, Թոմաս}}
 
[[Կատեգորիա:Անգլիացի ֆիզիկոսներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի գիտնականներ]]