«Ծաղկավոր բույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ ռուսաբանություն
Տող 38.
Միխայիլ Գոլենկինը այդ բույսերի հանկարծակի առաջացումը բացատրում էր կոսմոգեն պատճառներով։ Կավճի միջին շրջանում [[Երկիր]]ը ծածկող խիտ ամպերը ցրվել են, և արևի ճառագայթները հասել են մեր մոլորակի մակերևույթին, որի հետ կապված փոփոխվել են լույսի ռեժիմը, օդի խոնավությունն ու չորությունը։ Ծաղկավոր բույսերն էվոլյուցիոն առումով լինելով ավելի պլաստիկ և ձեռք բերելով հարմարվողական նոր հատկանիշներ՝ սկսել են արագ տարածվել ամբողջ երկրագնդում։
 
Ծաղկավոր բույսերի առաջացման վայրի մասին եղել են տարբեր տեսություններ, վարկածներ ([[Չարլզ Դարվին]], Ա. Դրեյ, Դ. Հալիր)։ Ակադեմիկոս [[Արմեն Թախտաջյան]]ը գտնում էր, որ ծաղկավոր բույսերի հաղթանակի հիմնական գաղտնիքը նրանց կենսաբանական առանձնահատկությունների ու էվոլյուցիոն պլաստիկության և, ամենակարևորը, ծածկասերմ լինելու մեջ է։ Նա գտնումկարծում էր, որ ծաղկավոր բույսերը զարգացել են [[արևադարձային գոտի|արևադարձային գոտու]] լեռներում (1000-1500 մ), որտեղից և սկսել են տարածվել դեպի բարեխառն երկրներն ու հյուսիս։
 
Ծաղկավոր բույսերի նախնիները դեռևս հայտնաբերված չեն, սակայն ստրոբիլային տեսության հեղինակների մեծ մասն այն կարծիքին է, որ դրանք եղել են բենետիտների տիպի [[մերկասերմ բույսեր]]։ Սակայն ծաղկավոր բույսերը չէին կարող անմիջապես առաջանալ բենետիտներից, քանի որ դրանց պտղաթերթիկներն ավելի պարզ կառուցվածք ունեն։ Հավանաբար նախնիները եղել են բենետիտների մեռած, միջանկյալ ձևերը կամ [[մերկասերմեր]]ը։