«Դև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ռուսաբանություն
Տող 64.
«Էպինոմիս» աշխատության մեջ (984d-985) Պլատոնը դայմոնների բնութագրում է որպես օդային արարածների տարատեսակ, ովքեր ոգիների հիերարխիայում ունեն երրորդ և չորրորդ կարգեր՝ աստղերից և աստվածներից հետո: Դայմոնները, ովքեր գտնվել են մարդկանց և աստվածների միջև, իրականացրել են միջնորդի դեր վերջիններիս միջև: Այդ իսկ պատճառով, հին հունական ծեսերի ժամանակ առանձնահատուկ աղոթքով դիմել են նաև նրանց: Դայմոնը (գենիոսը) մարդուն միանում է ծննդյան պահից և նրան ուղեկցում մինչև մահը<ref>«Օրենքներ» երկխոսություն, էջ 732</ref>: Չորրորդ կարգի դայմոնները կազմված են օդից և եթերից, այդ իսկ պատճառով «ինչքան էլ որ նրանք մեզ մոտ լինեն, նրանք շարունակում են մնալ անտեսանելի»: Բացի այդ նրանք նաև «ամեն ինչ արագ են սովորում և ունեն լավ հիշողություն»:
 
Պլատոնը բոլոր դայմոններին անվանում է «պատգամաբերներ, ովքեր թռչում են բավականին արագ և կարող են ամեն ինչ մոխրի վերածել»: Դայմոնները «անկասկած գոյություն ունեն, երբ խոսքը գնում էխոսքն առանձին անհատների կամ հասարակությունների հավատալիքների մասին է»: Ըստ հավատալիքների նրանք հայտնվում են գիշերային երազներում: Նրանց հետ կապ են հաստատում գուշակները և քրմերը: Նրանք կարող են բռնել, ինչպես հիվանդներին, այնպես էլ առողջ մարդկանց: Հին հույները, անգամ, պաշտել են առանձին դևերի՝ որպես կուռքերի:
 
Պլատոնի և ստոիկների հետնորդները դևերին նմանացնում են «անդրաշխարհից վերադարձած մարդու հոգու հետ, որը փորձում է վերադառնալ իր տարերքին»:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դև» էջից