«Աբելի մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
}}
 
'''Աբելի մրցանակ''' ({{lang-en|Abel Prize}}), մաթեմատիկայի մրցանակ, որը կոչվել է նորվեգացի մաթեմատիկոս [[Նիլս Հենրիկ Աբել]]ի անունով: Մրցանակը 2002 թվականին ստեղծվել է [[Նորվեգիա]]յի կառավարության կողմից և արդեն 2003 թվականից ամեն տարի շնորհվում է ժամանակի բացառիկ մաթեմատիկոսներին: Պարգևի դրամական չափը համեմատելի է [[Նոբելյան մրցանակ]]ի պարգևի հետ և կազմում է 6 միլիոն [[նորվեգական կրոն]] (750 հազար եվրո կամ $1,06 մլն)<ref name="artikkel">[http://www.abelprize.no/c53671/artikkel/vis.html?tid=53702 About the Abel Prize]</ref>:
 
Աբելի մրցանակի հաղթողին տարին մեկ անգամ որոշում են միջազգային հինգ մաթեմատիկական կոմիտեները, որոնք ընտրվում են [[Միջազգային մաթեմատիկական միություն|Միջազգային մաթեմատիկական միության]] և Եվրոպական մաթեմատիկական միության կողմից: 2017 թվականին հանձնաժողովը ղեկավարում էր [[Օսլոյի համալսարան]]ի մաթեմատիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ջոն Ռոգնեսը<ref>{{cite web|url=http://www.abelprize.no/c53678/artikkel/vis.html?tid=53708|title=The Abel Committee|publisher=The Abel Prize|lang=en|accessdate=2018-02-18}}</ref><ref>{{cite web|url=https://nplus1.ru/material/2017/03/24/abel-prize|title=«Всплеск, который быстро затухает»|author=Королёв, Владимир|date=2017-03-24|work=[[N+1]]|accessdate=2018-02-18}}</ref>: Նոր հաղթողին հայտարարում և պարգևատրում է [[Նորվեգիայի գիտությունների ակադեմիա]]ն ({{lang-no|Det Norske Videnskaps-Akademi, DNVA}}): Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Օսլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Ատրիումում՝ այն նույն տեղում, որտեղ 1947-ից մինչև 1989 թվականը շնորհվել է Նոբելյան մրցանակը: