«Ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 66.
Իոնացնող ճառագայթման կենդանի օրգանիզմի վրա ազդեցության մակարդակը կախված է չափաբաժնից, ազդեցության տևողությունից, ճառագայթման տեսակից և օրգանիզմ ընկած ռադիոնուկլիդի տեսակից։
γ և ռենտգենյան ճառագայթումը քանակապես բնութագրելու համար մտցրել են չոր օդում էքսպոզիցիոն չափաբաժնի հասկացությունը։ Վերջինիս չափման միավորն է Կլ/կգ։
Կլանված չափաբաժին է անվանվում ճառագայթման էներգիայի քնակըքանակը, որը կլանվել է միավոր զանգվածի կողմից։ Չափվում է Գր-երով (Գրեյ)։ Սակայն այս չափանիշը հաշվի չի առնում այն, որ նույն քանակությամբ կլանված α-մասնիկները շատ ավելի վտանգավոր են, քան β-մասնիկները կամ γ-ճառագայթները։
Այս պատճառով ներմուծվել է համարժեք ճառագայթման հասկացությունը։ Չափվում է Զվտ-երով (Զիվերտ)։ 1Զվտ = 1Ջ/կգ, այստեղ հաշվի է առնվում ճառագայթման վտանգավորության աստիճանը։