«Մամբո (պար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Պատմություն ==
=== Մամբոյի ծագում ===
1940-ականների կեսերին խմբի ղեկավար Դամասո Պերես Պռադոն մշակեց մի պար երաժշտական նոր ձևաչափով՝ հայտնի որպես մամբո, վերցնելով նրա անունը 1983 թվականին Առկանոն և նրա հրաշքները խմբի կողմից ստեղծված «Մամբո» երգից, մի խումբ, որը ստեղծեց դանսոնի մի նոր ձև՝ հայտնի որպես դանսոնի նոր ռիթմը կամ դանսոն-մամբո: Դա դանսոնի մի հապավում էր, քիչ կոպիտ ձև, որը թույլ տվեց պարողներին իրենց ավելի ազատ արտահայտել վերջին հատվածում՝ հայտնի որպես մամբո հատված: Պերես Պռադոն տեղափոխեց իր երաժշտությունը [[Հավանա]]յից Մեխիկո, որտեղ ընդունվեց իր [[պար]]ն ու [[երաժշտություն]]ը: Իսկական Մամբո պարը բնութագրվում է ազատությամբ և բարդ ոտնաքայլերով: Որոշ Մեքսիկացի հանդիսավարներ դարձան հայտնի պարողներ ինչպես Տոնգոլելեն, Ադալբերտո Մարտինեսը, Ռոզա Կարմինան, Տին Տանը և Լիլիա Պռադոն: Նրանցից շատերը ուղեկցեցին Պերես Պռադոին կենդանի ներկայացումներում կամ նկարահանվեցին Մեքսիկական ֆիլմերում:
 
Մամբո պարը, որի սկիզբը դրել է Պերես Պռադոն և 1940-ականներին և 50-ականներին հայտնի էր Կուբայում, Մեխիկոյում և Նյու Յորքում, ամբողջությամբ տարբերվում է այն ժամանակակից պարից, որը Նյու Յորքի բնակիչներն հիմա անվանում են «մամբո», և որը հայտնի է նաև սալսա «երկուսում»: Իսկական մամբոն բոլորովին չունի կտրուկ կամ հիմնական քայլեր: Կուբական պարը չի ընդունվել շատ պրոֆեսիոնալ պարուսույցների կողմից: Կուբայի պարողները մամբոն նկարագրում են որպես «երաժշտության զգացում», որի մեջ ձայնն ու շարժումը միաձուլվում են մարմնի միջոցով<ref name="DGarcia">{{cite journal|last=Garcia|first=D. F.|title=Going Primitive to the Movements and Sounds of Mambo|journal=The Musical Quarterly|date=1 December 2006 |volume=89|issue=4|pages=505–523|doi=10.1093/musqtl/gdm006|url=http://mq.oxfordjournals.org/content/89/4/505.full}}</ref>: [[Միացյալ Նահանգներ]]ում պրոֆեսիոնալ պարուսույցները այս մոտեցումը պարին համարեցին «ծայրահեղ»,«անբավարար» և այսպիսով անհրաժեշտ համարեցին պարը հարմարեցնել ստանդարտներին, որպեսզի այն ներկայացվի որպես վաճառվող ապրանք սոցիալական և պարահանդեսային շուկայի համար<ref name="DGarcia"/>:
 
=== Պարի Ազգայնացում ===