«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 552.
 
=== Օղու հայտնագործման առասպել ===
[[Պատկեր:RR5110-0093R.png|thumb|справа|200px|Ռուսաստանի բակի հուշադրամը, նվիրված Դ. Ի. Մենդելեևի ծննդյան 175-ամյակին: 2 ռուբլի, արծաթ, 2009 թվական]]
1865 թվականի [[Դմիտրի Մենդելեև|Դմիտրի Մենդելեևը]] պաշտպանել է «[[Սպիրտ|Սպիրտի]] և [[Ջուր|ջրի]] միացման մասին» թեմայով ատենախոսական աշխատանքը, որում նա քննարկել է «սպիրտի և ջրի իրար հետ լուծման ժամանակ» խտացման հարցը, և ընդհանհապես շրջանառվող առասպելին հակառակ, նա [[Օղի|օղի]] չի հայտնագործել, այն գոյություն է ունեցել շատ ավելի վաղ:
«Ռուսական ստանդարտի» էտիկետում գրված է, որ տվյալ օղին համապատասխանում է «ռուսական ստանդարտի բարձր որակին, որը սահմանել է Դ. Մենդելեևի ղեկավարած ցարական կառավարության հանձնաժողովը 1894 թվականին»: Մենդելեևի անվան հետ կապում են 40° թնդության օղու հավաքածուն: Սանկտ Պետերբուրգի օղու թանգարանի ինֆորմացիային համաձայն, Մենդելեևը իդեալական էր համարում օղու համար 38° թնդությունը, բայց այդ թիվը կլորացվում էր մինչ 40-ի, որպեսզի հեշտացվեն [[Ալկոհոլ|ալկոհոլային խմիչքների]] հարկերի հաշվարկը:
Սակայն Մենդելեևի աշխատանքներում այս հավաքածուի մասին պարզաբանումներ չկան: Սպիրտի և ջրի լուծույթի հատկություններին նվիրված Մենդելեևի ատենախոսությունը, ոչ մի կերպ չի առանձնացնում 40° կամ 38°-ը: Ավելին, ատենախոսությունը նվիրված է սպիրտի ավելի բարձր՝ մինչ 70°-ի խտությանը: «Ցարական կառավարական հանձնախումբը» ոչ մի կերպ չէր կարողանում հաստատել օղու տվյալ ստանդարտը, հենց միայն այն պատճառով, որ այս կազմակերպությունը՝ արտադրության կարգավորման ուղիների որոնման հանձնախումբը և իրենց մեջ ալկոհոլ պարունակող խմիչքների առուծախի շրջանառությունը, կազմավորվել է [[Սերգեյ Վիտտե|Սերգեյ Յուրևիչ Վիտտեի]] առաջարկով միայն 1895 թվականին: Ընդ որում Դ. Մենդելեևը ելույթ է ունեցել հանձնաժողովի նիստերին տարվա վերջում միայն [[Ակցիզ|ակցիզի]] մասին հարցերի շուրջ:
«Ռուսական ստանդարտի» պատրաստողները 1894 տարին ստացել են պատմաբան [[Ուիլյամ Պոխլյոբկին|Ուիլյամ Վասիլևիչ Պոխլյոբկինի]] շնորհիվ, ով գրել է, որ «ատենախոսություից 30 տարի անց...համաձայնվում է մտնել հանձնախմբի կազմ»,-ավելացնելով այս փոխաբերական երեսուն տարիները 1864 թվականին:
Դ, Մենդելեևի թանգարանի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Իգոր Դմիտրևը 40 աստիճանի օղու վերաբերյալ ասել է հետևյալը՝
{{քաղվածք|Այն հայտնագործել է ռուսական կառավարությունը, այն ժամանակ, երբ Մենդելեևը ինը տարեկան էր: Այդ ժամանակներում ակցիզ էին վերցնում աստիճանից, իսկ այն պետք էր չափել, սակայն չափումների սանդղակը ճշգրիտ չէր: Բացի դրանից, արտադրությինից մինչ սպառողը, օղին գցում էր իր թնդությունը: Դրա համար կառավարությունը օրենք արձակեց, ըստ որի օղին սպառողին կհասներ 40 աստիճանի, մինիմումը՝ 38 աստիճան թնություն ունենալով: Հակառակ դեպքում պրոցեսի մասնակիցները կկանգնեյին պատասխանատվության առջև<ref>Национальная легенда — Вильяму Васильевичу Похлёбкину, джентльмену науки. И. С. Дмитриев, лжеучёный // Санкт-Петербургский университет. — № 4 (3471). — 13 февраля 1998.</ref><ref>[http://www.phys.spbu.ru/content/File/pressa/lookpressa/2010_february/01.02.2010.doc Русская водка отмечает сегодня день рождения — Санкт-Петербургский государственный университет 01/02/2010] (Источник: yuga.ru, Дата: 31/01/2010)</ref><ref>''Дмитриев И. С.'' [http://www.ras.ru/FStorage/Download.aspx?id=8a205fb4-e116-4803-b3cb-4360728ca367 Герой мифов и легенд] // Природа. — № 1 (1121). — январь 2009.</ref>.|}}
 
== Սանկտ Պետերբուրգում հասցեներ ==