«Կենցաղային ժանր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Tomb of Nakht (2).jpg|մինի|աջից|Կենցաղային ժանրը պատկերող որմնանկար, [[Հին Եգիպտոս]]]]
'''Կենցաղային ժանր''', ('''ժանրային նկարչություն''' {{lang-fr|genre}} բառից) [[կերպարվեստ]]ի ժանր, որ պատկերում է անձնական և հասարակական, առօրյա կյանքը (սովորաբար՝ նկարչին ժամանակակից)։ Կենցաղային ժանրում առաջատար է կենցաղային (ժանրային) [[գեղանկարչություն]]ը, մասամբ՝ [[գրաֆիկա]]ն և [[քանդակագործություն]]ը։
 
Կենցաղային ժանրի զարգացումը ընթացել է կենցաղի փաստական վավերացումից դեպի առօրյա կյանքի երևույթների ներքին իմաստի և հասարակական-պատմական բովանդակության հոգեբանական բացահայտումը։ Կենցաղային պատկերները հայտնի են հնուց ([[նախնադար]]ից՝ որսի, ծեսերի տեսարաններ), սակայն որպես արվեստի հատուկ ժանր առանձնացել է ֆեոդալական դարաշրջանում ([[Հեռավոր Արևելք]]) և բուրժուական հասարակարգի ձևավորման շրջանում ([[Եվրոպա]])։