«Աննա Բոլեյն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
}}
'''Աննա Բոլեյնը''' ({{lang-en|Anne Boleyn}}, օգտագործվում է նաև ''Bullen'', {{ԱԾ}}), [[Անգլիա]]յի արքա [[Հենրի VIII]]-ի երկրորդ կինը և [[Եղիսաբեթ I]]-ի մայրն է։
== Մանկություն և պատանեկություն ==
=== Ծննդյան օրվա մասին վեճեր ===
 
Այդ ժամանակահատվածի ծխական մատյանի բացակայության պատճառով Աննա Բոլեյնի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը որոշել հնարավոր չէ: Ժամանակակիցների վկայությունները տարբեր են, պատմաբանները ևս այս հարցի վերաբերյալ միակարծիք չեն: 1600-ական թվականների իտալացի գիտնականներից մեկը ենթադրում է, որ նա ծնվել է 1499 թվականին, իսկ սրը Թոմաս Մորի փեսա Ուիլյամ Ռոուպերը նշում է ավելի ուշ՝ [[1512]] թվականը: Ինչ վերաբերվում է Բոլեյն ընտանիքի մյուս երեխաներին, ապա նրանց ծննդյան տարեթվերը ևս հայտնի չեն, սակայն ակնհայտ է, որ [[Մարիա Բոլեյն]]ը տարիքով մեծ է եղել Աննայից։ Նրա երեխաները կարծում էին, որ իրենց մայրը քույրերի ավագն էր: Պատմաբանների մեծ մասը ենթադրում էր, որ Մարիան ծնվել է 1499 թվականին, որն անուղղակի կերպով հաստատվել է նրա թոռնուհու՝ 1596 թվականին Օրմոնդի կոմսի տիտղոսը շնորհելու [[Էլիզաբեթ I]]-ին ուղղված խնդրանքով, քանի որ նրա տատը Բոլեյնի երեխաներից ամենամեծն էր։ [[Ջորջ Բոլեյն]]ը՝ Մարիայի և Աննայի եղբայրը, ծնվել է մոտ [[1504]] թվականին։
 
Հետազոտողների շրջանում Աննա Բոլեյնի ծննդյան ամսաթվի վերաբերյալ չկա միասնական կարծիք: Այնուամենայնիվ, պատմաբանների ուշադրությունը կենտրոնացած էր երկու ամենահավանական տարեթվերի վրա՝ 1501 և 1507: Բրիտանացի պատմաբան և Աննայի կենսագիր Էրիկ Այվզը մտածում էր, որ նա ծնվել է մոտ 1501 թվականին և դրան հակադիր ամերիկուհի [[Ռետա Ուորնիկ]], որը նույնպես հրատարակել է աշխատանք Աննա Բոլեյնի մասին, մտածում էր, որ նա ծնվել է 1507 թվականին, ինչպես նրա գործընկեր Գարետ Ռասելը<ref name="The age of AB">{{Статья|автор=Gareth Russell |заглавие=The age of Anne Boleyn |ссылка=http://garethrussellcidevant.blogspot.ru/2010/04/age-of-anne-boleyn.html |язык=eng |издание=Confessions of a Ci-Devant |тип=сайт |год=2010 |месяц=04 |число=06}}</ref>: Փորձաքար է հանդիսացել Աննայի պահպանված նամակը, որը գրել է մոտ 1514 թվականին<ref>{{Cite web |title=Anne Boleyn's Handwriting in 1514 |url=http://www.nellgavin.net/boleyn_links/boleynhandwriting.htm |website=NellGavin.net |date = 2 November 2011 |accessdate=2018-10-17 |lang=en |deadlink=404 |archiveurl=http://archive.is/BRKQ |archivedate=2012-09-04}}</ref>: Այն ֆրանսերեն էր և ուղղված էր հորը՝ [[Թոմաս Բոլեյն]]ին, որն այդ ժամանակ ապրում էր [[Անգլիա]]յում, իսկ Աննան գտնվում էր [[Մեխելեն]]ում՝ Մարգարիտա Ավստրիացու արքունիքում: Այվզը պնդում էր, որ նամակի ոճը Աննայի լեզվին հատուկ չէ, իսկ կազմավորված ձեռագիրը համոզիչ ապացույց է, որ նա այդ ժամանակ եղել է մոտ տասներեք տարեկան: Բացի դրանից, դա աղջիկների ամենափոքր տարիքն էր, որ կարող էին ընդունվել Մարգարիտայի շքախումբ որպես պալատական ազնվական օրիորդ: Սա հաստատվում է 16-րդ դարի վերջին ժամանակագիրներից մեկի հիշատակությամբ, այն, որ Աննան եղել է 20 տարեկան, երբ վերադարձել էր [[Ֆրանսիա]]յից։
 
== Պատմություն ==