«Ֆաշիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 188.
։ Փոխարենը, այն դիտարկում էր աշխատողներին և արտադրող կապիտալիստներին, որպես հասարակության արտադրողներ, ովքեր կոնֆլիկտի մեջ են կապված սոցիալական և այլ ոլորտների երևույթների պատճառով, դրանք են՝ կոռուպցիան քաղաքական կուսակցությունների, ֆինանսական [[Կապիտալ|կապիտալի]] և հարուստ մարդկանց։ Ֆաշիստ առաջնորդները ՝ հատկապես Մուսոլինին և Հիտլերը ասել են, որ անհրաժեշտություն կար ստեղծելու նոր կառավարչական էլիտա, որը պետք է առաջնորդ են ինժեներները և արդյունաբերական ոլորտի [[Առաջնորդություն|առաջնորդները]], բայց այդ պարագայում նրանք պետք է հեռու մնան տնտեսության մեջ մակաբույծ առաջնորդներ լինելու հակումից<ref>Alexander J. De Grand, ''Fascist Italy and Nazi Germany'', Routledge, 1995. pp. 60–61</ref>։ Հիտլերը նշել է, որ  [[Նացիստական կուսակցություն|Նացիստական կուսակցությունը]] աջակցում է «արդյունավետ կապիտալիզմին», որը հիմնված է սոցիալական արդարության վրա(այսինքն վճարվում ես այնքան, որքան աշխատում ես), և միևնույն ժամանակ դատապարտում էր անարդյունավետ կապիտալիզմը կամ [[Վարկի կապիտալիզմ|վարկի կապիտալիզմը]], որի նպատակը շահույթ ստանալ որոշակիորեն խարդախ ճանապարհով<ref>Calvin B. Hoover, ''The Paths of Economic Change: Contrasting Tendencies in the Modern World'', The American Economic Review, Vol. 25, No. 1, Supplement, Papers and Proceedings of the Forty-seventh Annual Meeting of the American Economic Association. (March 1935), pp. 13–20.</ref>։
 
Ֆաշիստական տնտեսությունները աջակցում էին [[Պլանային տնտեսություն|վարչահրամայական տնտեսական]] ուղղությունը, որը խառնուրդ էր մասնավոր և հանրային սեփականության և արտադրության։ ՏնտեսաանՏնտեսական պլանավորումը նախատեսված էր և հանրային և մասնավոր հատվածի համար և մասնավոր հատվածի բարգավաճումը կախված էր այն նպատակների ընդունումից և իրականացումից, որը պետությունը իր առջև դրել էր<ref name="Robert Millward 1990. p. 178">Robert Millward. Private and public enterprise in Europe: energy, telecommunications and transport, 1830–1990. Cambridge, England: Cambridge University Press, p. 178.</ref>։ Ֆաշիստական տնտեսական գաղափարախոսությունը աջակցում էր շահույթ ստանալու մոտիվացիան, բայց միևնույն ժամանակ խստագույնս պետք է պահպանվեր ցանկացած գործունեության մեջ ազգային շահը<ref name="Griffin, Roger 1991 pp. 222-223">Griffin, Roger. ''The Nature of Fascism'' (New York: St. Martins Press, 1991) pp. 222–23.</ref>:
 
Թեև ֆաշիզմը ընդունում էր կարևորությունը նյութական հարստության և ազդեցության, այն դատապարտում էր նյութապաշտությունը, որը  ներկայացվում էր որպես [[Կոմունիզմ|կոմունիզմի]] և կապիտալիզմի ներկա, և քննադատում էր նյութապաշտությունը ոգու դերի ճանաչման բացակայության պատճառով<ref>Calvin B. Hoover, ''The Paths of Economic Change: Contrasting Tendencies in the Modern World'', The American Economic Review, Vol. 25, No. 1, Supplement, Papers and Proceedings of the Forty-seventh Annual Meeting of the American Economic Association. (March 1935), pp. 13–20.</ref>։ Ընդհանուր առմամբ, ֆաշիստները քննադատում էին կապիտալիզմը ոչ նրա համար, որ այն ուներ մրցակցային էություն, ոչ էլ, որ այն աջակցում էր մասնավոր հատվածի բարգավաճմանը(վերջինս ընդունում էին ֆաշիստները), այլ իր նյութապաշտության, անհատականության, ենթադրյալ բուրժականացման և ազգի նկատմամբ անտարբերության պատճառով<ref name="Cyprian Blamires 2006. p. 189">Cyprian Blamires. ''World Fascism: A Historical Encyclopedia, Volume 1''. Santa Barbara, California: ABC-CLIO, 2006. p. 189.</ref>։ Ֆաշիզմը դատապարտեց Մարքսիզմը այն պատճառով, որ այն պաշտպանում էր նյութապաշտ ինտերնացիոնալիստական դասակարգը, որոնց ֆաշիստները համարում են ազգի միասնականությանը խաթարող երևույթ<ref name="Robert O. Paxton 2005. p. 10">Robert O. Paxton. ''The Anatomy of Fascism''. Vintage Books edition. Vintage Books, 2005. p. 10.</ref>։ Տնտեսական   ինքնավստահությունը, ինքնաապահովումը, որը հայտնի է որպես autarky, ֆաշիստական իշխանության հիմնական նպատակն էր<ref name="Cyprian Blamires 2006. p. 102">Cyprian Blamires. ''World Fascism: A Historical Encyclopedia, Volume 1''. Santa Barbara, California: ABC-CLIO, 2006. p. 102.</ref>։                                                
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆաշիզմ» էջից