«Ջավա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 27.
*Այն պետք է կատարվի «բարձր արագությամբ»
*Այն պետք է լինի «ինտերպրետացվող և դինամիկ»
Java-ի տեղափոխելությունը պայմանավորված է նրանով, որ կոմպիլացվելուց հետո կոդն անմիջապես չի դառնում միջավայրին համապատասխան մեքենայական կոդ, այլ վերածվում է միջանկյալ կոդի, որը կոչվում է Java բայթկոդ։ Վերջինս աշխատեցվում է Java վիրտուալ մեքենայի կողմից, որն արդեն հատուկ է տվյալ միջավայրին։ Սովորաբար բոլոր օգտագործողների սարքերում էլ տեղադրված է Java Runtime Environment-ը (JRE), որն էլ ապահովում է [[Java վիրտուալ մեքենա]]յի առկայությունը։ Վերջինիս աշխատանքը ներկայացված է նկարում։ Ինչպես երևում է նկարից՝ Java վիրտուալ մեքենան նախատեսված է ոչ միայն Java-ի, այլ նաև այլ ծրագրավորման լեզուների համար (նկարում ներկայացված է [[Python]]-ը)։ Սովորաբար Java-ով գրված ծրագրերը [[C++]]-ով գրվածների հեմեմատ ունեն ավելի դանդաղ աշխատելու և շատ հիշողություն օգտագործելու համբավ։ Բայց Java-ի [[Just-in-time (JIT)]] կոմպիլացայի ներդրումից հետո ծրագրերի արագագործությունը զգալիորեն մեծացել է։ JIT-ի դերըդերն կայանումայն է նրանում, որ այն դինամիկ ձևով Java բայթկոդը թարգմանում է մեքենայական կոդի, որն էլ միանգամից կատարվում է։
 
Ծրագրերի կատարման այս մեթոդի առավելությունըառավելությունն կայանումայն է նրանում, որ բայթկոդը անկախ է օպերացիոն համակարգից և սարքավորումից, հետևաբար Java ծրագրերը կարելի է կատարել ցանկացած սարքի վրա, որի համար գոյություն ունի համապատասխան վիրտուալ մեքենա։
Մյուս կարևոր առանձնահատկությունը կայանում է ճկուն անվտանգության համակարգում, որի շրջանակներում ծրագրի կատարումը ամբողջությամբ կառավարում է վիրտուալ մեքենան։ Ցանկացած օպերացիա, որը գերազանցում է ծրագրի իրավունքները (օրինակ չթույլատրված մուտք դեպի տվյալներ կամ ուրիշ համակարգչի հետ կապ), առաջացնում են ծրագրի անահապաղ դադարեցում։
Վիրտուալ մեքենայի գլխավոր թերությունը ցածր արագագործությունն է համարվում։ Որոշ կատարելագործումներ բարձրացրել Java ծրագրերի կատարման արագությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջավա» էջից