«Ինսուլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 38.
Ինսուլինը չի ազդում միայն լյարդի և [[նյարդային բջիջներ]]ի թափանցելիության վրա։ Լյարդի բջիջների թաղանթներն ազատ թափանցելի են գլյուկոզի նկատմամբ նույնիսկ ինսուլինի բացակայության դեպքում, սակայն այս հորմոնն անհրաժեշտ է լյարդի բջիջներում գլյուկոզից գլիկոգենի սինթեզի համար։ Լյարդը համարվում է գլյուկոզի կարևորագույն պահեստարան, քանի որ օրգանիզմ անցած գլյուկոզի մեծ մասը ժամանակավորապես պահեստավորվում է լյարդում։
 
Ինսուլինը գործնականում չի ազդում գլյուկոզի նկատմամբ նյարդային բջիջների թափանցելիության վրա։ Դրա ֆիզիոլոգիական իմաստըիմաստն կայանումայն է նրանում, որ նույնիսկ գլյուկոզի նվազագույն խտության դեպքում նյարդային բջիջները արյունից կարողանան ստանալ և օգտագործել անհրաժեշտ քանակի գլյուկոզ։
 
Ինսուլինը լյարդում ակտիվացնում է [[ամինաթթուներ]]ի սինթեզը, խթանում է բջիջների կողմից ամինաթթուների կլանումը և [[սպիտակուցների կենսասինթեզ]]ը, մեծացնում է [[կալիում]]ի, [[մագնեզիում]]ի և [[ֆոսֆոր]]ի իոնների անցումը բջիջներ, խթանում [[ճարպաթթուներ]]ի սինթեզն ու դրանց եթերացումը ճարպային հյուսվածքում, իսկ լյարդում նպաստում է գլյուկոզի վերածմանը ազատ ճարպաթթուների և [[եռգլիցերիդներ]]ի, ինչպես նաև ուժեղացնում է [[կետոնային նյութեր]]ի օքսիդացումը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինսուլին» էջից