«Մայր Հայաստան (հուշարձան, Գյումրի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
=== Հուշարձանի տվյալներ ===
 
Հուշարձանն ունի երկու մասից բաղկացած ծավալատարածական կոմպոզիցիայից՝մասից՝ պատվանդանից և 41 մ41մ բարձրությամբ արձանից (արձանի բարձրությունը՝բարձրությունը 20 մ20մ է) բաղկացած ծավալատարածական կոմպոզիցիա: Հուշարձանի հեղինակների՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իրականիսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ [[Արա Սարգսյան]]ի և վաստակավոր ճարտարապետ [[Ռաֆիկ Եղոյան|Ռաֆայել Եղոյան]]ի համատեղ մտահաղացմամբ հուշարձանի երկու բաղկացուցիչ մասերը իրենց դիրքով և չափերով ներդաշնակվում են միմյանց հետ և ներկայանում են համակցված ամբողջությամբ:
 
Երկկողմանի քարե աստիճանները դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանների հետ, որոնք սկիզբ են առնում ընդարձակ դաշտից և հասնում մինչև հուշարձանի հիմքը, հաղորդում են ողջ կոմպոզիցիային հանդիսավորություն և նպաստում են դրա ընդհանուր ընկալմանը:
Տող 29.
Մուգ գույնի [[տուֆ]]ից կառուցված պատվանդանը սրընթաց է: Այն վեր է հառնում բարձր բլուրի վրա՝ միաձուլվելով երկնքին: Այդ սրընթացությունն ավելի է ընգծվում շնորհիվ բոլոր ճակատների՝ ծավալային առումով ուղղահայաց մասնատման:
 
ՇքամուտքիՇքամուտք հիշեցնող ելուստները, որոնք հարուստ են հայկական զարդարվեստի մոտիվներով և գտնվում են ճակատների ներքին հատվածում, գեղարվեստական շեշտադրումներով ընդհանուր առմամբ ներկայացնում են ճարտարապետական խիստ լուծումներով կառուցված պատվանդանը:
 
Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում: Մի ձեռքում նա բռնել է [[Զվարթնոցի տաճար]]ի խոյակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ: Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, սիլուետով, հագուստի ծալքերի պլաստիկայով և ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն: