«Գալեն Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
Գալենը եղել է նաև Սեպտիմոս Սևերոսի անձնական բժիշկը: Իր գրառումներում նա գովաբանել է վերջինիս, ինչպես նաև՝ Կարակալային այն բանի համար, որ դեղորայքի ձեռքբերման գործում աջակցել են իրեն:<ref name="D.E. Eichholz 1951, p. 60–71"/>.
=== Մահը ===
Տասներորդ դարի վերջին կազմված «Սուդա» հանրագիտարանում Գալենի մասին զետեղված հոդվածում կարծիք է հայտնված, որ մեծահամբավ բժիշկը մահացել է 70 տարեկան հասակում, այսինքն՝ մոտավորապես 199 թվականին: Սակայն Գալենի ''«On Theriac to Piso»'' տրակտատում նկարագրված են 204 թվականին տեղի ունեցած դեպքեր ու իրադարձություններ: Ըստ արաբական որոշ աղբյուրների վկայությունների՝<ref>Amari, M. Biblioteca Arabo-sicula, 2nd vol., Loscher, Turin, Rome, p. 503-504.</ref> Գալենը մահացել է 87 տարեկանում՝ 70 տարի բժշկական պրակտիկայով զբաղվելուց հետո: Ուսումնասիրողների մեծ մասը գտնում է,<ref>Nutton V. Ancient Medicine. Routledge, 2004 226-7</ref> , որ ''«On Theriac to Piso»''-ը և արաբական աղբյուրները ճշմարտությունն են արձանագրում այս հարցում, իսկ «Սուդա» հանրագիտարանի հեղինակները Գալենի բժշկական պրակտիկայի 70 տարիները շփոթել են նրա կյանքի տարիների հետ:
 
== Տես նաև ==