«Ֆլյորյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Վաթերլոյի ճակատագրական ճակատամարտից երկու օր առաջ Նապոլեոն Առաջինը պրուսացիներին ջարդ է տվել Ligny-ի 1815 թվականի ճակատամարտում, որը թեև պատմության մեջ է մտել Ligny-ի անվանումով, բայց առանցքային ռազմական գործողությունները ծավալվել են Ֆլորյուսից անմիջականորեն հյուսիս ընկած տարածքում:
 
Ի հիշատակ այս ճակատամարտերի՝ դրանց մասնակցած երկրները Ֆլյորյուսի անունով են կոչել մեկական նավ: Այդ անվանումն է տրվել նաև Անտարկտիդայի կղզիներից մեկին:<ref name=gnis>{{cite gnis | type = antarid | id = 5040| name = Fleurus Island | accessdate = 3 December 2013}}</ref> Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ֆլյորյուսի անունով է կոչվել Սենայի ձախ ափին գտնվող փողոցներից մեկը:
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականի սեպտեմբերին տանկային խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել Ֆլյորյուսի մերձակայքում՝ այդ բնակավայրից հարավ-արևմուտք ընկած Vieux Campinaire ոչ մեծ քաղաքի մոտ: