«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.157.219.198 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Samo04 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 14.
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են։ Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները ''մենհիրներն'' են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են [[Հայաստան]]ում։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։ Նույն կարգի [[հուշարձան]]ներ են նաև «<nowiki/>[[Վիշապ (հուշարձան)|վիշապ]]<nowiki/>» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ [[Աստղիկ]] Դերկետոյի պաշտամունքի հետ ։
Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա [[ուրարտու|ուրարտական]] կոթողները (մ.թվականաթ.ա. 8-7 դդ.), որոնք բաղկացած են [[պատվանդան]]<nowiki/>ից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ [[սեպագիր|սեպագիր արձանագրությամբ]], կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալա-տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, [[քաղաք]]ներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5 դդ.։
 
[[Արագած|Արագած լեռան]] փեշերին գտնվել են քառակող սյունաձև կոթողներ, որոնք իրենց վրա կրում էին խաչի նշան։ Սրանք բաղկացած էին երկու մասից՝ պատվանդանից և ուղղաձիգ մարմնից։
Տող 21.
 
Քարե խաչքարի համար նախօրինակ են ծառայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քանդված [[հեթանոսություն|հեթանոսական]] մեհյանների տեղում։ Ըստ ավանդության, Հայաստանում փայտյա խաչեր են կանգնեցված եղել [[Սևանա կղզի|Սևանա կղզում]], [[Սանահին]]ում, ինչպես նաև հարևան [[Վրաստան]]ում՝ [[Մցխեթ]]<nowiki/>ի մոտ, Մծիրե լեռան վրա, որտեղ յոթերորդ դարում կառուցվել է [[Ջվարի վանք|Ջվար]]<nowiki/>ի (որ վրացերեն նշանակում է խաչ) եկեղեցին։
Փայտակերտ խաչը քարե խաչով փոխարինելու վաղագույն փորձերը վերաբերվում են 4-7 դդ.։ Դրանք ներկայացված են [[Դվին]]ի պեղումների ժամանակ գտնվածներով։ Սերվելով փայտակերտ խաչերից՝ «թևավոր խաչերը» միևնույն ժամանակ հիմք են ծառայել Հայկականհայկական մի նոր և ինքնատիպ արվեստի կազմավորման համար։ Այսպիսի թևավոր խաչեր գտնվել են [[Դվին]]ի պեղումների ժամանակ<ref>Լ. Ազարյան, «Հայկական խաչքարեր», ալբոմ, «Էրեբունի» հրատարակչություն, 1973 թ</ref>։
 
== Խաչքարերի հիմնական տեսակներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչքար» էջից