«Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1990 հիմնադրված պետություններ և տարածքներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 21.
== Աշխարհագրություն ==
Նախիջևանը (ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը) իր պատմական գավառներով [[Հայկական լեռնաշխարհ]]ի բնական հարմարավետ պայմաններ ունեցող և գեղեցկատես անկյուններից մեկն է։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Այս կազմվածքով առաջացած են բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, հովիտներ։ Ունի մոտ 170 կմ երկարություն և ամենալայն մասում 70-75 կմ լայնություն։ Լեռնաշխարհը բաժանվում է բնակլիմայական պայմաններով իրարից տարբերվող երկու մասից, որի լեռնային մասը հարթավայրայինի նկատմամբ ունի 1300-1500 մ բարձրություն։ Այսպես, տարածքի հարթավայրային մասը (կամ տարածքի 63%-ը)
Նախիջևանի պատմական գավառների գրաված տարածքում կա 130-ից ավելի անվանակոչումներ ունեցող մեծ ու փոքր լեռներ, չորս տասնյակից ավելի ձորեր ու ձորակներ, երեք տասնյակի հասնող դաշտեր ու գետահովիտներ, հինգ բարձրլեռնային փոքրիկ ու քաղցրահամ լճակներ։ Նախիջևանի տարածքը եզերող [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրի]] և [[Վայքի լեռնաշղթա]]ների խորխորատ, մեծ ու փոքր ձորերից ու ձորակներից սկզբնավորվում և հոսում են մոտ 400 գետեր ու գետակներ։ Այդ գետերից 330-ը ունեն մինչև 5 կմ երկարություն, 31-ը՝ 6-10 կմ, 24-ը՝ 11-25 կմ, 7-ը՝ 26 - 50 կմ և 4-ը՝ 51-100 կմ երկարություն։ Այս գետ-գետակները, ինչպես նաև լճակները սնվում են մակերեսային (հալոցքային) և ստորերկրյա (գրունտային) ջրերով ու մթնոլորտային տեղումներով։ Այս լեռնաշխարհի տարբեր անկյուններում բխում են նաև 200-ի հասնող մեծ ու փոքր հանքային աղբյուրներ, կան բնական ու
== Վարչական բաժանում ==
|