«Մխիթար Տաշրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Մխիթար Տաշրացի''', Մխիթար Սկեվռացի (մոտ [[1200]]–[[1271]] թթ.), հայ միջնադարյան [[Աստվածաբանություն|աստվածաբան]], վարդապետ։ Հայ մատենագրությունը նրա կյանքի և եկեղեցական գործունեության մասին շատ քիչ բան է պահպանել։ Պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն տեղեկացնում է, որ Մխիթար Տաշրացին ընդգրկված է եղել [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիա]]յից [[Ոսկե հորդա]]յի [[Բաթու խան|Բաթու]] և Մանգու խաների մոտ ուղարկված դեսպանագնացությունների կազմում։ Մխիթար Տաշրացու գրչին են պատկանում սակավաթիվ գործեր, որոնց մեջ առանձնանում է «Յաղագս համապատւութեան երկոտասանից առաքելոց» երկը։ Գրվել է Հայոց թագավոր [[Հեթում Ա]]-ի (1226–701226–1270 թթ.) հրամանով ու Կաստաղոնի եպս. Հակոբի հորդորներով և ներկայացնում է հեղինակի հաշվետվությունը 1263 թ.-ին Աքքա կատարած դիվանագիտական այցի մասին։ Որպես [[Հեթում Ա]]-ի և կաթողիկոս [[Կոնստանդին Ա Բարձրաբերդցի|Կոստանդին Ա Բարձրբերդցու]] (1221–671221–1267 թթ.) նվիրակ, այցելել է լատինական Արևելքի նշանավոր կենտրոններից մեկը՝ Աքքա, հանդիպելու Հռոմի [[Ուրբանոս IV]] պապի լեգատին (դեսպան)` Գուլիելմոս արքեպիսկոպոսին։ [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի եկեղեցին]] Հռոմկլայի կաթողիկոսարանից պահանջել է անվերապահորեն ենթարկվել պապական աթոռին` պատճառաբանելով, թե [[Պետրոս առաքյալ|Պետրոսը]] առաքյալներից գլխավորն է և եկեղեցու վեմը, հետևաբար բոլոր պատրիարքներն ու կաթողիկոսները պետք է հնազանդվեն Պետրոսի աթոռին, այն է՝ Հռոմի եկեղեցուն, որպես գլխավորի։ Մխիթար Տաշրացին, իր երկում հետևելով [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] մշակած եկեղեցաքաղաքական գծին, ապացուցել է այդ պահանջի անարդարացիությունը և ավետարանական խոսքերի աղավաղման, սեփական իշխանատենչության տեսանկյունից դրանց մեկնաբանման միտումը։ Սեփական մոլորությունը հիմնավորելու համար անթույլատրելի է ախտակից դարձնել սրբին և մարմնական գերագահությունը տարածել նաև հոգևորի և աստվածայինի վրա, եզրակացրել է հեղինակը։ Հայ եկեղեցու անկախ նվիրապետական կառույցը լատին կղերի ոտնձգություններից պաշտպանելու համար հայ աստվածաբանը հիմնվել է միայն [[Աստվածաշունչ|Ս. Գրքի]] վկայությունների վրա։ Հիսուսն առաքյալների մեջ գահերի տարբերություն չի դրել. բոլոր տասներկու առաքյալներին տվել է նույն իշխանությունը և հավասարությունը։ Հետևաբար, Հռոմի եկեղեցին ոչ մի իշխանություն ունենալ չի կարող մնացած աթոռների, այդ թվում՝ Հայ եկեղեցու վրա։ Ցույց է տվել, որ Հայ եկեղեցին նույնպիսի հաջորդ է Տիեզերական եկեղեցու առաքելական ավանդույթի, ինչպիսին ներկայացնում են Երուսաղեմի, Հռոմի, Կոստանդնուպոլսի, Անտիոքի և Ալեքսանդրիայի պատրիարքական աթոռները։ Պաշտպանելով Հայ եկեղեցու շահերը՝ հայ աստվածաբանը, միաժամանակ, իր երկում մեծագույն հարգանքով է խոսել քույր եկեղեցիների և մյուս ազգերի մասին՝ կոչ անելով Հռոմի աթոռին նույնպիսի վերաբերմունք դրսևորել։
 
Հայտնի է Մխիթար Տաշրացու երկի մոտ 20 ընդօրինակություն, որոնք պահպանվում են [[Երևան]]ում, [[Փարիզ]]ում և [[Երուսաղեմ]]ում։ Դրանց մեծագույն մասը ներկայացնում է «Յաղագս համապատւութեան երկոտասանից առաքելոց» երկի բնագրի համառոտ խմբագրությունը։ Համառոտ այդ երկը, հավանաբար, ստեղծվել է XIV դ. վերջին։ Դրա ընդարձակ, այս դեպքում՝ իսկագիր ընդօրինակության հնագույն ձեռագիրը պահպանվում է Փարիզի Ազգային գրադարանի հայկական ձեռագրերի պահոցում և կրում հերթական՝ 42 համարը։ Մատյանն ընդօրինակված է 1274 թ.-ին, ստացողն է [[Կեռան թագուհի]]ն։ Առավել ամբողջական և ընդգրկուն են երկի երուսաղեմյան երեք հրատարակությունները (1857 թ., 1860 թ., 1865 թ.)։ Այս ձեռագրերից է երկը ֆրանսերեն թարգմանել և մասնակիորեն հրատարակել հայագետ [[Էդուարդ Դյուլորիե]]ն (1869 թ.
 
== Գրականություն ==
* Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982։1982 թ.
* Պողարյան Ն., Հայ գրողներ, Երուսաղեմ, 1971։1971 թ.
* Բոզոյան Ա., Մխիթար վարդապետՏաշրացին (Սկևռացին)` Հայոց եկեղեցու նուիրապետական կառոյցի պաշտպան, «Գանձասար», 5, 1994։1994 թ.
 
== Աղբյուր ==