«Խաչագողի հիշատակարանը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
{{քաղվածք|Որովհետև, բարությունն է միայն զգալ տալիս մեր չարությունը, ինչպես սպիտակի վրա ավելի պարզ կերպով նշմարվում է սևը: Կցանկանայի, որ իմ մեջ ամեն ինչ միագույն լիներ ,կա՛ մ սև, կա՛մ սպիտակ, կա՛մ բարի, կա՛մ չար: Սատանաները նրա համար միայն բախտավոր են, որ շատ չար են: Այնպես էլ բախտավոր են հրեշտակները, որ զուտ բարի են: Իսկ ի՞նչ եմ ես: – Մի այլանդակ խառնուրդ:|[[Րաֆֆի]], Խաչագողի հիշատակարանը. [[1869]] թվական}}
 
{{քաղվածք| Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեչ։մեջ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։|}}
 
{{քաղվածք|Զարմանալի ներգործություն է անում մարդու վրա վայրենի բնությունը։ Երբ գիշերը մութն է, երկինքը ամպամած է, կայծակը երբեմն փայլատակում է, և որոտը որոտում է, այդ բոլոր սարսափելի երևույթները այն աստիճան ախորժ են քո սրտին, այնքան ուռեցնում են քո կուրծքը, մինչև դու, ոգևորված մի քաղցր կատաղությամբ, ուզում ես խորտակել, ուզում ես զարհուրեցնել, որպես որոտը և կայծակը։|}}